Արցախի իշխանությունները քաղաքական կոնսուլտացիաներ են սկսում ՀՀ քաղաքական ուժերի հետ․ Իսկանդարյան

Արցախի նախկին պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը գրել է․
«2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է նոր քաղաքական իրողություն։ Այդ իրողությունը պետք է իր արտացոլումն ունենա նաև Արցախի հարցի և Արցախի իշխանությունների գործունեության վերաբերյալ քաղաքական մոտեցումներում։

Այս համատեքստում Արցախի իշխանությունները սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ։
Կոնսուլտացիաների նպատակն է հստակեցնել՝ Հայաստանի քաղաքական ուժերը ինչպես են պատկերացնում Արցախի իշխանությունների հետագա գործունեությունն ու համագործակցությունը, ինչ դիրքորոշում ունեն Արցախի պետական ինստիտուտների պահպանման և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերում, և ինչ պատրաստակամություն ունեն այս ուղղություններով գործնական քայլերի։
Այսօր արդեն ակնհայտ է, որ Արցախի իշխանությունների գործունեության դադարեցման կամ շարունակության հարցը չի կարող մնալ ենթադրությունների, առանձին հայտարարությունների կամ քաղաքական լռության մակարդակում։
2026 թվականի ընտրություններից հետո ձևավորված իրողությունը պահանջում է հստակ քաղաքական դիրքորոշումներ։
Եթե որևէ քաղաքական ուժ կարծում է, որ Արցախի իշխանությունների գործունեությունը պետք է դադարեցվի, ապա այդ դիրքորոշումը ևս պետք է հստակ և հրապարակային ձևակերպվի՝ քաղաքական պատասխանատվությամբ։
Եթե, հակառակը, քաղաքական ուժերը կարևորում են Արցախի պետական և քաղաքական ինստիտուտների շարունակականությունը, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը և Արցախի հարցի պահպանումը Հայաստանի քաղաքական օրակարգում, ապա անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպիսի համագործակցության են նրանք պատրաստ և ինչ կոնկրետ քայլեր են պատրաստ իրականացնել։
Արցախի իշխանությունները պատրաստ են այդ բաց և քաղաքական երկխոսությանը։ Մենք չենք նախաձեռնում այս գործընթացը որևէ քաղաքական ուժի դիրքորոշումը կանխորոշելու համար։ Ընդհակառակը՝ ցանկանում ենք լսել բոլոր կողմերին և ստեղծված նոր պայմաններում ձևավորել հստակ, հասկանալի և պատասխանատու համագործակցության շրջանակ։
Քաղաքական կոնսուլտացիաների ընթացքում հենց այս հարցերի շուրջ էլ ակնկալում ենք հստակ պատասխաններ»։

դիտվել է 186 անգամ
Լրահոս
Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում․ ձերբակալված կա Արաբկիրի քննչականում պետք է հանրային քրեական հետապնդում նախաձեռնվի Խաչատրյանի նկատմամբ․ Ղազարյան (video) Հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին․ Նարեկ Կարապետյանը մանրամասնում է (video) Երևանում պարանոցի հատվածում ստացած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել «Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է Թրամփը չի բացառել, որ Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել մինչև Կոնգրեսի ընտրությունները Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա Հայաստանի ամենամեծ չարիքներից մեկն այն է, որ սոսկալիորեն նվազ թիվ են կազմում բնույթով ազնվականները Տիգրանաշենցիները դեմ են իրենց բնակավայրը հանձնելուն, ուզում են շենացնեն գյուղը․ պատգամավոր (video) «Մենք Փաշինյանի զիջումային տրամաբանությունից դուրս ենք»․ ի՞նչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» (video) Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագ կմատուցվի Վախենում են, բայց տիգրանաշենցիները պատրաստ են մինչև վերջ պայքարել. «Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում է (video) Ի՞նչ են ասել «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները տիգրանաշենցիներին (video) Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից (video) Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ էսկալացիայի չի գնում ընտրությունների պատճառով Արցախի իշխանությունները քաղաքական կոնսուլտացիաներ են սկսում ՀՀ քաղաքական ուժերի հետ․ Իսկանդարյան Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կա վիրավոր Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ ավտոտնակում մեքենա է այրվել Հրդեհ՝ Երևանի Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում․ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ Իրականում սարսափած են ռուսական պատժամիջոցներից․ «Հրապարակ» Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am