Իշխանությունը խիստ վերահսկողություն է սահմանել ՏԻՄ ընտրությունների սպասվող մարզերում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իշխանությունը խիստ վերահսկողություն է սահմանել այն մարզերում, որտեղ համայնքապետերի ընտրություններ են սպասվում։

Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը իրավապահ և վերահսկող մարմիններին հանձնարարել է առավել ակտիվ աշխատել մարզերում՝ ուշադրության կենտրոնում պահելով ինչպես տեղական իշխանությունների ու սեփական թիմի ներսում ընթացող գործընթացները, այնպես էլ ընդդիմադիր շրջանակների գործունեությունը։

Հատկապես խոշորացույցի տակ են ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումները, կապերն ու հնարավոր պայմանավորվածությունները։ Ուսումնասիրվում են նաև ընտրական գործընթացներին առնչվող հնարավոր գործարքները, այդ թվում՝ ձայների բաժանման կամ քաղաքական ուժերի միջև պայմանավորվածությունների վերաբերյալ տեղեկությունները։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները նշում են, որ Նիկոլ Փաշինյանը հատկապես խիստ է դրել հոկտեմբերի 25-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների հարցը։ Իշխանության ներսում դրանք դիտարկվում են որպես կարևոր քաղաքական փորձություն, և վարչապետը ցանկանում է բացառել իր համար անցանկալի զարգացումները։

Չի բացառվում, որ առաջիկա շաբաթներին մարզերում իրավապահների գործողությունները կտրուկ ակտիվանան, իսկ որոշ դեպքերում հանգեցնեն նաև ձերբակալությունների։ Թե որ մարզերում և ում շուրջ կարող են զարգացումներ լինել, մեր աղբյուրներն առայժմ չեն մանրամասնում»։

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ» Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» Իշխանությունը խիստ վերահսկողություն է սահմանել ՏԻՄ ընտրությունների սպասվող մարզերում․ «Ժողովուրդ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Ինչ ունեցվածք ունի Քաջարանի համայնքապետը․ «Ժողովուրդ» Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Ford Fusion»-ը․ կան վիրավորներ Պապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLur ՀՌՀ-ն տուգանել է 6 ռադիոընկերության Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ Գազանջատումներ կլինեն Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերին Հրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարություն Հայաստանը երրորդը վերջից Հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանում 15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել․ hraparak.am Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն Սուրենյանց «Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ Տարրական կանոններին հակոսող, խիստ միակողմանի հոդված․ ահազանգում է Մելիքյանը Մեկ ու կես ամիս փակ է լինելու Где ваша система огня, анасуны «Նիկոլը վատ լուր է լսել․ ինչ են արել մեր զինվորները»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am