Այսպես կոչված «կրթական բարեփոխումները» ու մեդալի իրական երեսը

ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ «ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ» ՈՒ ՄԵԴԱԼԻ ԻՐԱԿԱՆ ԵՐԵՍԸ
Սեպտեմբերի 8-ին հրապարակված OECD-ի PISA 2025 միջազգային կրթական գնահատման ծրագրի պաշտոնական տվյալները սառը ցնցուղի պես մերկացրին այսպես կոչված կրթական բարեփոխումների իրական երեսը։ Նշեմ, որ PISA-ն, հանրակրթության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային ծրագիրն է․ ստուգում է 15 տարեկան աշակերտների՝ մաթեմատիկա, ընթերցանություն, բնագիտություն առարկաներից ստացած գիտելիքները իրական կյանքում գիտելիքը կիրառելու կարողությունը։ Գնահատմանը մասնակցել 15-ամյա աշակերտների մոտ 80 տոկոսը։

Այսպես՝
• Մաթեմատիկա — կարողանո՞ւմ է աշակերտը մաթեմատիկական գիտելիքը կիրառել իրական խնդիրների լուծման համար։
• Ընթերցանություն — կարո՞ղ է հասկանալ, վերլուծել և գնահատել տարբեր տեքստերից ստացված տեղեկությունը։
• Բնագիտություն — կարո՞ղ է գիտական գիտելիքը կիրառել երևույթներ բացատրելու և խնդիրներ վերլուծելու համար։

Եվ ահա , թե ինչ աղետալի պատկեր է արձանագրվել․ Ընթերցանությունից Հայաստանի 15-ամյա աշակերտների միայն 19 տոկոսն է հասել այն նվազագույն մակարդակին, որը PISA-ն անհրաժեշտ է համարում տեքստը հասկանալու, հիմնական միտքը գտնելու և պարզ եզրակացություններ անելու համար։
Մաթեմատիկայից 15-տարեկանների միայն 28 տոկոսն է հասել նվազագույն պահանջվող մակարդակին․ կարողանալ կիրառել հիմնական մաթեմատիկական գիտելիքները պարզ խնդիրներ լուծելիս։ Նույն է պատկերը նաև բնագիտության ոլորտում՝ 26տոկոս։

Վրաստանը և Ադրբեջանը երեք հիմնական ոլորտներում էլ Հայաստանից առաջ են նվազագույն հմտությունների մակարդակ հասնող աշակերտների բաժնով։ Հատկապես մեծ է տարբերությունը ընթերցանության մեջ՝ Հայաստանի 19%-ի դիմաց Վրաստանում 39%, Ադրբեջանում՝ 35%։

Փաստորեն Հայաստանի կրթական համակարգի PISA չափումը միջազգային չափանիշի նկատմամբ շատ ցածր արդյունք է ցույց տալիս և բոլոր երեք հիմնական ուղղություններով տարածաշրջանում, ներառյալ Թուրքիան, ամենացածր ցուցանիշն ունի։

Այս աղետալի պատկերը երկրում կրթական քաղաքականության անարդյունավետության, իսկ ավելի ճիշտ՝ ֆիասկոյի մասին է։ Սա խոսում է «կրթական բարեփոխումներով» հանրակարթության համակարգը շարունակ ցնցումների տանելու, ոլորտի կառավարման անարդյունավետության, խորքային խնդիրներին համակարգային լուծումներ տալու անկարողության և, առհասարակ, երկրի համար խիստ ռազմավարական ուղղության տապալման մասին։
Ի դեպ, վերջին հինգ տարիներին՝ 2021–2025թթ․, կրթության ֆինանսավորումը դրամային արտահայտությամբ արագ աճ է արձանագրել։ ՀՀ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ կրթության ոլորտի ծախսերը եղել են մոտավորապես՝ 149 մլրդ դրամ (2021), 167 մլրդ (2022), 192 մլրդ (2023), 288 մլրդ (2024) և 300 մլրդ (2025)։
Այսպես կոչված «կրթական բարեփոխումները» եղել են կառավարության և հատկապես տվալ գերատեսչության հիմնական խաղաթուղթը։ Կրթական նոր չափորոշիչն էլ ներկայացվել է որպես կրթական մրցակցային առավելություն։

Բազմաթիվ անգամներ եմ շեշտել, որ դպրոցաշինությունը/ինքնին թերակատարված և անորակ/ դեռ կրթական որակ չէ, ինչպես որակի չափանիշ չեն ձախողված և ոչ բավարար փորձարկում անցած, բայց պարտադրվող դասագրքերը, մեխանիկական ատեստացիան, նույքան արկածային Ակադեմիական քաղաքը․․․, հանրակրթության կառավարման շարունակ փոփոխվող մոդելները։ Կրթական հաստատության ժապավեն կտրելն էլ դեռ գիտելիք ու կառավարում չէ, որ էլ մրցունակ կրթական քաղաքականության գրավական։
Ոլորտի բազմաթիվ փորձագետների հարյուրավոր առաջարկներ և լուծումներ մնում են մերժված, ձայն բարբառոյ յանապատի, որովհետև քաղաքական մեծամասնության թիմից չեն, որովհետև քաղաքական մեծամասնությունն այլ առաջնահերթություններով է առաջնորդվում։

