Եկեղեցին, Ամենայն Հայոց հայրապետն այն պատնեշն է, որ թույլ չի տվել՝ տրորել ու անցնել մեր ինքնության վրայով․ Բագրատ Սրբազան
Եկեղեցին, Ամենայն Հայոց հայրապետն այն պատնեշն է, որ թույլ չի տվել, որ տրորեն ու անցնեն մեր ինքնության վրայով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Իրենք բարենորոգության անվան տակ հռչակել են եկեղեցուն թշնամի։ Բայց իրենք են ամենամեծ թշնամիները թե՛ եկեղեցում, թե՛ ընդհանրապես մեր հանրային կյանքին»,– ասաց սրբազան հայրը` խոսելով իշխանությունների հակաեկեղեցական արշավի մասին։
Նրա խոսքով՝ այդ գործունեությունն ամբողջությամբ հակասահմանադրական, հակապետական է․ «Իրենք իրենց կյանքը տնտեսապես, ֆիզիկապես լավ բերոնորոգել են։ Դրսից եկող հրահանգներ են իրականացնում»։
