Սերժ Սարգսյանի ու մեր հերոսների հաղթանակի շնորհիվ դու՝ Արմեն, գնում էիր Արցախում հարսանիք էիր անում։ Դե հիմա էլ գնա… Էդուարդ Շարմազանովը` նախկին ԱԽՔ-ին

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար` ԱԽՔ Արմեն Գրիգորյանի լկտի ստերին.

 «Ապրիլյան պատերազմի հաղթական արդյունքն արձանագրել է հենց Ալիևը՝ նշելով, որ միջազգային հանրությունը պահանջում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Գործող ռեժիմի պաշտոնաթող ներկայացուցիչը (նախկին ԱԽ քարտուղարը) հրապարակ է նետել լկտի կեղծիք պարունակող ստեր Ապրիլյան պատերազմի մասին։ Ոչ ավել, ոչ պակաս նշվում է, թե պատերազմը կանգնեցվել է, քանի որ իբր Սերժ Սարգսյանը խոստացել է ընդառաջել ադրբեջանական պահանջներին։

 Սա լկտի ու անբարոյական սուտ է։

Ինչպես հրապարակային նշել է գեներալ Յուրի Խաչատուրովը, Ապրիլյան պատերազմը դադարեցվել է հետևյալ կերպ. ադրբեջանական կողմը ռազմական գործողությունների կանգնեցման առաջարկով դիմել է ՌԴ-ին, որոնք էլ հանդես են եկել միջնորդական առաքելությամբ։

Ռազմի դաշտում Ադրբեջանը կատարյալ ֆիասկո է արձանագրել ու չի կարողացել որեւէ բնակավայր գրավել ու պահել իր վերահսկողության տակ։ Ադրբեջանական կողմը ցանկանում էր նոր զինադադարի պայմաններ ստանալ, սակայն Սերժ Սարգսյանը Երևանում ԵԱՀԿ պետությունների դեսպանների հետ հանդիպմանը հստակ արձանագրել է, որ ուժի մեջ է մնալու 1994-ի զինադադարը և վերջ։

Պատերազմից հետո հայկական դիվանագիտությունը հասավ հայանպաստ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի հայտարարությունների ընդունմանը, որից խուսափում էր ադրբեջանական կողմը։

Իսկ 2016-ի հոկտեմբերի 7-ին արդեն Ալիևն արձանագրեց, որ միջազգային հանրությունը փակ դռների հետևում պահանջում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Սա է եղել Սերժ Սարգսյանի դիվանագիտական ժառանգությունը, որը ՔՊ-ն մսխեց՝ իր Նիկոլի ու նախկին ԱԽՔ-ի հետ միասին։

Դուք էիք ասում՝ Արցախը Հայաստան է և վերջ։

Դուք եք հրաժարվել 2019-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներից։

Դուք եք Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։

Ու հիշեցնեմ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյա Բորելի հետևյալ խոսքերը. «Փաշինյանն առաջին Հայաստանի ղեկավարն է, ով ճանաչեց Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս»։

Հիմա ի՞նչ եք եկել կեղծիքներ տարածում։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո դուք ստացել եք 42 հազար քառ. կմ տարածքով երկու հայկական պետություն։ Ձեր իշխանության գործողությունների ու անգործության արդյունքում Արցախը հայաթափվել է, ՀՀ 240 քառ. կմ տարածքն էլ օկուպացված է։ Ու վախենամ սա դեռ ձեր զիջումների ու կորուստների վերջը չէ։

Սերժ Սարգսյանի ու մեր հերոսների հաղթանակի շնորհիվ դու՝ Արմեն, գնում էիր Արցախում հարսանիք էիր անում։ Դե հիմա էլ գնա… Կարո՞ղ է գնաս, բայց ոչ հայկական հարսանիքի։ Շատ-շատ գնաք Շուշիում ձեր սրտի մուղամներ լսեք»,-գրել է նա։

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում Միասնական աղոթք՝ Հայոց Եկեղեցու և գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար «Թույլ եմ տալու ու միանգամից փչացնեմ»․ Առուշ Առուշանյան և Փաշինյան կապի առաջիկա զարգացումները (video) Օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Սերժ Սարգսյանի ու մեր հերոսների հաղթանակի շնորհիվ դու՝ Արմեն, գնում էիր Արցախում հարսանիք էիր անում։ Դե հիմա էլ գնա… Էդուարդ Շարմազանովը` նախկին ԱԽՔ-ին «Ես լավ գիտեմ էդ ոսկու հանքը․․․ի՞նչ գողություն է արել Սիլվա Համբարձումյանը Տերտերասարում»․ Սամվելյան (video) «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան «Փորձությունների միջից խաչի զորությամբ հաղթանակած պետք է դուրս գանք». Տեր Մկրտիչ Խրամատից մինչև բիզնես-պրոյեկտ․ ուր է հասցնում կոլաբորացիան. Հրայր Կամենդատյան Դժվար է կանխատեսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների արդյունքը․ Պեսկով Երբեմն չեմ հասկանում, թե ինչու է այդքան դժվար արագ որոշումներ կայացնելը․ Զելենսկին՝ Ռուսաստանի դեմ պատժшմիջոցների մասին Ռшզմական հակամшրտության դեպքում Լիտվան կանհետանա աշխարհի քարտեզից․ Մեդվեդև Հայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. Բադալյան Ռուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվել Թրամփը Իրանը անվանել է ահաբեկչության գլխավոր հովանավորը Էրդողան․ Մենք մտադիր ենք Թուրքիան վերածել համաշխարհային տերության Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասին #ՀԻՄԱ․ «Ո՞վ, ում քարշ կտա բանտ․ Փաշինյանի հիստերիան ու Հայկ Սարգսյանի հայտարարությունը»․ Մարգարյան (video) Թուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն Պուտին․ Եվրոպան իր երկրներին դրդում է Ռուսաստանի հետ պատերազմի Սեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ին Ջրալցվել է Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի շենքերից մեկի նկուղը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am