Հայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. Բադալյան

Նիկոլ Փաշինյանը այսօր մի քանի միտք է արտահայտել Հայաստան–Սփյուռք հարաբերության մասին, ընդ որում՝ վտանգավոր միտք, եւ իհարկե ինչպես միշտ՝ նաեւ մանիպուլյատիվ։ Ի դեպ հատկանշական է, որ նա թեմային անդրադարձել է Հանրայինի հարցին ի պատասխան, ինչը կարող է հիմք լինել առնվազն ենթադրելու, որ անդրադարձը եղել է ծրագրված։ Կրկնեմ, սա իհարկե ենթադրություն է։ Բայց էականը դա չէ։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։


«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կրկին, թե մեզ «սեքոնդ–հենդ» պետք չէ։ Այստեղ մանիպուլյացիան է, որովհետեւ Հայաստան–Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ–հենդի» տրամաբանությամբ։ Այո, անկախության առաջին տարիներին, պատերազմի տարիներին Հայաստանն ուներ ամեն ինչի կարիք եւ կարող էին լինել այդպիսի նվիրատվություններ, օգնություններ, եւ այլն։ Բայց, դա չէր Հայաստան–Սփյուռք հարաբերության ամբողջությունն ու առանցքը։ Ավելին, այդպիսի օգնություն Հայաստանին տրամադրում էին նաեւ շատ երկրներ։

Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստան–Սփյուռք հարաբերությունը պետք է կառուցվի տնտեսական, կրթական ծրագրերի վրա։ Եվ ներկայացրել է Ֆայըրբըրդ ընկերության, Թումոյի, մի քանի այլ օրինակներ։ Նա չգիտես ինչո՞ւ մոռացել է օրինակ Ռուբեն Վարդանյանի օրինակը, որը ըստ էության որպես տնտեսվարող, բարեգործ, ձեւավորվելով սփյուռքում, դեռեւս տասնամյակ առաջ է սկսել Հայաստանում խոշոր ներդրումներ անել թե տնտեսության, թե կրթության ուղղությամբ, որոնք ունեցել են ընդհուպ սերնդային նշանակություն, փոխել Հայաստանի առանձին ռեգիոնների դիմագիծ։ Ի դեպ, Վարդանյանը նաեւ այդ տրամաբանությամբ ներդրումներ էր անում նաեւ Արցախում։

Որպես գործարար ու մեկենաս՝ սփյուռքում ձեւավորված Սամվել Կարապետյանը Հայաստայում իրականացրել ու իրականացնում է տնտեսական ու բարեգործական խոշոր ծրագրեր։ Վաչե Մանուկյանը, Էդուարդո Էռնեկյանը, Քըրք Քըրքորյանը, Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը, Ալեք Մանուկյանը, բազմաթիվ այլ սփյուռքահայեր՝ Նիկոլ Փաշինյանի «թվարկությունից» առաջ են Հայաստանում իրականացրել տնտեսական, ենթակառուցվածքային, կրթական ծրագրեր, նաեւ Արցախում։

Նիկոլ Փաշինյանը այդ ամենը նենգափոխում է որակում է«սեքոնդ–հենդ», այն դեպքում, երբ օրինակ մի քանի տարի առաջ՝ 2019 թվականի օգոստոսի 5–ին Արցախի մայրաքաղաքում հայտարարում էր․ «Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ են, օրինակ, Թումո կենտրոնները ստեղծվել Հայաստանում ու Արցախում և այստեղից են տարածվում դեպի Ֆրանսիա, Ռուսաստան, Գերմանիա։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ են smart center-ները ստեղծվում Հայաստանում։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ է Շառլ Ազնավուրի ընտանիքը որոշել նրա կենտրոնական տուն-թանգարանը ստեղծել Հայաստանում։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ էր Քըրք Քըրքորյանը 100 մլն դոլար նվիրաբերում Հայաստանի զարգացման գործին։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ էր անկախության առաջին օրերից ի վեր Վաչե Մանուկյանը միլիոնավոր դոլարների ներդրումներ անում Հայաստանի Հանրապետությունում։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ է Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի Հանրապետությունում միլիոնավոր դոլարների ներդրումներ անում։ Եթե կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ է Վարդան Սրմաքեշը Հայաստանում և Արցախում միլիոնավոր դոլարների ներդրումներ անում և զարգացման ծրագրեր իրականացնում։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ են Սամվել Կարապետյանը և Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդնում Հայաստանի Հանրապետությունում։ Եթե կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ է «Տավուշ տեքստիլ» ընկերության հիմնադիր Սուրեն Երիցյանը իր նոր գործարանները կառուցում հայրենի Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում՝ սահմանի ամենաեզրին հազարավոր աշխատատեղեր ստեղծելով սահմանամերձ գյուղերի բնակիչների համար։ Այս ցանկը դեռ կարելի է շարունակել»։

