Իջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած

Սեպտեմբերի 8-ին գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իջևան քաղաքի ժողովրդին հայտնի «Շատրվանների հրապարակում» գործող «Արդշինբանկ»-ի ապակյա դռները քաշել-բացելու միջոցով մուտք են գործել ներս և բանկը տակնուվրա են արել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Իջևանի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, ինչից հետո դեպքի մասին ոստիկանության Իջևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում ՀՀ Քր․Օր․-ի 44-254 հոդվածի 3-րդ մասին 4-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի ընթացքում պարզվում են նաև դեպքի հանգամանքները և արդյոք գողը կամ գողերը այնտեղից գումար հափշտակել են, թե ոչ, ինչպես նաև ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կատարողի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

դիտվել է 149 անգամ
Լրահոս
Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային Լիբանանին Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ Իջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվի Այս մարզում ևս օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը «Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը Վեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով Խոշոր հրդեհ՝ Երևանում․ այգում բռնկված կրակը տարածվել ու հասել է բնակելի տան տարածք Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը մահացել է Ֆրանսիայի հյուսիսում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից. տուժել է 44 մարդ Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը դարձել է անհետաձգելի Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ Քանաքեռավանում հայտնաբերվել են 15 փամփուշտ և 22 պարկուճ Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա․ մանրամասներ եղանակի մասին Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը Ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ-ին․ Լիլիթ Գալստյան Գողացել են 10 հազար ԱՄՆ դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 4 ավտոմեքենա․ «Opel Astra»-ն կողաշրջվել է․ տուժածներ չկան Մոսկվան աշխատում է Վաշինգտոնի հետ Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am