«Առաջիկայում սպասվում է ռուսական մի նոր սադրանք մեր երկրի դեմ». Երջանիկ Աբգարյան
Հայեր, ուշադիր եղեք, առաջիկայում սպասվում է ռուսական մի նոր սադրանք մեր երկրի դեմ: Հայտնի է դարձել, որ ադրբեջանական խոշորագույն նավթագազային ընկերությունը՝ «Սոկար»-ը պայմանագիր է կնքել ՌԴ-ի համապատասխան ընկերությունների հետ՝ ռուսական էներգակիրները ադրբեջանական խողովակաշարերով արտասահման արտահանելու մասին: Այս պարագայում ամեն մի պայմանագիր իր քաղաքական գինն ունի: Թե դրա փոխարեն ռուսներն ի՞նչ են խոստացել Ադրբեջանին՝ առայժմ անհայտ է:
