Վեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը

Սեպտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ֆրանսիական «L’Œuvre d’Orient» (Գործք Արևելքի) կազմակերպության անդամներին՝ առաջնորդությամբ գլխավոր տնօրեն եպիսկոպոս Հյուգ դը Վուայմոնի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

«Հանդիպմանը կազմակերպության գլխավոր տնօրենն ուրախություն հայտնեց ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվելու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընդունելությանն արժանանալու առիթով՝ առանձնակի կարևորելով ուխտավորների՝ Հայոց Եկեղեցու սրբություններին, հոգևոր ավանդությանն ու մշակույթին հաղորդակից դառնալու այս հնարավորությունը։ Ներկայացնելով «L’Œuvre d’Orient»-ի շուրջ 170-ամյա գործունեությունը՝ Նորին Սրբազնությունը տեղեկություններ փոխանցեց Արևելքի քրիստոնեական համայնքներին աջակցման ծրագրերի, ինչպես նաև Հայոց Եկեղեցու հետ կազմակերպության պատմական կապերի մասին։

Ողջունելով հյուրերին՝ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայոց Եկեղեցու առաքելական ակունքներին ու ազգապահպան առաքելությանը՝ ընդգծելով նրա բացառիկ դերը հայ ժողովրդի հավատքի զորացման, ազգային ինքնության կերտման ու պահպանման գործում։

Խոսելով հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության մասին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի ժողովրդին և իշխանություններին՝ պատմության դժվարին հանգրվաններում Հայաստանին զորավիգ լինելու առնչությամբ։ Նորին Սրբությունը բարձր գնահատեց նաև «L’Œuvre d’Orient» կազմակերպության մարդասիրական առաքելությունն ու հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցությունը։

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը բերեց ուխտավորներին՝ մաղթելով բարի կեցություն Հայաստանում և վստահություն հայտնելով, որ նրանք հայրենիք կվերադառնան հայոց հոգևոր սրբություններից ներշնչված ու ջերմ տպավորություններով»,-ասված է հաղորդագրության մեջ։

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվի Այս մարզում ևս օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը «Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը Վեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով Խոշոր հրդեհ՝ Երևանում․ այգում բռնկված կրակը տարածվել ու հասել է բնակելի տան տարածք Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը մահացել է Ֆրանսիայի հյուսիսում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից. տուժել է 44 մարդ Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը դարձել է անհետաձգելի Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ Քանաքեռավանում հայտնաբերվել են 15 փամփուշտ և 22 պարկուճ Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա․ մանրամասներ եղանակի մասին Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը Ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ-ին․ Լիլիթ Գալստյան Գողացել են 10 հազար ԱՄՆ դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 4 ավտոմեքենա․ «Opel Astra»-ն կողաշրջվել է․ տուժածներ չկան Մոսկվան աշխատում է Վաշինգտոնի հետ Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ Նեպալում ջրհեղեղի հետևանքով անհետ կորած տասը մարդ է հայտնաբերվել Փաշինյանի ժամանակը հաշված է․ պատասխան են տալու․ Նարեկ Կարապետյան (video) Փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում Միասնական աղոթք՝ Հայոց Եկեղեցու և գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար «Թույլ եմ տալու ու միանգամից փչացնեմ»․ Առուշ Առուշանյան և Փաշինյան կապի առաջիկա զարգացումները (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am