«Գոյ» թատրոնի նախկին կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը գրել է․ «ԻՍԿ ԳՈՅ-Ի ԲԵՄԸ Ո՞ՒՐ Է։
Սեպտեմբերի 11-ին Սունդուկյան թատրոնում՝ ԳՈՅ թատրոնի տարածքում, բացվելու է նոր հարթակ՝ «Ազատ բեմ» անվամբ։ Ու այստեղ արդեն հարցը ոչ թե անվան, ոչ էլ նոր մշակութային հարթակի բացման մասին է այլ` ի՞նչ եղավ այն խոստումների հետ, որոնք ամիսներ շարունակ հնչում էին կառավարության, ԿԳՄՍ նախարարության և Սունդուկյան թատրոնի ղեկավարության կողմից։ Ասում էին՝ «ԳՈՅ թատրոնը չի փակվում»։ «ԳՈՅ-ը մնալու է իր տեղում»։ «ԳՈՅ-ը շարունակելու է աշխատել»։ Այսօր մենք ունենք մեկ այլ իրականություն։ ԳՈՅ թատրոնի բեմը քանդված է։ ԳՈՅ-ի ստեղծագործական աշխատանքի համար ձևավորված տարածքը վերափոխվել է այլ նպատակով օգտագործվող հարթակի։ Եվ այդ տարածքն արդեն կոչվում է՝ «Ազատ բեմ»։ Սա պարզապես տարածքի վերանվանում չէ։ Սա այն բանի տեսանելի հետևանքն է, ինչի մասին մենք զգուշացնում էինք։ Ավելին՝ սեպտեմբերի 11-ին նախատեսված է այդ տարածքի բացման միջոցառում, որին, ըստ հրապարակված տեղեկությունների, ներկա է լինելու ԿԳՄՍ նախարարության փոխնախարար Տիգրան Վիրաբյանը, իսկ ելույթներով հանդես են գալու Սունդուկյան թատրոնի դերասաններ և ռեժիսորներ։ Այսինքն՝ այն տարածքում, որտեղ ասում էին՝ ԳՈՅ-ը մնալու է, այսօր հանդիսավորությամբ բացվում է մեկ այլ բեմ։ Ու ես ուզում եմ շատ պարզ հարց տալ. Եթե ԳՈՅ թատրոնը չի փակվել, ապա ո՞ւր է ԳՈՅ թատրոնի բեմը։ Եթե ԳՈՅ-ը «շարունակելու է աշխատել իր տեղում», ապա ինչո՞ւ նրա բեմը քանդվեց և տարածքը վերափոխվեց։ Սա արդեն ոչ թե մեկնաբանությունների, այլ փաստերի հարց է։ Եվ այստեղ կա ևս մեկ էական հանգամանք։ ԳՈՅ թատրոնի դատական գործընթացը դեռ ավարտված չէ։ Վերջնական դատական ակտ չկա, որը վերջնականապես կփակի այդ վեճի իրավական էջը։ Միաժամանակ վիճարկվող որոշումների և դրանց հիման վրա կատարված գրանցումների վերաբերյալ գործընթացները նույնպես պետք է դիտարկել հենց այդ չավարտված իրավական գործընթացի համատեքստում։ Ուստի առավել քան տարօրինակ է, որ մինչ իրավական գործընթացը դեռ շարունակվում է, ԳՈՅ-ի տարածքն արդեն փաստացի վերափոխվում և ներկայացվում է որպես մեկ այլ բեմական հարթակ։ Սա է այն իրականությունը, որը պետք է տեսնի հասարակությունը։ Տարիներ շարունակ մեզ ասում էին՝ «ԳՈՅ-ը չի փակվում»։ Այսօր ԳՈՅ-ի բեմը չկա։ Փոխարենը կա՝ «Ազատ բեմ»։ Եվ հիմա արդեն յուրաքանչյուր քաղաքացի կարող է ինքնուրույն պատասխանել հարցին՝ ովքե՞ր էին ասում ճշմարտությունը, իսկ ովքե՞ր էին պարզապես ժամանակ շահում։ Բայց մեկ բան հաստատ է. Խոսքերը կարող են շատ բան թաքցնել։ Բեմը՝ ոչ։ Իմ պայքարը չի ավարտվել…»։
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը