Խաղաղության հաջորդ պայմանները, որոնք ԱՄՆ-ն կառաջարկի Ուկրաինային, ավելի վատն են լինելու․ Ռադայի պատգամավոր
Խաղաղության պայմանները, որոնք ԱՄՆ-ն հաջորդ անգամ կառաջարկի Ուկրաինային, ավելի վատն են լինելու, քան նրանք, որոնք Կիև կատարած վերջին այցի ընթացքում հայտարարել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Կուշները։ Նման կարծիք է հայտնել Գերագույն ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդը։
«Այո՛։ Այդ պայմանները, որոնք բերել էին նրանք, մտքին մոտ չեն»,- պատասխանել է նա ուկրաինացի լրագրող Լանա Շևչուկի համապատասխան հարցին։
Ուիտկոֆը և Կուշները սեպտեմբերի 5-ին եղել են Մոսկվայում, որտեղ նրանց ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հաջորդ օրը նրանք Կիևում հանդիպել են Վլադիմիր Զելենսկիի հետ։ Սկորոխոդի խոսքով՝ ԱՄՆ ներկայացուցիչները Ուկրաինային են ներկայացրել խաղաղության նախորդներից ավելի վատ պայմաններ։
