«Liverpool» անգլիական ֆուտբոլային ակումբը սեպտեմբերի 8-ին հայտնել է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրող «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը 2027-ի հունիսի 1-ից կդառնա ակումբի գլխավոր հովանավորը և ավիաընկերության տարբերանշանը կհայտնվի մարզաշապիկների վրա, գրում է Ermenihaber.am-ը։
Հունական «Cyprus Mail» լրատվական կայքում Անդրեաս Խարալամբուս անունով կիպրոսցի հույն երկրապագուն հորդորել է ակումբին այդ գործարքը չեղարկել ու հրաժարվել հովանավորությունից։
Թուրքական կայքերը նշում են, որ կիպրոսցի հույները սկզբում փորձում էին խոչընդոտել Նիկոսիայում «Barcelona» ֆուտբոլային ակումբի մարզական ճամբարի անցկացմանը, այնուհետև համաշխարհային ճանաչում ունեցող համալսարանների ցանկից հանել Կիպրոսի թուրքական համալասրանանները։
«Հիմա էլ թիրախավորում են «Թուրքական ավիաուղիներ»-ի (THY) հովանավորությունը Պրեմիեր լիգայի ակումբ հանդիսացող «Liverpool»-ին»,- գրում է աղբյուրը։
Նշենք, որ «Liverpool» ակումբը 5 տարվա պայմանագիր է կնքել «Թուրքական ավիաուղիներ»-ի հետ և 2010-ից ի վեր առաջին անգամ փոխել է իր գլխավոր հովանավորին։ Կիպրացի հույնը նշել է, որ անձամբ ինքը չի գնի կամ կրի «Liverpool»-ի մարզաշապիկ, եթե այն հովանավորվի «Թուրքական ավիաուղիների» կողմից։
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը