Մենք երեխա չենք. Գեյջին կասկածի տակ է դնում Ծառուկյանի խոսքերը

UFC-ի նախկին ժամանակավոր չեմպիոն Ջասթին Գեյջին անդրադարձել է Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև չկայացած տիտղոսային մենամարտի աղմկահարույց պատմությանը՝ առաջ քաշելով սեփական վարկածը։

Սպասված մենամարտը պետք է կայանար 2025 թվականի հունվարին, սակայն Ծառուկյանը վերջին պահին՝ մենամարտից անմիջապես առաջ, դուրս եկավ պայքարից՝ որպես պատճառ նշելով մեջքի վնասվածքը։ Սակայն ամերիկացի մարտիկը վստահ է, որ խնդիրն իրականում եղել է քաշի հետ կապված։ Ըստ Գեյջիի՝ Ծառուկյանի գործողությունները ոչ միշտ են արդարացնում տիտղոսի հասնելու նրա հավակնությունները։

«Նա իսկապես մեծ աշխատանք է կատարում տիտղոսային մենամարտ ստանալու համար։ Բայց միաժամանակ թույլ է տալիս քայլեր, որոնք իրեն հեռացնում են այդ նպատակից։ Մենք երեխա չենք»,- Դեմետրիուս Ջոնսոնին տված հարցազրույցում նշել է Գեյջին։

Ամերիկացի մարտիկի կարծիքով՝ հայազգի մարզիկը պարզապես լուրջ դժվարությունների է բախվել քաշը գցելու վերջնական փուլում, ինչն էլ ստիպել է նրան հրաժարվել կռվից։

«Նա պետք է գոտու համար մենամարտեր Մախաչևի հետ, բայց դուրս եկավ պայքարից դրա նախորդ օրը։ Ինձ թվում է՝ Ծառուկյանը պարզապես հասկացավ, որ չի կարողանալու ապահովել անհրաժեշտ քաշը։ Եթե խոսքն իսկապես վնասվածքի մասին լիներ, այն կարտացոլվեր UFC-ի բժշկական զեկույցում, և այլևս ոչ մի հարց չէր առաջանա»,- ընդգծել է Գեյջին։

Ընդ որում, նախկին չեմպիոնը բացառում է այն տեսությունը, թե մեջքի վնասվածքը կարող էր առաջանալ հենց հյուծիչ քաշ գցելու հետևանքով.

«Ես չեմ հավատում, որ նա վնասել է մեջքը քաշ գցելու պատճառով։ Դա ընդհանրապես ինչպե՞ս է հնարավոր։ Կարծում եմ՝ նրա օրգանիզմն ուղղակի հանձնվել է, և քաշն այլևս չի նվազել։ Նման բաներ պատահում են»,- եզրափակել է Գեյջին։

Աղբյուրը՝ Armsport.am:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Հեռանում է պաշտոնից Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլի Մենք երեխա չենք. Գեյջին կասկածի տակ է դնում Ծառուկյանի խոսքերը Տեսնես տեղյա՞կ են, որ ԵՄ-ում արգելում են ռուս դասականներին... Արտակարգ․ Որսի ժամանակ 39-ամյա տղամարդը կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբ Ադրբեջանը ծրագրում է Նախիջևանով էլեկտրաէներգետիկ կապ հաստատել Թուրքիայի հետ Ուշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն Առու՛շ, ոտաբոբիկ Տաթևի վանք էլ գնաս, դա էլ քեզ չի փրկելու․ վաստակաշատ մանկավարժ (video) «Ժերտվա կտա. ե՞րբ Նիկոլը կգնա Ալեն Սիմոնյանի հետևից»․․․ Արմենակ Դանիելյան (video) «Առու՛շ, Արայիկ Հարությունյանը վկա , Նիկոլը քեզ էլ Գորիսի հետ է հանձնելու»․ Մանուել Մանուկյան (video) «Դա՜՜՜՜վա՜՜՜՝ճա՜՜՜՜ն», էս լա՛վ լսիր․ Սերգեյ Շաքարյանց (video) Հանգիստ թող նստի տեղը․ Փաշինյանը տղամարդլամիշ մենակ ԱԺ-ում ու կառավարությունում ա լինում․ Կարապետյան (video) « «Գազպրոմը» Նիկոլին թղթեր դեմ կտա․ Փաշինյանի հայտարարության հետևանքը» (video) ՀԷՑ-ը վերադարձվելու է․․․ Սամվել Կարապետյանը մանրամասնեց (video) «Դավաճա՛ն, դու իրավունք չունես իմ ու ազգիս անունից խոսել»․ Էլեանորա Մանանդյանը պոռթկաց (video) #ՀԻՄԱ․ «Էս սրիկան այլևս այլընտրանք չունի»․ ի՞նչ է ասել Պուտինը․ Սերգեյ Շաքարյանց (video) Վուչիչը հայտարարել է սեպտեմբերի վերջին հրաժարական տալու մասին Փաշինյա՛ն, թույլ չենք տալու, թե չէ հեսա «Էրիվանի» նյարդը կսկսի հանել․ Սամվել Կարապետյան (video) BRICS-ի երկրների ղեկավարները ժամանում են Հնդկաստան՝ երկօրյա գագաթնաժողովին ընդառաջ ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել «Էդգար Ղազարյանը էս ի՞նչ տեքստ ասեց»․ թեժ լեզվակռիվ ԱԺ-ում (video) ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել մինչև Թրամփի նախագահական ժամկետի ավարտը ՇՏԱՊ․ «Մեր վրա չնկարե՛ք»․ Նարեկ Կարապետյանի սուր պատասխանը Փաշինյանին (video) Դուք ստիպված կլինեք դիմել պարոն վարչապետով Սամվել Կարապետյանին․ Ղազինյանը զգուշացրեց ՔՊ-ականներին (video) Ինչ են քննարկել «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու Կոպիրկինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am