«Հարցը «Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա» պարզունակ ընտրությունը չէ. հարցն այն է, թե Հայաստանը սեփական ազգային շահո՞վ է նվազեցնում կախվածությունները, թե՞ նախ քանդում է գործող կապերը». Դավիթ Անանյան

Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոյի՝ սեպտեմբերի 7-ի հայտարարությունը Հայաստանի եվրոպական հեռանկարի վերաբերյալ հնչած վերջին պաշտոնական գնահատականներից թերևս ամենասթափեցնողն է։ Այս մասին գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:


«Հարցին, թե արդյո՞ք իրատեսական է մինչև 2029 թվականը ՀՀ քաղաքացիների համար ԵՄ առանց վիզայի մուտքը, Պինյոն պատասխանել է, որ դեռ վաղ է այդքան կոնկրետ ժամկետ կանխատեսել։ Նա վերահաստատել է համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը, սակայն 2029 թվականը չի ընդունել որպես ԵՄ հանձնառություն։ Ավելին՝ բովանդակային պատասխան չի տվել նաև այն հարցին, թե վիզային ազատականացման շրջանակում արդյո՞ք քննարկվում է Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստանում վիզային ռեժիմ սահմանելու պահանջը։

Սա մանրուք չէ։ 2029 թվականը Նիկոլ Փաշինյանի ներկայացրած քաղաքական նպատակն է, ոչ թե Բրյուսելի խոստումը։ Եվրահանձնաժողովի պաշտոնական զեկույցը հստակ ասում է, որ գործընթացն ավտոմատ կերպով իրականացնելու հնարավորություն ու պրակտիկա չկա։ Հայաստանը դեռ առաջին, մասնավորապես՝ օրենսդրական և ինստիտուցիոնալ փուլում է։ Առջևում են կենսաչափական փաստաթղթերի, սահմանների ու միգրացիայի կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիության և հիմնարար իրավունքների ոլորտների բազմաթիվ պահանջներ։ Դրանց կատարումից հետո էլ առաջարկը պետք է ներկայացնի Եվրահանձնաժողովը, իսկ վերջնական որոշումն ընդունեն Եվրոպական խորհրդարանն ու ԵՄ խորհուրդը։

 

 

Նախօրեին Հայաստանի և Լատվիայի արտգործնախարարների կողմից Ռիգայում ստորագրված հետընդունման արձանագրությունն էլ վիզաների վերացում չէ։ Այն սահմանում է ԵՄ-ում առանց թույլտվության բնակվող անձանց Հայաստան վերադարձնելու ընթացակարգը։ Այսինքն՝ Հայաստանը շարունակում է ստանձնել չափելի պարտավորություններ, մինչդեռ վերջնական օգուտի ժամկետը մնում է անորոշ։

Արդյո՞ք սա նշանակում է, որ Եվրոպան մեզ մերժում է։ Բնավ՝ ո՛չ։ ԵՄ-ն Հայաստանին առաջարկում է 270 մլն եվրոյի դիմակայունության և աճի ծրագիր, 2.5 մլրդ եվրոյի սպասվող մոբիլիզացվող ներդրումային պորտֆել, 30 մլն եվրոյի ոչ մահաբեր աջակցություն, ռուսական սահմանափակումներից հետո՝ ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ, հայկական ապրանքների երկամյա, ժամանակավոր մաքսային արտոնություններ և այլն։

Իրականության հետ համադրման տեսանկյունից պատկերը ավելի քան խոսուն է։ 2026 թվականի հունվար–հուլիսին Հայաստանի արտահանումը Ռուսաստան կազմել է մոտ 1.44 մլրդ դոլար, իսկ ամբողջ ԵՄ՝ մոտ 592 մլն դոլար։ Այսինքն՝ անգամ ռուսական սահմանափակումների պայմաններում Ռուսաստանի շուկան ավելի քան երկու անգամ գերազանցում է ԵՄ ուղղությունը։

Մինչդեռ Հայաստանը թեկնածու երկիր չէ, անդամակցության պաշտոնական հայտ դեռ չի ներկայացրել, վիզային ազատականացման հաստատված ժամկետ չունի, իսկ ԵՄ-ից պայմանագրային անվտանգության երաշխիք չի ստացել։

Հայաստանի համար վտանգը եվրոպական ուղղություն ընտրելը չէ։ Վտանգը գործընթացների սխալ հերթականությունն է՝ Ռուսաստանի հետ հակադրության քաղաքական և տնտեսական ծախսերը կրել հիմա, իսկ եվրոպական փոխարինող հնարավորություններն ակնկալել, որ կստացվեն ապագայում, բայց՝ պայմանականորեն և առանց երաշխավորված ժամկետի։

