Պապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա համայնքի ղեկավարների ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն իշխանության ներսում վստահվել են հիմնականում ՔՊ-ականներ Գևորգ Պապոյանին և Դավիթ Խուդաթյանին։ Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ վերջիններս գրեթե ամեն օր, այդ թվում՝ շաբաթ և կիրակի օրերին, այցելում են տարբեր մարզեր և հանդիպումներ անցկացնում ՔՊ-ի տեղական ակտիվի ու համայնքային ներկայացուցիչների հետ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Պապոյանն ու Խուդաթյանը վերջին շրջանում եղել են Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի, Լոռու և այլ մարզերում, որտեղ առաջիկայում նախատեսված են համայնքային ընտրություններ։ Հանդիպումները հիմնականում փակ ձևաչափով են։ Նրանց նպատակն է տեղում հասկանալ, թե ՔՊ-ի համար որ թեկնածուներն ունեն հաղթելու առավել մեծ շանսեր, ինչ տրամադրություններ կան համայնքներում և ում շուրջ կարող է իշխանությունը ձևավորել ընտրական թիմը։

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մարզերից ստացված տեղեկությունները Պապոյանն ու Խուդաթյանը պարբերաբար զեկուցում են Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ՔՊ վարչության առաջիկա նիստերի ընթացքում հենց նրանք պետք է ներկայացնեն այն թեկնածուներին, որոնց ընտրությունը, իշխանության հաշվարկով, կարող է ՔՊ-ին ապահովել առավել ուժեղ արդյունք։

Հիշեցնենք, որ ՔՊ-ի ներսում նախկին խորհրդարանական ընտրությունների արդյունքների պատասխանատվության համատեքստում Նիկոլ Փաշինյանը քննադատել էր ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանին, որը ղեկավարում էր ՔՊ-ի նախընտրական շտաբը։ Այս անգամ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական մեր աղբյուրների, Փաշինյանը ընտրական գործընթացի մարզային կազմակերպչական պատասխանատվությունը փաստացի փոխանցել է Պապոյանին և Խուդաթյանին»։

դիտվել է 168 անգամ
Լրահոս
Բելգորոդի մարզում ուկրաինական հարվածների հետևանքով երեք մարդ է տուժել Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ» Երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա են դարձրել․ Աբրահամյան Ռուսաստանը գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Ուկրաինային «Փաստ». Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից «Հրապարակ»․ ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին» «Հրապարակ»․ Փաշինյանը մատնեց իրեն «Լեզուդ չլիներ․․․»․ Իր օրոք երեխաները մեծանում են անգրագետ, մեղադրում է նախկիններին (video) Ի՞նչ փոխհատուցում կտրվի պետական ուսհաստատություններ ընդունված արցախցի ուսանողներին. «Փաստ» «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «Հրապարակ»․ «Կատոկել», ապա բանտ գցել. Փաշինյանի հրահանգը (video) Վանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ «Ժողովուրդ» Պապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար. «Ժողովուրդ» Հայց եմ ներկայացրել դատարան՝ վիճարկելու ԵՊՀ ռեկտորի ապօրինի հրամանը․ Խաչիկ Գալստյան Թուրք նախարարն առաջարկել է «Interpol»-ի ու «Europol»-ի նման ստեղծել «Türkpol» Փաշինյանը ազատել է պաշտոնից Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորություն Խոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներ Հունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարները Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Շուշի Քաղաքացիների համար ստեղծվելու են նոր խնդիրներ ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվի Ռուսաստանում մոբիլիզացիա չի լինի, դրա անհրաժեշտությունը չկա․ Մեդվեդև
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am