Շինհրապարակներում պատահարների թիվն աճում է․ վերջին 3,5 տարում 80 մարդ է մшհացել. Hetq.am

2026 թվականի հուլիսի 20-ին «Դեֆանս Հաուզինգ» համալիրի շինհրապարակում աշխատակիցներից մեկը բարձրությունից վայր ընկավ ու տեղում մահացավ։ Սա առաջին դեպքը չէր այս տարածքում. նախորդ տարի սեպտեմբերին «Դեֆանս Հաուզինգ» թաղամասում ծանր մարմնական վնասվածք էր ստացել 47-ամյա մեկ այլ աշխատակից։

Այս երկու դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նշանակվել են փորձաքննություններ, սակայն դրանց պատասխանները դեռևս չեն ստացվել, նախաքննությունն էլ շարունակվում է։

Կա մի ուշագրավ փաստ․ դեռ մայիսին Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը ստուգումներ էր իրականացրել «Դեֆանս Հաուզինգ ինվեստ»-ՓԲԸ–ում և արձանագրել խախտումներ։ Թե հատկապես ի՞նչ խախտումներ են եղել՝ տեսչական մարմինը լռում է։ Իսկ այս լռությունից շաբաթներ անց գրանցվեց նոր պատահարը․ ընկերությունը նույնպես հրաժարվում է պատասխանել մեր գրավոր հարցումներին։

Ներքին գործերի նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ 2023 թվականին անվտանգության կանոնների խախտման հետևանքով շինհրապարակներում արձանագրվել է 131 դեպք, 2024-ին՝ 202, իսկ 2025-ին՝ արդեն 277։ Այսինքն՝ 2023-2025 թվականներին պատահարների թիվն ավելի քան կրկնապատկվել է։ 2026 թվականի առաջին կիսամյակում արդեն արձանագրվել է 142 դեպք։

Նույն ժամանակահատվածում շինհրապարակներում տեղի ունեցած պատահարների հետևանքով մահացել է 80 մարդ։ Այս դեպքերի առնչությամբ հաճախ նախաձեռնվում են քրեական վարույթներ, սակայն դրանց միայն փոքր մասն է հասնում դատարան։

Գլխավոր դատախազությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշել են, որ 2023 թվականի ընթացքում «ՀՀ քրեական օրենսգրքի» 355-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է 246 քրեական վարույթ, 140 քրեական վարույթ կարճվել է, 10 քրեական վարույթ 10 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Փաշինյանի խայտառակ մեղադրանքը՝ Տիգրանաշեն այցելած Նարեկ Կարապետյանին (video) Ծաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել վարչապետին. «Հրապարակ» Ինչպես լրագրողը «պատին դեմ տվեց» Փաշինյանին․ նորից հունից դուրս եկավ (video) Ես ինչի՞ կռիվ անեմ․․․ Փաշինյանի խոսեց գազի գնից (video) Դավաճանությունը Չ-դավաճանությունից զատող սահմանը շատ հստակ է. Ռուբեն Մելիքյան Եվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգն ամբողջ պատմության ընթացքում Ինչպես է Փաշինյանը փորձում փրկել Առուշ Առուշանյանին․ ու՞մ գրպանը գցեց որոշումը (video) «Պարտավոր չենք Կայսրին տալ այն, ինչն Աստծունն է, և չպետք է հոգևորը ստորադասենք աշխարհիկին»․ Արամ Համբարյան Ձեր տատիկի անունով մանկապարտեզը դարձել է թմրամիջոցներ ցրելու տեղ․ ու՞ր է 1 տոննա կոկայինը․ Մանուկյան (video) Սարատովում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը Եթե Առուշը մտածում է` իր «Բիզնեսով» փրկեց իրեն և իր բիզնեսը, ապա Փաշինյանին լավ չի ճանաչում. դիտարկում՝ Գորիսի քաղաքապետի՝ ՔՊ-ին միանալու մասին Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան Ծանոթացեք «44-օրյայի» քննիչ հանձնաժողովի զեկույցին, աղմկարահույց է․ Գեղամ Մանուկյան (video) Շինհրապարակներում պատահարների թիվն աճում է․ վերջին 3,5 տարում 80 մարդ է մшհացել. Hetq.am Լիբանանը և Իսրայելը բանակցություններ կանցկացնեն Հռոմում․ Al Jazeera Սուր երկխոսություն Էդգար Ղազարյանի և Արուսյակ Ջուլհակյանի միջև (video) ԵՊՀ ռեկտորի ընտրություններն անցկացվում են ժամկետից շուտ. միակ թեկնածուն Հովհաննես Հովհաննիսյանն է «Առու՛շ, քո նման ծախվածին պատմեմ՝ Նիկոլը ոնց է օգտագործելու, ու․․․»․ Նարե Սոսե (video) Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում․ ձերբակալված կա Արաբկիրի քննչականում պետք է հանրային քրեական հետապնդում նախաձեռնվի Խաչատրյանի նկատմամբ․ Ղազարյան (video) Հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին․ Նարեկ Կարապետյանը մանրամասնում է (video) Երևանում պարանոցի հատվածում ստացած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել «Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է Թրամփը չի բացառել, որ Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել մինչև Կոնգրեսի ընտրությունները Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am