Բասկովը երևանյան բեմում երգել է հայերեն

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը մարտի 8-ի առթիվ յուրահատուկ անանկալ է մատուցել մշակույթի, կրթության, գիտության և մի շարք այլ բնագավառներում, ինչպես նաև պետության հասարակական-քաղաքական կյանքում իրենց կարևոր դերակատարությունն ունեցող բազմաթիվ կանանց: Առաջին տիկնոջ հրավերով հայ կանայք և աղջիկները մարտի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցեցին ռուսական էստրադա յի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկի՝ Նիկոլայ Բասկովի համերգին: «Շատ երջանիկ եմ հայտնվել այստեղ` այս արտասովոր երկրում: Միշտ երազել եմ մենահամերգներով այստեղ գալ: Թե չէ` կամ հարսանիքների, կամ ծննդյան օրերի եմ գալիս: Բայց վերջապես երազանքս իրականություն դարձավ շնորհիվ Հայաստանի հիասքանչ, գեղեցիկ առաջին տիկնոջ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` համերգի մեկնարկին ողջունելով ներկաներին` նշել է Նիկոլայ Բասկովը: «Ռուսաստանի ոսկե ձայնը», ինչպես կոչում են Բասկովին, վերհիշել է, որ Ռիտա Սարգսյանին հանդիպել է «Նոր ալիք» մրցույթի ժամանակ, և շատ է ուրախացել: «Առաջին անգամ եմ տեսնում, թե ինչպես են տղամարդիկ կանգնած, իսկ կանայք` նստած: Տղամարդ արտիստի համար չկա ավելի մեծ երջանկություն, քան տեսնել ձեր երջանիկ և հուզական աչքերը»,-նշեց ռուսական շոուբիզնեսի աստղը: Նա պատմել է, որ մի հայկական ընտանիքի հետ է բարեկամություն անում, որոնց հետ ծանոթացել է Բարսելոնում: Ռուսական էստրադայի մեգաաստղը օպերային թատրոնի բեմից կատարեց իր հայտնի և սիրված ստեղծագործությունները: Նա կատակներով էր համեմում յուրաքանչյուր կատարում, իսկ ելույթների ընթացքում նրա հետ հանդես էր գալիս պարային շոուն: Նիկոլայ Բասկովը տեղեկացրել է, որ հոկտեմբերին Կրեմլի պալատում մենահամերգներ է ունենալու, և պատրաստվում է նոր շոուի: «Մտածում եմ, որ անպայման Երևան կվերադառնամ մեծ համերգով»,-շեշտել է նա: Բասկովը նաև հայերեն ստեղծագործություններ կատարեց «Երևանի սիրուն աղջիկ» և «Սիրո ամառ» երգերը: Նրա կատարումներն ընդունվեցին մեծ ոգևորությամբ: Երգիչը համերգի ավարտին ծաղիկներ բաժանեց երկրպագուներին: «Ի սրտե շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային տոնի` Մարտի 8-ի առթիվ, մաղթելով անսահման սեր և ջերմություն, հիշարժան և լուսավոր պահեր, ընտանեկան անդորր, մեծ եռանդ և հաջողություն ձեր բոլոր նախաձեռնություններում: Թող մեր սրտերում միշտ խաղաղություն տիրի, և ամեն օրն սկսվի դրական լիցքերով»,-նշել է Ռիտա Սարգսյանը համերգի հրավիրատոմսերում:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am