ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդականին բանտից տուն են ուղարկել․ նա կալանքը կրում է տանը. «Ժողովուրդ». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական Արշակ Օրդուխանյանը կալանավորված էր, սակայն այժմ կալանքը կրում է տանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Օրդուխանյանը կալանավորվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և հափշտակության գործերով։

ArmLur.am-ը դիմել էր ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, թե ՔՊ-ական Արշակ Օրդուխանյանի վերաբերյալ ինչ քրեական վարույթ է քննվում ՀՀ քննչական կոմիտեում և ինչ կարգավիճակ ունի նա։

Ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին. «Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»։

Նշենք, որ Արշակ Օրդուխանյանը, որը, ըստ հերթականության, 2025 թվականին պետք է փոխարիներ մանդատը վայր դրած ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին, անցնում է նաև մեկ այլ քրեական գործով, որն արդեն դատարանում է։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ Օրդուխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խմբի կազմում իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելով ու օգտագործելով, կազմակերպել է անօրինական միգրացիա։

Նկատենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Արշակ Օրդուխանյանը 2021 թվականի նոյեմբերին նշանակվել է այն ժամանակվա փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական։

Բացի այդ, 2022 թվականի մարտի 14-ից մինչ օրս նա ՊՆ-ին տարբեր ծառայություններ մատուցող «Զինառ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Օրդուխանյանը նաև «Արշակ և Լուսինե» ՍՊԸ-ի հիմնադիրն է։

Նրա անունը նախկինում ևս հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես, 2009 թվականին նա Արգավանդում խաղատուն բացելու լիցենզիա է ստացել, ինչպես նաև ունեցել է գրավատուն և զբաղվել այլ բիզնես գործունեությամբ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 170 անգամ
Լրահոս
Թրամփը չի բացառել, որ Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել մինչև Կոնգրեսի ընտրությունները Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա Հայաստանի ամենամեծ չարիքներից մեկն այն է, որ սոսկալիորեն նվազ թիվ են կազմում բնույթով ազնվականները Տիգրանաշենցիները դեմ են իրենց բնակավայրը հանձնելուն, ուզում են շենացնեն գյուղը․ պատգամավոր (video) «Մենք Փաշինյանի զիջումային տրամաբանությունից դուրս ենք»․ ի՞նչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» (video) Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագ կմատուցվի Վախենում են, բայց տիգրանաշենցիները պատրաստ են մինչև վերջ պայքարել. «Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում է (video) Ի՞նչ են ասել «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները տիգրանաշենցիներին (video) Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից (video) Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ էսկալացիայի չի գնում ընտրությունների պատճառով Արցախի իշխանությունները քաղաքական կոնսուլտացիաներ են սկսում ՀՀ քաղաքական ուժերի հետ․ Իսկանդարյան Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կա վիրավոր Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ ավտոտնակում մեքենա է այրվել Հրդեհ՝ Երևանի Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում․ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ Իրականում սարսափած են ռուսական պատժամիջոցներից․ «Հրապարակ» Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին «Հրապարակ» Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում․ «Հրապարակ» Որոշել են զուսպ լինել․ «Հրապարակ» ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդականին բանտից տուն են ուղարկել․ նա կալանքը կրում է տանը. «Ժողովուրդ». «Ժողովուրդ» Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am