3000-4000 մետր կանաչ տարածքը կարճ ժամանակում վերածվել է ավտոկայանատեղիի. Ահազանգ «Ելք»-ից

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, Երևանի ավագանու կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն ահազանգում է, որ Շենգավիթ բժշկական կենտրոնի բակում գտնվող մոտ 3000-4000 մետր կանաչ տարածքը կարճ ժամանակում վերածվել է ավտոկայանատեղիի: Նա նաև լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե տարիների ընթացքում ինչպես է փոխվել տարածքը: Արայիկ Հարությունյանի հայտարարությունում ասվում է. «Ստորև բերված լուսանկարներն արվել են արբանյակի միջոցով և տեղադրված են Google Earth ծրագրում, որը թույլ է տալիս տեսնել 2000 թվականից ի վեր կոնկրետ տարածքում տեղի ունեցած լանդշաֆթային փոփոխությունները, ինչպես նաև շենքերի կառուցումը կամ հների ապամոնտաժումը: Եվ ահա ստորև բերված լուսանկարներից հստակ երևում է, որ Շենգավիթ բժշկական կենտրոնի բակում գտնվող մոտ 3000-4000 մետր կանաչ տարածքը կարճ ժամանակում վերածվել է ավտոկայանատեղիի, մինչդեռ այդ գոտում կային ծառեր, թփեր, նույնիսկ` լողավազան, որը ժամանակին գրավում էր հարակից շենքերի երեխաներին: Մի քանի մետր դեպի հարավ գտնվող հատվածում էլ` ավելի փոքր գոտում հայտնվել է կաթսայատուն` կրկին կանաչ գոտու փոխարեն: Ավելին, սույն կենտրոնի ղեկավարությունը, կառուցելով նոր մասնաշենք, ամեն ինչ անում է, որ ցանկապատ տեղադրի Մանանդյան 9 շենքի հետնամասում` բնակիչների ուղիղ պատուհանների առաջ` շատ փոքր հեռավորության վրա: Նորմերով պատ տեղադրելու դեպքում այդ պատի գոյություն անիմաստ կլինի: Չնայած բնակիչների բազմաթիվ բողոքներին, այդ կենտրոնի ղեկավարությունը շարունակում է «համոզել» նրանց: Ավելին, անցած տարվա նոյեմբերի կեսին այդտեղ առանց թույլտվության սկսվել էին պատի կառուցման աշխատանքներ, որոնք կանխվել են իմ կողմից: Սույն լուսանկարների հետքերով պետք է պարզեմ, թե որ մարմինն է թույլ տվել ավերել մի ամբողջ կանաչ գոտի և կառուցել ավտոկայանատեղի և կաթսայատուն:

դիտվել է 148 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am