ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

Իրանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է իրանական լցանավերին ԱՄՆ-ի հարվածները՝ նշելով, որ երկրի զինված ուժերն իրագործել են ինքնապաշտպանության իրենց իրավունքը՝ հարվածելով ամերիկյան ռազմակայաններին և նավերին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։Գերատեսչությունը նաև նշում է, որ Պարսից ծոցում և Օմանի ծոցում իրանական նավերին ԱՄՆ զինված ուժերի վերջին հարվածները Վաշինգտոնի ռազմական ագրեսիայի, ծովային շրջափակման և տնտեսական պատերազմի շարունակությունն են և իրենցից ներկայացնում են ՄԱԿ-ի կանոնակարգի և միջազգային օրենքի ակնհայտ խախտում։

 

 

«ԱՄՆ-ի ագրեսիվ գործողություններն իրանական առևտրային նավերի դեմ իրենցից ներկայացնում են ոչ միայն լարվածության վտանգավոր սրում տարածաշրջանում, այլև ուղղակի սպառնալիք տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը», – նշված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Գերատեսչությունը շեշտում է, որ Իրանի հարվածները Հորդանանում ամերիկյան ռազմաբազային և ամերիկյան նավերին եղել են պաշտպանական։

Սեպտեմբերի 9-ի գիշերն Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը հաղորդել է Պարսից ծոցում իրանական երեք քաղաքացիական նավերին ԱՄՆ-ի հարվածների մասին: ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն իր հերթին հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները ոչնչացրել են իրանական հինգ լցանավ: Ի պատասխան՝ Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ, ինչպես նաև 10 նավ է թիրախավորել, որոնց թվում, ըստ իրանական կողմի, եղել է ամերիկյան ռազմածովային ուժերի երկու նավ։ Ավելի ուշ ԱՄՆ-ն հերքել է իր երկու ռազմանավերին հարվածների մասին Իրանի պնդումները։

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Հասկանում են՝ այն անեծքը, նզովքը, որ իրեն ու իր ցեղին է պատելու, եթե․․․ Արշակ Զաքարյան (video) Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը․ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց «Նիկո՛լ, ի՞նչ լուր կա 1 տոննա սղացրած կոկայինից»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ Վրաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ լարվածության սրմամբ․ Պապուաշվիլի Ձերբակալվել է Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը Ոնց որ մեկի ավտոն գողանաք, տանեք «խադավոն» փոխեք. Վանաձորը դե յուրե չի խոշորացել. Ասլանյան (video) Խաղաղության հաջորդ պայմանները, որոնք ԱՄՆ-ն կառաջարկի Ուկրաինային, ավելի վատն են լինելու․ Ռադայի պատգամավոր «Սրիկա՛, քեզանից ազատվելու ձևը կա»․ տարեց կինը՝ Փաշինյանին (video) Ե՞րբ են տալու մեր հողերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանի քավորին (video) Հորմուզի նեղուցից արևելք ընկած տարածքը հայտարարվել է «արգելված գոտի». ԻՀՊԿ «Քայլ արա, ռադ արա դավաճանին»․ մեզ օդի ու ջրի պես հեղափոխություն է պետք․ Հովհաննես Իշխանյան (video) ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Կիևին ցանկացած օգնության տրամադրումը. Ուշակով «Թուրքական ավիաուղիները» զգուշացնող հայտարարություն է տարածել «Դու քեզ մի՛ անիծիր. մենք քեզ կնստացնենք մեքենայի կապոտին, ու…»․ Նաիրի Հոխիկյան (video) «Հարցը «Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա» պարզունակ ընտրությունը չէ. հարցն այն է, թե Հայաստանը սեփական ազգային շահո՞վ է նվազեցնում կախվածությունները, թե՞ նախ քանդում է գործող կապերը». Դավիթ Անանյան «Ինչ են պատրաստվում անել Նարեկ Նալբանդյանի բիզնեսների հետ․․․ Փաշինյանի հրահանգի հետքերով» (video) Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն. «Հրապարակ» Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Այդ իրավապահներին խիստ ու մի գնահատական պետք է տալ․․․ Արամ Վարդևանյան (video) Որբացածների պապիկը հայցում է արդարություն․ փաստաբանը դիմել է Փաշինյանին Սիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am