ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ է նշանակվել գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանը

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ է նշանակվել գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանը: Նա այս պաշտոնին է նշանակվել Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրով: «Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 16-րդ հոդվածի 1-ին մաuը` ո ր ո շ ու մ ե մ. Ռաֆայել ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ»,- ասված է Սերժ Սարգսյանի հրամանագրում: Մինչ այդ Ռաֆայել Հովհաննիսյանը զբաղեցնում էր ՀՀ ԱՆ ՔԿՎ պետի առաջին տեղակալի պաշտոնը. նա այդ պաշտոնին էր 2009 թվականից: Ստորեւ ներկայացնում ենք Ռաֆայել Հովհաննիսյանի կենսագրությունը. Ծնվել է 1961 թ. մայիսի 1-ին Շամխորի շրջանի Չարդախլու գյուղում: 1994 թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը՝ իրավաբանի որակավորմամբ: 1979-1981 թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1982-1983 թթ. ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի հսկիչ: 1983-1985 թթ. ԽՍՀՄ ՆԳՆ Վիլնյուսի հրամանատարական կազմի պատրաստման միջնակարգ մասնագիտացված դպրոցի կուրսանտ: 1985-1988 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 6 ուղղիչ աշխատանքային հիմնարկի օպերատիվ մասի օպերլիազոր: 1988-1991 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 6 ուղղիչ աշխատանքային հիմնարկի օպերատիվ-ռեժիմային բաժնի օպերլիազոր: 1991-1992 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի օպերատիվ խմբի ավագ օպերլիազոր: 1992-1993 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի օպերատիվ բաժնի պետ: 1993-1994 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի օպերատիվ գծով պետի տեղակալ: 1994-1996 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի պետի ժամանակավոր պաշտոնակատար: 1996-2000 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 2 ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետ: 2000-2000 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի պետ: 2000-2001 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 2 ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետ: 2001-2001 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 6 ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետ: 2001-2005 թթ. ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ: 2005-2009 թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի տեղակալ: 2009 թ. նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ: 03.09.2011 թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «Արդարադատության գեներալ-մայոր» կոչում: Ամուսնացած է, ունի երկու դուստր, մեկ որդի:

դիտվել է 504 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am