Լոզունգներով, անբովանդակ մեծախոսությամբ, մակերեսային պատկերացումներոբ և այլակարծությունը մերժող պահվածքով չի կարելի ոլորտ կառավարել կամ քաղաքականություն մշակել։
Կրթության ոլորտում ցնցումներնի, սիրողական և պոպուլիստական փորձարկումների կամ օտարածին օրակարգերի համար հանրությունն է վճարում և այն շատ թանկ գին ունի։
Ութը տարի շարունակ Կրթության/ և ոչ միայն/ համակարգը արկածախնդրության տարած և, առհասարակ, հանրությանը այս աղետալի փաստի առջև կանգնեցրած կառավարիչները պիտի պատասխանատվություն կրեն սրա համար։ Նաև կրթության բյուջեի անարդյունավետ ծախսի համար․․․
Ֆեստիվառների, ամեն տեսակի գինարբուկների, թմբուկների հարվածների տակ հնարավոր չէ պարտակել այս ճգնաժամային և ամոթալի պատկերը․․․

Հիշեցի ՔՊ քարոզարշավին աշպատանքի ժամին մասնակցած Արագածոտնի մարզի, նաև Արմավիրի, մի շարք դպրոցների մանկավարժական կոլոկտիվների և աշակերների մասնակցության դեպքը․․․
Հ․Գ․ Ի դեպ, հանրությունը իրավունք ունի իմանալու, թե ԿԳՄՍ ոլորտի մի քանի փոխնախարարներ ինչո՞ւ ազատվեցին աշխատանքից։

Գրել է Լիլիթ Գալստյանը

դիտվել է 41 անգամ
Լրահոս
«Մարզային տրանսպորտը Երևան չթողնելը ոչ մի խնդիր չի լուծելու»․ քաղաքագետ Սարգիս Արզումանյան․ «Եթե ԳՈՅ-ը չի փակվել, ապա ո՞ւր է ԳՈՅ թատրոնի բեմը» Այսպես կոչված «կրթական բարեփոխումները» ու մեդալի իրական երեսը Լայնածավալ ստուգումներ․ կան բերման ենթարկվածներ Նիկոլահպատակ ծաղրածուն «Սիլվա Համբարձումյանը ինչքա՞ն փայ է տվել իշխանությանը» (video) Լարված իրավիճակ․ «Չփորձե՛ս 2-րդ անգամ ասես՝ ում ինչ գնահատական տամ» «Դու ով մի՛ դիմեք» (video) Կես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել. Hetq.am Կիևը կշարունակի uադրանքներ կազմակերպել, որպեսզի իրենց արևմտյան հովանավորներին ներքաշի պատերազմի մեջ. Պեսկով Եկեղեցին, Ամենայն Հայոց հայրապետն այն պատնեշն է, որ թույլ չի տվել՝ տրորել ու անցնել մեր ինքնության վրայով․ Բագրատ Սրբազան Երեկ ֆինանսների նախարարը մարդ էր փնտրում՝ իրեն փրկի Նարեկ Կարապետյանից․ Ռուզան Ստեփանյան (video) Սրբազանը հեգնեց փորձագետին․ Ձեզ հանձարարել են, որ հաստատե՞ք՝էս փամփուշտը փամփուշտ ա,վառոդն էլ՝ վառոդ (video) Զարգացում, ոչ թե հանձնում․ «Ուժեղ Հայաստան»-ն այցելել է Տիգրանաշեն Թուրքիայի դրոշի վրա թքելու համար բրիտանացի զբոսաշրջիկ է ձերբակալվել Աբովյանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել փողոցի թույլատրելի հատվածով հատող 18-ամյա հետիոտնի Liverpool-ին կոչ են անում հրաժարվել «Թուրքական ավիաուղիների» հովանավորությունից «Փաշինյանը Ֆրանսիա է գնացել փողի հարցերո՞վ․․․ ի՞նչ են ասելու Մոսկվայում»․ Ստեփանյան (video) Նիկոլին ծանր բան է սպասվում․ ի՞նչ է պատրաստվում անել Պուտինը (video) Մարզային տրանսպորտը Երևան չթողնելը չի լուծելու խցանումների հետ կապված ոչ մի խնդիր. քաղաքագետ Ասեմ՝ ինչպես է որոշվելու՝ ովքեր են առաջիկայում հետապնդվելու․ Բագրատ Միկոյան (video) Պուտինն այսօր կմեկնի Հնդկաստան՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար. Պեսկով ԱՀԱԶԱՆԳ․ 2 բան, որ հենց հիմա անում է այս իշխանությունը․ Էլինար Վարդանյան (video) «Բաքու գնացող աղդամցի Ալեն, դու այնտեղ մի անելիք ունես»․ Գոռ Ավրցյան (video) Վերականգնել այսօրվա երեխաների կորցրած հնարավորությունները և արագացնել փոփոխությունները. Տիգրան Ջրբաշյան «Սպասե՛ք, երգելով ցուցմունքներ են Նիկոլենք իրար դեմ տալու» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am