Կիևը կշարունակի uադրանքներ կազմակերպել, որպեսզի իրենց արևմտյան հովանավորներին ներքաշի պատերազմի մեջ. Պեսկով
Ուկրաինան փորձել է, փորձում է և, ամենայն հավանականությամբ, կշարունակի սադրանքներ իրականացնել՝ իր արևմտյան հովանավորներին պատերազմում առավել մեծ և անմիջական ներգրավվածության մեջ ներքաշելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ТАСС-ը։
Կրեմլի ներկայացուցիչն այսպես է մեկնաբանել Մոլդովայի սահմանին անօդաչու թռչող սարքով և պայթուցիկ նյութերով ուկրաինացու ձերբակալության մասին տեղեկությունը։
«Ուկրաինացիները փորձել են, փորձում են և, ըստ ամենայնի, հետագայում ևս կփորձեն սադրանքներ իրականացնել, որպեսզի իրենց արևմտյան հովանավորներին հնարավորինս մեծ չափով և ավելի սերտորեն ներքաշեն պատերազմի մեջ», - նշել է Պեսկովը։
