Հեռանում է պաշտոնից

Ցանկանում եմ տեղեկացնել, որ վերջերս աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել։ Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնում։ Այդ մասին իր Ֆեյսբուքի իր էջում գրել է Մանվել Քեշիշյանը:

«Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերին, միացա վարչապետի աշխատակազմին, իսկ նոյեմբերին ստանձնեցի նորաստեղծ ռազմավարական հաղորդակցության վարչության ղեկավարումը։
Ինձ համար սա առաջին հերթին զրոյից նոր կառույց ստեղծելու, մեծ ներուժ ունեցող վարչություն կառուցելու և արդյունավետ համակարգեր ձևավորելու մասին էր։ Զրոյից սկսելը հեշտ չէ, բայց մասնագիտական առումով նաև չափազանց հետաքրքիր է, երբ հնարավորություն ունես ձևավորելու մոտեցումներ, գործընթացներ և աշխատանքի մշակույթ։

Այս ամիսների ընթացքում, պետական հաղորդակցության համար բարդ ու կարևոր ժամանակաշրջանում, մեծ աշխատանք է արվել։ Հրապարակվել են տասնյակ ուսումնասիրություններ և մասնագիտական նյութեր, մեկնարկել են պետական հաղորդակցության համակարգի զարգացմանն ուղղված մի շարք գործընթացներ, ձևավորվել են կարևոր տեղական և միջազգային համագործակցություններ, իրականացվել են վերապատրաստումներ և կարողությունների զարգացման ծրագրեր և այլն։

Ինձ համար ամենակարևոր արդյունքն այն է, որ ստեղծվել է ամուր հիմք՝ Հայաստանում պետական ռազմավարական հաղորդակցության հետագա զարգացման համար։ Կարևոր է ոչ միայն այն, ինչ հասցնում ես անել, այլև այն հիմքը, որի վրա հնարավոր կլինի շարունակել կառուցել։

Ուրախ և հպարտ եմ, որ հնարավորություն եմ ունեցել լինել այս վարչության առաջին պետը և իմ ներդրումն ունենալ դրա ձևավորման մեջ։ Ինձ համար առանձնահատուկ կարևոր էր նաև տարիների ընթացքում ձեռք բերած մասնագիտական փորձն ու գիտելիքները պետական ծառայության մեջ կիրառելու հնարավորությունը։ Դա մեծ պատիվ էր և մեծ պատասխանատվություն։

Շնորհակալ եմ վարչապետի աշխատակազմի և պետական կառավարման համակարգի բոլոր գործընկերներին։ Առանձին շնորհակալություն պետական գերատեսչությունների խոսնակներին և հաղորդակցության պատասխանատուներին, մեր մեդիա գործընկերներին, ինչպես նաև տեղական ու միջազգային գործընկերներին՝ համագործակցության և վստահության համար։ Ամենամեծ շնորհակալությունս իմ թիմինն է։ Հրաշալի մասնագետներ և հրաշալի մարդիկ։ Եթե այսօր նորից թիմ հավաքելու հնարավորություն ունենայի, նույն մարդկանց կընտրեի։

Ռազմավարական հաղորդակցությունն այսօր պետական կառավարման անկյունաքարային ուղղություններից է։ Այն պետության կարողության մասին է՝ հասկանալու իր լսարանին, բացատրելու իր քաղաքականությունն ու որոշումները, ձևավորելու վստահություն և դիմակայելու տեղեկատվական սպառնալիքներին։ Վստահ եմ, որ այս ուղղությունը Հայաստանում շարունակելու է զարգանալ։

Շնորհակալ եմ վստահության համար:

Առջևում նոր փուլ է»,- նշվում է գրառման մեջ։

դիտվել է 299 անգամ
Լրահոս
Ռուսաստանում մոբիլիզացիա չի լինի, դրա անհրաժեշտությունը չկա․ Մեդվեդև Հայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է իսպաներեն աուդիոգիդով Հեռանում է պաշտոնից Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլի Մենք երեխա չենք. Գեյջին կասկածի տակ է դնում Ծառուկյանի խոսքերը Տեսնես տեղյա՞կ են, որ ԵՄ-ում արգելում են ռուս դասականներին... Արտակարգ․ Որսի ժամանակ 39-ամյա տղամարդը կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբ Ադրբեջանը ծրագրում է Նախիջևանով էլեկտրաէներգետիկ կապ հաստատել Թուրքիայի հետ Ուշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն Առու՛շ, ոտաբոբիկ Տաթևի վանք էլ գնաս, դա էլ քեզ չի փրկելու․ վաստակաշատ մանկավարժ (video) «Ժերտվա կտա. ե՞րբ Նիկոլը կգնա Ալեն Սիմոնյանի հետևից»․․․ Արմենակ Դանիելյան (video) «Առու՛շ, Արայիկ Հարությունյանը վկա , Նիկոլը քեզ էլ Գորիսի հետ է հանձնելու»․ Մանուել Մանուկյան (video) «Դա՜՜՜՜վա՜՜՜՝ճա՜՜՜՜ն», էս լա՛վ լսիր․ Սերգեյ Շաքարյանց (video) Հանգիստ թող նստի տեղը․ Փաշինյանը տղամարդլամիշ մենակ ԱԺ-ում ու կառավարությունում ա լինում․ Կարապետյան (video) « «Գազպրոմը» Նիկոլին թղթեր դեմ կտա․ Փաշինյանի հայտարարության հետևանքը» (video) ՀԷՑ-ը վերադարձվելու է․․․ Սամվել Կարապետյանը մանրամասնեց (video) «Դավաճա՛ն, դու իրավունք չունես իմ ու ազգիս անունից խոսել»․ Էլեանորա Մանանդյանը պոռթկաց (video) #ՀԻՄԱ․ «Էս սրիկան այլևս այլընտրանք չունի»․ ի՞նչ է ասել Պուտինը․ Սերգեյ Շաքարյանց (video) Վուչիչը հայտարարել է սեպտեմբերի վերջին հրաժարական տալու մասին Փաշինյա՛ն, թույլ չենք տալու, թե չէ հեսա «Էրիվանի» նյարդը կսկսի հանել․ Սամվել Կարապետյան (video) BRICS-ի երկրների ղեկավարները ժամանում են Հնդկաստան՝ երկօրյա գագաթնաժողովին ընդառաջ ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել «Էդգար Ղազարյանը էս ի՞նչ տեքստ ասեց»․ թեժ լեզվակռիվ ԱԺ-ում (video) ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել մինչև Թրամփի նախագահական ժամկետի ավարտը ՇՏԱՊ․ «Մեր վրա չնկարե՛ք»․ Նարեկ Կարապետյանի սուր պատասխանը Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am