Թուրքիան Սև ծովի արևմտյան մասում կսկսի նավթ որոնել
Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարնեի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ Սև ծովում գազի արդյունահանումը կկրկնապատկվի մինչև տարեվերջ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նաև հավելել է, որ Սև ծովի արևմտյան հատվածում կսկսվի նավթի հորտման աշխատանքներ։
«Մեր նավերն ինտենսիվ աշխատում են այս ուղղությամբ, նավերից մեկն էլ այս պահին գտնվում է Սոմալիում, որտեղ ևս հորտաման աշխատանքներ են ընթանում։ Մեկ այլ նախագիծ ներառում է Սև ծովում հորատման աշխատանքներ։ Բացի այդ հորատման աշխատանքներ են ընթանում նաև Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Սևծովյան տարածաշրջանների նոր հայտնաբերված հանքավայրերում։
Նախարարը հայտնել է, որ այդ կերպ փորձում են առկա պաշարներին ավելացնել նորերը և ընդգծել.
«Առաջիկա օրերին հուսով եմ կսկսենք հորատման աշխատանքները։ Մի փոքր երկարատև կլինի, մի քիչ դժվար հորատում կլինի, բայց Սև ծովի արևմտյան մասում շուտով կսկսենք նավթի որոնումը»։
