Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ: Նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը (մաս 5-րդ)…

 Այդ կողմերից մեկն էլ Ադրբեջանն է, որն անսպասելիորեն դառնում է Հայաստանի տնտեսական հաշվարկների մաս:

Դեռ մի քանի տարի առաջ «հայ-ադրբեջանական առևտուր» արտահայտությունն ինքնին ֆանտաստիկա էր։ Սակայն Իլհամ Ալիևի կողմից 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների արդյունքում, Նիկոլ Փաշինյանի առջև դրված վճռական վերջակետերից հետո, փոխեց նաև Հարավային Կովկասի քաղաքական հավասարակշռությունը։

Օգտվելով Նիկոլի կառավարության դավադիր ու տգետ քաղաքականությունից, Ադրբեջանը ոչ միայն օկուպացրեց Արցախը այլ նաև սկսեց վերահսկողություն սահմանել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության, ինչպես նաև տնտեսական իրավիճակի վրա: Տասնամյակներ շարունակ Ադրբեջանի քաղաքականությունն էր կխված Հայաստանի դիրքորոշումներից, իսկ այսօր՝ տրամագծորեն հակառակն է:

Հին Հայաստանի ազդեցիկ դերակատարումը որոշ ժամանակով ավարտվեց։ Երևանն արդեն չի կարող տարածաշրջանային ռազմավարությունը կառուցել Բաքվի հետ ունեցած հակամարտության շուրջ, իսկ Բաքուն, այս պահին հասնելով իր ռազմաքաղաքական նպատակին՝ այժմ Հայաստանի հետ հարաբերությունները տեղափոխում է բացառապես իր համար շահավետ հաշվարկների հարթություն։ Նա կարիք չունի, ինչպես նախկինում էր՝ հաշվի առնել Հայաստանի դիրքորոշումը:

Հենց այդ պատճառով այսօր նրանք քննարկում են ոչ միայն խաղաղության պայմանագիրը, հանրաքվեն ու սահմանազատումը, այլև նաև առևտուրը, տարանցումը, նավթամթերքների, երկաթուղիների, ՀՀ էներգոհամակարգի, ջրային ռեսուրսների և բեռնափոխադրումների հարցերը: Այլ կերպ ասած՝ դեռ երեկ Ադրբեջանը Հայաստանի համար հակառակորդ էր։ Այսօր, Արևմուտքի շահերի պահանջով, այն դառնում է Հայաստանի ապագա տնտեսական հաշվարկների մի մասը։

Իր հերթին ԵՄ-ն առաջարկում է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ տարածաշրջանային տրանսպորտային, էներգետիկ և թվային նախագծերի համար՝ ամբողջ Հարավային Կովկասում մինչև 2 միլիարդ եվրոյի ներդրումներ ներգրավելու հետագա խոստմամբ։

Եվ այստեղ հայկական փազլը վերջնականապես սկսում է ամբողջանալ։ Վերջիվերջո, Հայաստանի ներկայիս քաղաքականությունը ոչ այնքան ինչ-որ հատուկ խորամանկության արդյունք է, որքան բավական կոպիտ սխալների, դավադիր քաղաքականության և աշխարհաքաղաքական հանգամանքների հետևանք։ Նիկոլի կառավարությունը Հայաստանը սեղմում է աշխարհագրության, տնտեսության, պատմության և խոշոր տերությունների շահերի միջև։
Ընտրությունն, անկեղծ ասած, մեծ չէ։ Թավշյա հեղափոխության, երջանիկ անհատի ու ժողովրդավարության մասին փաշինյանական դատարկ հեքիաթները բախվեցին պրոզայիկ իրականությանը, և պարտվեց այդ բախման մեջ։ Սահմանները մնացին փակ, պատերազմները չափազանց թանկ, աղետալի ու կորստաբեր, շուկաները փոքր էին ու կախյալ, անվտանգությունը մնաց առաջնային պրոբլեմ, «խաղաղությունը»՝ ստորացուցիչ, իսկ աշխարհագրությունը՝ ոչ մի տեղ չանհետացավ։

Հետևաբար իշխանության պահպանման տեսանկյունից, ձևավորվում է բոլորովին այլ շահ։ Ընտրել՝ ոչինչ չընտրելով:
Նա առայժմ չի ցանկանում ընտրել ո՛չ Եվրոպան՝ Ռուսաստանի փոխարեն, ո՛չ Թուրքիային՝ նախկին պատմական թշնամության փոխարեն, ո՛չ էլ Ադրբեջանին՝ հակամարտության փոխարեն։ Սրանք պարզապես աստիճանաբար գալիս են այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» ներկայիս իրավիճակում թանկ է նստելու ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև իրենց վրա: Հետևաբար՝ կողմերի հետ քաղաքական առևտուր անելն ավելի շահավետ է լինում, քան կոնկրետ որոշում կայացնելը:

Այդ պատճառով էլ Նիկոլը չի շտապում որոշում կայացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հարցում։ Ի վերջո, իրականությունը երբեմն ավելի համոզիչ է լինում, քան ցանկացած եվրոպական գաղափար» ։

դիտվել է 60 անգամ
Լրահոս
«Առու՛շ, քո նման ծախվածին պատմեմ՝ Նիկոլը ոնց է օգտագործելու, ու․․․»․ Նարե Սոսե (video) Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում․ ձերբակալված կա Արաբկիրի քննչականում պետք է հանրային քրեական հետապնդում նախաձեռնվի Խաչատրյանի նկատմամբ․ Ղազարյան (video) Հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին․ Նարեկ Կարապետյանը մանրամասնում է (video) Երևանում պարանոցի հատվածում ստացած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել «Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է Թրամփը չի բացառել, որ Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել մինչև Կոնգրեսի ընտրությունները Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա Հայաստանի ամենամեծ չարիքներից մեկն այն է, որ սոսկալիորեն նվազ թիվ են կազմում բնույթով ազնվականները Տիգրանաշենցիները դեմ են իրենց բնակավայրը հանձնելուն, ուզում են շենացնեն գյուղը․ պատգամավոր (video) «Մենք Փաշինյանի զիջումային տրամաբանությունից դուրս ենք»․ ի՞նչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» (video) Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագ կմատուցվի Վախենում են, բայց տիգրանաշենցիները պատրաստ են մինչև վերջ պայքարել. «Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում է (video) Ի՞նչ են ասել «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները տիգրանաշենցիներին (video) Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից (video) Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ էսկալացիայի չի գնում ընտրությունների պատճառով Արցախի իշխանությունները քաղաքական կոնսուլտացիաներ են սկսում ՀՀ քաղաքական ուժերի հետ․ Իսկանդարյան Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կա վիրավոր Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ ավտոտնակում մեքենա է այրվել Հրդեհ՝ Երևանի Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում․ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ Իրականում սարսափած են ռուսական պատժամիջոցներից․ «Հրապարակ» Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am