Հարցը «Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա» պարզունակ ընտրությունը չէ։ Հարցն այն է, թե Հայաստանը սեփական ազգային շահո՞վ է նվազեցնում կախվածությունները՝ նախապես ստեղծելով այլընտրանքներ, թե՞ նախ քանդում է գործող կապերը՝ ապագա և չերաշխավորված խոստումների դիմաց։ Իսկ իրականությունն այն է, որ Եվրոպան Հայաստանի առջև դուռը չի փակում, բայց նաև ներս մտնելու երաշխիք չի տալիս և առայժմ չի ստանձնում Ռուսաստանի հետ հնարավոր խզման ամբողջ արժեքի փոխհատուցումը։ Նա առաջարկում է աստիճանական, պայմանական ու իր համար վերահսկելի մերձեցում։

Պետականորեն պատասխանատու քաղաքականությունը պետք է մինչև անշրջելի քայլեր կատարելը Բրյուսելից ստանա չափելի պատասխաններ՝ ժամկետների, շուկայի հասանելիության, ֆինանսական անցումային փաթեթի, էներգետիկ անվտանգության և քաղաքական երաշխիքների վերաբերյալ։ Հակառակ դեպքում եվրոպական ինտեգրումը կարող է Հայաստանի համար դառնալ ոչ թե հաշվարկված ռազմավարություն, այլ արկածախնդիր ու թանկարժեք սպասում»,- նշել է նա։

դիտվել է 224 անգամ
Լրահոս
Կոնկրետ պատասխան տվեք․․․ հերի՛ք է խուսափեք․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Արարատ Միրզոյանին (video) Մի հատ ճշտեք՝ Ալիևն ասել է «հորս արև», թե «հոյս արև», նոր հավատացեք․ Արթուր Խաչատրյան (video) Թուրքական «Գալաթասարայ» և «Ֆեներբահչե» թիմերի միջև հանդիպումն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով Վիլեն Գաբրիելյանը ոտքի վրա է լսում Էդգար Ղազարյանին (video) «Էս ու՞մ եք, հիմա ասել էի՝ ինչի տեղ դնում». Էդգար Ղազարյանի կոշտ խոսքը՝ Միրզոյանին (video) Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ժամանել է Հայաստան Ինչո՞ւ չեք խոսում «Վեոլիա Ջուր» ընկերությունում տիրող խայտառակ իրավիճակից. ղեկավարը եկեղեցին մեր ձեւով պաշտպանելու հայտարարություն չի արել՞. Աբրահամյան Հենց հիմա ցույց տվեք այդ փաստաթուղթը․ արդյո՞ք Ադրբեջանը պարտավորություն ունի․ Վարդանյանը՝ Միրզոյանին (video) Իրանը նախազգուշացրել է Հորմուզում նավերի համար հետևանքների մասին՝ անվտանգության կարգը խախտելու դեպքում #ՈՒՂԻՂ․ Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան (video) Լսել պնդումներ, թե «Արցախը թոկ էր մեր վզին, որից հազիվ ազատվեցինք», Սպարապետի համար կլիներ ամենամեծ սրբապղծությունը. Վիտալի Մանգասարյան Թուրքիան փողոցին հանձնվող երկիր չէ․ Էրդողան Թագավորը վերջապես թագադրվեց. ովքե՞ր են Ոսկե գնդակ-2026-ի բոլոր դափնեկիրները Մեր դիրքորոշումը անփոփոխ է․ Նիկոլի ուզածով չի լինելու, մենք Ալիևի հրահանգով գնացող չենք․ Կարապետյան (video) Անասնական վախը մի սարսափելի բան է․ քաղաքագետ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի Փաշինյանը թող իր թիմի ներսի լրտեսներից խոսի, հետո կասենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ Նարեկ Կարապետյանն ասել է՝ «թևերը կտրելու ենք», ու «կտրեցինք». Ասլանյանի պատասխանը՝ Ռուբինյանին (video) Կալանքների շղթան պետք է կտրվի. Էլինար Վարդանյան Եղանակի տեսություն․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ և ամպրոպ Վայոց Ձորի զինվորական կոմիսար Գագիկ Գրիգորյանը կալանավորվել է․ ՀԿԿ-ն մանրամասնում է՝ ինչ գործով Հասկանում եք ձեր քաղականությունը ինչի է բերելու․ վերադառնալու ենք 200 տարի առաջվա կուլակ-բադրակին (video) Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am