Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորություն
Այսուհետև տարեց և հաշմանդամություն ունեցող անձինք խնամքի ծառայություն ստանալու համար կարող են դիմումը ներկայացնել ամբողջությամբ առցանց եղանակով հետևյալ հղմամբ՝ https://portal.e-social.am/services։ Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը։
«Հարթակում գրանցվելուց հետո քաղաքացին կարող է ընտրել իրեն անհրաժեշտ խնամքի ծառայության տեսակը և նշել նախընտրելի կազմակերպությունը։ Ծառայությունները մատուցվում են ցերեկային կենտրոնում, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում (շուրջօրյա կենտրոնում), համայնքային փոքր տանը կամ տնային պայմաններում։
Նշենք, որ թվայնացված համակարգի միջոցով իրականացվում են դիմումների ընդունումը և հերթագրումը, տնայցերի կազմակերպումը, ինչպես նաև ծառայություն տրամադրելու վերաբերյալ որոշման կայացումն ու ուղեգրումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