Կրկնեմ, սա ընդամենը 2019 թվականին էր։

Ընդ որում, վարչապետ Փաշինյանը սփյուռքի վերաբերյալ արել է նաեւ մեկ այլ վտանգավոր արտահայտություն։ Ըստ նրա, պետք չէ մոռանալ, որ սփյուռքը օտար երկրների քաղաքացիներ են եւ նրանք կարող են օգտագործվել Հայաստանի նկատմամբ ազդեցության համար։

Կարո՞ղ են։ Իհարկե։ Իսկ կարո՞ղ են օրինակ Հայաստանի դեմ օտար ազդեցության համար հավաքագրվել Հայաստանի քաղաքացիներ, որ ապրում են Հայաստանում։ Իհարկե կարող են։ Ուրեմն, պետք է հայտարարել, թե հայաստանցիները օգտագործվում են Հայաստանի դեմ ազդեցության համար։ Իհարկե ոչ։ Դա անհեթեթություն է։

Նույն անհեթեթությունն է հայտարարելը սփյուռքի մասին։ Բայց, սա խիստ վտանգավոր «անհեթեթություն» է, որովհետեւ միտված է հայաստանցիների մոտ սփյուռքահայության հանդեպ անվստահություն առաջացնելուն, Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ անվստահություն խորացնելուն։ Այսինքն, Հայաստանում գծելով իր ներքաղաքական կարիքներից առաջացած բաժանարար գծերը, Նիկոլ Փաշինյանը դրանք տեղափոխում է նաեւ սփյուռք՝ Հայաստան–Սփյուռք հարթություն»,-գրել է նա։

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Սերժ Սարգսյանի ու մեր հերոսների հաղթանակի շնորհիվ դու՝ Արմեն, գնում էիր Արցախում հարսանիք էիր անում։ Դե հիմա էլ գնա… Էդուարդ Շարմազանովը` նախկին ԱԽՔ-ին «Ես լավ գիտեմ էդ ոսկու հանքը․․․ի՞նչ գողություն է արել Սիլվա Համբարձումյանը Տերտերասարում»․ Սամվելյան (video) «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան «Փորձությունների միջից խաչի զորությամբ հաղթանակած պետք է դուրս գանք». Տեր Մկրտիչ Խրամատից մինչև բիզնես-պրոյեկտ․ ուր է հասցնում կոլաբորացիան. Հրայր Կամենդատյան Դժվար է կանխատեսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների արդյունքը․ Պեսկով Երբեմն չեմ հասկանում, թե ինչու է այդքան դժվար արագ որոշումներ կայացնելը․ Զելենսկին՝ Ռուսաստանի դեմ պատժшմիջոցների մասին Ռшզմական հակամшրտության դեպքում Լիտվան կանհետանա աշխարհի քարտեզից․ Մեդվեդև Հայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. Բադալյան Ռուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվել Թրամփը Իրանը անվանել է ահաբեկչության գլխավոր հովանավորը Էրդողան․ Մենք մտադիր ենք Թուրքիան վերածել համաշխարհային տերության Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասին #ՀԻՄԱ․ «Ո՞վ, ում քարշ կտա բանտ․ Փաշինյանի հիստերիան ու Հայկ Սարգսյանի հայտարարությունը»․ Մարգարյան (video) Թուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն Պուտին․ Եվրոպան իր երկրներին դրդում է Ռուսաստանի հետ պատերազմի Սեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ին Ջրալցվել է Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի շենքերից մեկի նկուղը Մենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Հեգսեթ Սարատովի Ozon-ի պահեստը անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել Բելգորոդի մարզում ուկրաինական հարվածների հետևանքով երեք մարդ է տուժել Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am