Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Միկելե Նիկոլետին հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շուտափույթ խաղաղ կարգավորում կունենա: Այս մասին ԵԽԽՎ նախագահն ասել է ադրբեջանական Report-ի լրագրողի հետ զրույցում:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում իմ դիրքորոշումը համընկնում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիրքորոշման հետ»,- հայտնել է նա: Գրում է ԱՐՄԵՆՊՐԵՍ-ը:
Նիկոլետին ընդգծել է, որ ԵԽԽՎ-ն հարգանքով է մոտենում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործունեություն ծավալող միջազգային կազմակերպության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ինչպես նաև ՄԱԿ-ի դերակատարություններին: Նա նշել է, որ ԵԽԽՎ-ն պատրաստ է աջակցել ցանկացած գործունեության, որն ուղղված է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը