Ռուսական զինուժը հարվածել է Ուկրաինայից Լեհաստան ուղևորվող գնացքին
Կիրակի օրը ռուսական զինուժը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Լեհաստանի հետ Ուկրաինայի սահմանի մոտակայքում գտնվող մի շարք օբյեկտների: Ի թիվս այլնի՝ տուժել է Կիև-Վարշավա գնացքի շոգեքարշը: Հարվածից կարճ ժամանակ առաջ այդ կայարանով անցել էր օտարերկրյա քաղաքական գործիչների և պաշտոնյաների տեղափոխող գնացքը:
Բացի շոգեքարշից, «Յագոդին» անցակետի մոտակայքում վնասվել է նաև ավտոգազալիցքավորման կայան:
«Հարված է հասցվել Կիև-Վարշավա գնացքի շոգեքարշին՝ սահմանից երկու կիլոմետր հեռավորության վրա»,- BBC-ի ուկրաինական ծառայությանը հայտնել է «Ուկրզալիզնիցյա» ընկերության աղբյուրը:
