Գագիկ Խաչատրյանը մինչև հիմա լոգանքի, սանհանգույցից օգտվելու հնարավորություն չունի. փաստաբան

Դատական նիստերի լուսաբանման մասով առարկություն այս անգամ չենք ներկայացրել, նախկինում ներկայացնում էիք, որովհետև մշտապես փորձում ենք խուսափել առողջության հետ կապված այս հանգամանքի այդ աստիճան մանրամասնություններից, բայց այս պահին մենք ունենք կյանքի և առողջության համար առաջացած լրջագույն վտանգ, որ առաջացել է կալանքի պատճառով։ Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Այս պայմաններում այլևս, երբ կշեռքի վրա ենք դնում հանգամանքները՝ կարծում ենք, որ այլևս այս կապակցությամբ լռելը ճիշտ չի, հատկապես, որ նաև եվրոպական դատարան ենք դիմել այս կապակցությամբ։

Մենք կարծում ենք, որ այս իրավիճակում Եվրոպական կոնվենցիայի երրորդ հոդվածի խախտում է տեղի ունենում, որը սահմանում է խոշտանգման արգելքը, դաժան, անմարդկային վերաբերմունքի արգելքը։ Մենք ունենք բազմաթիվ կոնսիլիումների, փորձագիտական եզրակացություններ, որոնք կատարել է մեղադրանքի կողմիը՝ քննիչը և դատախազը»։

Անդրադառնալով Փաշինյանի պնդմանը, թե Խաչատրյանը սիմուլյանտություն է անում՝ Սարգսյանն ասաց, որ ցանկացած խոսք պետք է հիմնավորված լինի։ «Այն դատաբժշկական փորձագետի եզրակացությունը, որը ներկայացվել է 2018 թվականին, որը որևէ մեկը չի վիճարկում, դրանում կան նշվում է, որ նա ունի բազմաթիվ հիվանդություններ, այսինք փորձագետները նշել են, որ բազմաթիվ հիվանդություններ ունի։ Երբ խոսվում է սիմուլյատության մասին՝ պետք է հասկանանք, որ դրան հիվանդություն չունի և ձևացնում է։Մինչդեռ, իրենց վերջին դատաբժշկական եզրակացության մեջ ևս մանրամասն նշված է, որ ունի բազմաթիվ հիվանդություններ»։

Անդրադառնալով մեղադրանքի կողմի պնդմանը, թե MRT հետազոտություն չի անցել՝ նա ընդգծեց, որ 2015 թ-ից սկսած՝ իրենց պահանջով 6-7 MRT հետազոտություն է անցել, վերջին՝ 2025 թ-ին։ Դրանից բացի Գագիկ Խաչատրյանը իր առողջական վիճակից ելնլով 5-6 MRT հետազոտություն է անցել։ Այսինքն, իրենց ասածը ակտուալ կլիներ, եթե ընդհանրապես MRT հետազոտություն անցած չլինի։ Այսինքն, մոտ 10 MRT հետազոտություն ունի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ 2019-ից սկսած՝ իրենց պահանջով ամեն անգամ անցել են MRT և այլ բժշկական հետազոտություններ։

«Մինչև ե՞րբ պետք է ապացուցենք, որ սիմուլյանտության խնդիր չկա։ 2026 թվականին, երբ Գագիկ Խաչատրյանին՝ ամսի 5-ին ամենավատ ձևով տեղափոխեցին և դրեցին ոչ բժշկական գազերի հատակին, ձերբակալեցին՝ տարան Քննչական կոմիտե հետո բերեցին այստեղ, դատարանը այն ժամանակ մերժեց կալաքի միջնորդությունը։ մի հատ էլ ամսի յոթին բերեցին, նորից մերժեց, իրավիճակը բավականին բարդարացել են այս ամբողջ ընթացքում, նաև իրենց պատճառով»։

Սարգսյանը նշեց, որ Խաչատրյանը MRT հետազոտություն անցնում է քնեցման միջոցով, ինչը վատացնում է իր վիճակը։

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Հովիկ Աբրահամյանը հայց է ներկայացրել կայքի դեմ․ պահանջում է հերքում և փոխհատուցում Գագիկ Խաչատրյանը մինչև հիմա լոգանքի, սանհանգույցից օգտվելու հնարավորություն չունի. փաստաբան Հերի՛ք է․ այս այլանդակությունը պետք է ջարդվի․ Մելիքյան (video) Սարսափելի բան է տեղի ունենում Բաքվում․․․ ինչի՞ մասին են լռում․ Մանե Թանդիլյան (video) Պետական սահմանը չի կարող «հարմարեցվել» որևէ ճանապարհի, խողովակաշարի կամ արտաքին ուժային կենտրոնի քաղաքական օրացույցին. Դավիթ Անանյան Արա Այվազյանը դիմեց Գագիկ Ծառուկյանին (video) Բյուրեղավանում աղիքային վարակի գանգատներով դիմումների և ջրի նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին «Իմ հայրենիքը ծախո՛ղ, բացահայտվելու է՝ որտեղ են քո միլիոնները»․ Արշակ Զաքարյան (video) ՌԴ զորքը երկու բնակավայր է վերահսկողության տակ վերցրել Խարկովի մարզում. ՊՆ Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում այս կիրակի պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը Եվրոպայում 2026 թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ՔՊ-ականներն արդեն իրար «հեր են անիծում». Գոռ Ավրցյան (video) Սև ծովում նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի երկու քաղաքացի են մահացել Իրավապահները Երևանում ավազակnւթյան դեպք են բացահայտել Հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հորմուզի նեղուցով օրական անցնում է մոտ 11 մլն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարարություն «Փաշինյանը Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ ցուցմունք տվեց»․ Նարեկ Մանթաշյան (video) Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բարձրացվել է Բաքվում պահվող հայ պատանդների հարցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am