Իրացնելով ՀՈԳՎ օպերատիվ-վերլուծական վարչությունում և Կապանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողները սեպտեմբերի 9-ին այցելել են Ողջաբերդ գյուղի 65-ամյա բնակչի տուն։ Ակնհայտ տեսանելի հատվածում ոստիկանները նկատել են մոտ երկու տասնյակ կանեփի թփեր, իսկ չհրկիզվող պահարանի կիսաբաց դռնից տեսանելի էին հրազեն և փամփուշտներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 65-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Գառնիի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։
Քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 65-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են որսորդական մեկփողանի ողորկափող հրացան, տարբեր տեսակի ու տրամաչափի 99 փամփուշտ և կանեփի 18 թուփ։ Կատարվում է նախաքննություն։
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը