Ի՞նչ փոխհատուցում կտրվի պետական ուսհաստատություններ ընդունված արցախցի ուսանողներին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 2291-Լ որոշման մեջ։ Այդ որոշման շահառու են հանդիսանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների սովորողները, ովքեր մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընդգրկված են եղել բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համապատասխան կրթական աստիճանների (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա, կլինիկական օրդինատուրա) վճարովի համակարգում կամ 2024-2025 և 2025-2026 ուսումնական տարիներին կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշման համաձայն ընդունվել են Հայաստանի պետական բուհերի բակալավրի կամ անընդհատ և ինտեգրացված կրթական աստիճանի առկա ուսուցման համակարգ:

 Որոշման համաձայն, 2023-2024, 20242025 և 2025-2026 ուսումնական տարիներին ուսման վարձի փոխհատուցում է ստացել 1500 շահառու, որոնց ուսման վարձի փոխհատուցման նպատակով 2023-2026 թթ. հատկացվել է մոտ 1,8 միլիարդ դրամ։

Այս նախագծով նախատեսվում է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել պետական ուսումնական հաստատություններ ընդունված 500 (200-ն ընդունվել են բարձրագույն, 300-ը՝ մասնագիտական ուսումնական հաստատություններ) ուսանողի, որոնց ուսման վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ կլինի 225 միլիոն դրամ։ Ընդ որում, 2026 թվականի բյուջետային տարում անհրաժեշտ է մոտ 112,5 մլն դրամ (որից՝ բուհ ընդունվածների համար 75 մլն և մուհ ընդունվածների համար՝ 37,5 մլն) և նույնքան էլ 2027 թվականին։

Պետական բյուջեի՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ուսման վարձի փոխհատուցում» միջոցառմամբ նախատեսվել է 469,6 մլն դրամ հատկացնել այս որոշման շահառուների ուսման վարձի փոխհատուցման համար, որից օգտագործվել է 206,5 մլն դրամը՝ 2025-2026 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար (ընդ որում, շահառուներն ուսման վարձի փոխհատուցում են ստանում նախորդ կիսամյակի արդյունքում միջին որակական գնահատականի 75 տոկոսը հաղթահարելու դեպքում)։

Այսպիսով, առաջարկվում է փոփոխություններ կատարել կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 2291-Լ որոշման մեջ, որի արդյունքում ուսման վարձի փոխհատուցում կտրամադրվի 2026-2027 ուսումնական տարում սահմանված կարգով բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունված և առաջին կուրսում սովորողներին: Նախագծով առաջին կուրս ընդունված շահառուների համար ամրագրվել է կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշմամբ սահմանված կարգով ընդունվելու հանգամանքը։

Նախագծի ընդունումից հետո 2026-2027 ուսումնական տարում սահմանված կարգով բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատությունների առաջին կուրս ընդունված շահառուների 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ կլինի 112,5 մլն դրամ։

դիտվել է 202 անգամ
Լրահոս
Սարատովի Ozon-ի պահեստը անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել Բելգորոդի մարզում ուկրաինական հարվածների հետևանքով երեք մարդ է տուժել Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ» Երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա են դարձրել․ Աբրահամյան Ռուսաստանը գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Ուկրաինային «Փաստ». Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից «Հրապարակ»․ ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին» «Հրապարակ»․ Փաշինյանը մատնեց իրեն «Լեզուդ չլիներ․․․»․ Իր օրոք երեխաները մեծանում են անգրագետ, մեղադրում է նախկիններին (video) Ի՞նչ փոխհատուցում կտրվի պետական ուսհաստատություններ ընդունված արցախցի ուսանողներին. «Փաստ» «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «Հրապարակ»․ «Կատոկել», ապա բանտ գցել. Փաշինյանի հրահանգը (video) Վանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ «Ժողովուրդ» Պապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար. «Ժողովուրդ» Հայց եմ ներկայացրել դատարան՝ վիճարկելու ԵՊՀ ռեկտորի ապօրինի հրամանը․ Խաչիկ Գալստյան Թուրք նախարարն առաջարկել է «Interpol»-ի ու «Europol»-ի նման ստեղծել «Türkpol» Փաշինյանը ազատել է պաշտոնից Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորություն Խոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներ Հունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարները Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Շուշի Քաղաքացիների համար ստեղծվելու են նոր խնդիրներ ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am