Որբացածների պապիկը հայցում է արդարություն․ փաստաբանը դիմել է Փաշինյանին

Փաստաբան Ղևոնդ Պապոյանը բաց նամակով դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ստորև ներկայացնում ենք փաստաբանի նամակն ամբողջությամբ․

 «Պարո՛ն Վարչապետ, այն ամենը, ինչ այս երկու տարվա ընթացքում կատարվում է երիտասարդ ամուսինների կյանքը խլած՝ 2024 թվականի դեկտեմբերի 28-ին Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքով ՀՀ ՔԿ Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, առաջացնում է բազմաթիվ հարցեր։

Այո, համաձայն եմ այն մտքի հետ, որ իրավական համակարգում «մաֆիոզ» ազդեցությունները շատ վտանգավոր են, դրանք պետք է արմատախիլ անել։ Այսօր տուժող կողմն ուղղակիորեն իր մաշկի վրա է զգում հիշյալ քրեական վարույթով քննչական բաժնի ակնհայտ կողմնակալությունը: Տպավորություն է, որ փորձ է արվում արդարացնել պատահարի մասնակից ավտոմեքենայի իրական վարորդին՝ այն դեպքում, երբ, ըստ հանրությանը հայտնի տեղեկությունների, մեքենայի ղեկին եղել է ոչ թե հայրը, այլ նրա անչափահաս երեխան: Իսկ տվյալ անձը, ինչպես հայտնի է, տարածաշրջանում ունի որոշակի ազդեցություն և հանրային ճանաչում։

Քննչական մարմնի գործողություններում առկա են ակնհայտ կողմնակալության միտումներ։ Մասնավորապես՝ քրեական վարույթն իրականացնող մարմինը, անտեսելով տուժող կողմի օրինական և հիմնավորված միջնորդությունը, հրաժարվում է փորձաքննության կատարումը հանձնարարել տուժող կողմի մատնանշած անկախ փորձագիտական հիմնարկին։ Սա տեղի է ունենում այն դեպքում, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն՝ տուժող կողմն իրավունք ունի միջնորդելու, որ իր մատնանշած անձը (կամ հիմնարկը) նշանակվի փորձագետ։ Վարույթն իրականացնող մարմնի նման գործելաոճը տուժող կողմի մոտ առաջացրել է հիմնավոր կասկածներ, որ փորձ է արվում ստանալ կեղծ, անհիմն, աղավաղված փորձագիտական եզրակացություն՝ ավտոմեքենայի իրական վարորդին քրեական պատասխանատվությունից ազատելու և անմեղ ճանաչելու համար։

Պարո՛ն Վարչապետ, երկու երիտասարդ կյանք է կործանվել։ Սույնով ցանկանում եմ Ձեզ փոխանցել մահացած երիտասարդի ծնողի՝ Աղասին Էլոյանի խնդրանքը, ով ստանձնել է որբացած երեք երեխայի խնամքը։ Նա հայցում է արդարություն և Ձեր անհապաղ հանձնարարականը իրավասու մարմիններին՝ ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին, որպեսզի վերջիններս ստուգեն վարույթն իրականացնող քննիչի գործողությունների օրինականությունը, բացառվի որևէ անօրինական ազդեցություն և ապահովվի օբյեկտիվ, անկախ ու բազմակողմանի փորձաքննության անցկացումը»։

դիտվել է 287 անգամ
Լրահոս
Կոնկրետ պատասխան տվեք․․․ հերի՛ք է խուսափեք․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Արարատ Միրզոյանին (video) Մի հատ ճշտեք՝ Ալիևն ասել է «հորս արև», թե «հոյս արև», նոր հավատացեք․ Արթուր Խաչատրյան (video) Թուրքական «Գալաթասարայ» և «Ֆեներբահչե» թիմերի միջև հանդիպումն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով Վիլեն Գաբրիելյանը ոտքի վրա է լսում Էդգար Ղազարյանին (video) «Էս ու՞մ եք, հիմա ասել էի՝ ինչի տեղ դնում». Էդգար Ղազարյանի կոշտ խոսքը՝ Միրզոյանին (video) Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ժամանել է Հայաստան Ինչո՞ւ չեք խոսում «Վեոլիա Ջուր» ընկերությունում տիրող խայտառակ իրավիճակից. ղեկավարը եկեղեցին մեր ձեւով պաշտպանելու հայտարարություն չի արել՞. Աբրահամյան Հենց հիմա ցույց տվեք այդ փաստաթուղթը․ արդյո՞ք Ադրբեջանը պարտավորություն ունի․ Վարդանյանը՝ Միրզոյանին (video) Իրանը նախազգուշացրել է Հորմուզում նավերի համար հետևանքների մասին՝ անվտանգության կարգը խախտելու դեպքում #ՈՒՂԻՂ․ Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան (video) Լսել պնդումներ, թե «Արցախը թոկ էր մեր վզին, որից հազիվ ազատվեցինք», Սպարապետի համար կլիներ ամենամեծ սրբապղծությունը. Վիտալի Մանգասարյան Թուրքիան փողոցին հանձնվող երկիր չէ․ Էրդողան Թագավորը վերջապես թագադրվեց. ովքե՞ր են Ոսկե գնդակ-2026-ի բոլոր դափնեկիրները Մեր դիրքորոշումը անփոփոխ է․ Նիկոլի ուզածով չի լինելու, մենք Ալիևի հրահանգով գնացող չենք․ Կարապետյան (video) Անասնական վախը մի սարսափելի բան է․ քաղաքագետ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի Փաշինյանը թող իր թիմի ներսի լրտեսներից խոսի, հետո կասենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ Նարեկ Կարապետյանն ասել է՝ «թևերը կտրելու ենք», ու «կտրեցինք». Ասլանյանի պատասխանը՝ Ռուբինյանին (video) Կալանքների շղթան պետք է կտրվի. Էլինար Վարդանյան Եղանակի տեսություն․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ և ամպրոպ Վայոց Ձորի զինվորական կոմիսար Գագիկ Գրիգորյանը կալանավորվել է․ ՀԿԿ-ն մանրամասնում է՝ ինչ գործով Հասկանում եք ձեր քաղականությունը ինչի է բերելու․ վերադառնալու ենք 200 տարի առաջվա կուլակ-բադրակին (video) Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am