Հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանում. «Ազատություն»

Հայաստանցի 15 տարեկանները գրագիտության լուրջ խնդիր ունեն մաթեմատիկայից, բնագիտությունից ու ընթերցանությունից, փաստում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) վերջին հետազոտությունը:

Ըստ այդմ, հայաստանցի աշակերտների մոտ 1%-ն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից, գրեթե ոչ մի սովորող չի ունեցել լավագույն արդյունք բնագիտական ոլորտում, և գրեթե ոչ մի աշակերտ չի ստացել ընթերցանության մեջ 5 կամ ավելի բարձր աստիճան: Այս ցուցանիշներով Հայաստանը վերջին հորիզոնականում է տարածաշրջանում՝ զիջելով Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային։

OECD-ի վերջին հետազոտությանը մասնակցել է 91 երկրի 760,000 15-ամյա աշակերտ․ մասնագետները եզրակացրել են՝ ողջ աշխարհում վիճակը առանձնապես լավ չէ:

OECD-ի թեստը համարվում է կրթական առաջադիմության աշխարհի առաջատար չափանիշներից մեկը, և դրա արդյունքները մանրամասն ուսումնասիրվում են կառավարությունների և կրթության ոլորտի մասնագետների կողմից։

Հայաստանը անցած տարի է առաջին անգամ մասնակցել Սովորողների միջազգային գնահատման այդ ծրագրին (PISA):

Ըստ այս ուսումնասիրության՝ կրթական առաջադիմության տեսանկյունից աշխարհում առաջատարը Արևելյան Ասիայի երկրներն են՝ թեստին մասնակցած չինական քաղաքները, Ճապոնիան, Հարավային Կորեան, Սինգապուրը և Թայվանը։

Լավագույն տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան և Էստոնիան՝ ընթերցանության, մաթեմատիկայի և բնագիտության ցուցանիշներով։

Միջինից ցածր միավորներ ստացած հայ աշակերտները
Հայ աշակերտները մաթեմատիկայից, ընթերցանությունից և բնագիտական թեստերից ստացել են մասնակից 91 երկրի գրանցած միջինից ցածր միավորներ: Հայաստանն իր ցուցանիշներով զիջում է ցանկում ընդգրկված տարածաշրջանային բոլոր երկրներին՝ Ադրբեջանին, Թուրքիային, Վրաստանին:

Հայաստանը զիջում է նաև Ուզբեկստանին, Մոլդովային, Ռումինիային, Ղազախստանին, իսկ հետսովետական երկրներից առաջ է միայն Ղրղզստանից:Հայաստանում աշակերտների մոտ 1%-ն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից: Գրեթե ոչ մի սովորող չի ունեցել լավագույն արդյունք բնագիտական ոլորտում, և գրեթե ոչ մի աշակերտ ընթերցանության մեջ ցույց չի տվել գիտելիքներ, որոնք վկայում են, որ նա կարող է հասկանալ երկար տեքստեր, գործ ունենալ վերացական կամ հակասական հասկացությունների հետ և տարբերակել փաստը կարծիքից:Այս թեստում բազայինից բարձր գնահատականներ ստացած հայ աշակերտները մասնակից երկրների միջինից ավելի քան 2 անգամ վատ ցուցանիշ ունեն:

Բնագիտական առարկաներում հայ աշակերտները միջինում 28%-անոց ցուցանիշ են գրանցել, այն դեպքում,երբ OECD-ի միջինը 74% է: Մաթեմատիկայում ևս 28%-անոց ցուցանիշ է, աշխարհի միջինը՝ 65%-ն է:

Ամենացածրը ընթերցանության տվյալներն են. բազայինից բարձր գնահատական ստացած հայ աշակերտները 19%-անոց արդյունք ունեն, OECD-ի միջինն, այնինչ, 67%-ն է: Լավագույն ցուցանիշներն այստեղ Չինաստանն ունի՝ 93-97%:

Ֆունցիոնալ անգրագիտությունը՝ ազգային անվտանգության խնդիր
Դեռ 2020-ից Հայաստանի իշխանությունն ամենաբարձր մակարդակով հայտարարում էր ֆունկցիոնալ անգրագիտության մասին: 2022-ին վարչապետ Փաշինյանը սա ազգային անվտանգության խնդիր էր համարել:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ երեխաների ֆունկցիոնալ անգրագիտության մասին, 2022 թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ երեխաների ֆունկցիոնալ անգրագիտության մասին, 2022 թ.
Վարչապետն այդ ժամանակ նաև հանրակրթության ոլորտում մասշտաբային և խորը բարեփոխումների անհրաժեշտությունից խոսեց՝ հանուն կրթության, ուսուցչի ու աշակերտի:

Դատելով հեղինակավոր թեսթի արդյունքներից՝ Փաշինյանի կառավարության ռազմավարությունը դեռ էական արդյունքներ չի տվել:

Մասնագետների հետ զրույցում հայաստանցի աշակերտների 15%-ը 2025-ին պնդել է՝ համաձայն է կամ լիովին համաձայն է, որ դպրոցը ժամանակի վատնում է:

Միաժամանակ պարզվել է՝ այն աշակերտները, որոնք ավելի բարձր են գնահատում դպրոցի կարևորությունը և համաձայն չեն, որ դպրոցը ժամանակի վատնում է, բնագիտությունից 13 միավորով ավելի բարձր արդյունք են գրանցում, քան նրանք, որոնք դպրոցում անցկացրած ժամանակն իզուր են համարում:

Հայաստանցի աշակերտներն ասել են, որ օրական միջինում 2.2 ժամ կիրառում են բջջային սարք կամ համակարգիչ դպրոցում՝ ուսումնառության համար (OECD-ի միջինը՝ 1.7 ժամ), բացի այդ, հեռախոս, համակարգիչ կամ պլանշետ դպրոցում օգտագործում են ժամանցի համար՝ միջինում օրական 1.4 ժամ:

Այնինչ, 2025-ին Հայաստանում աշակերտների 34%-ը սովորում էր այնպիսի դպրոցներում, որտեղ բջջայիների կիրառումն արգելված էր, փաստում է զեկույցը։

Հայաստանում աշակերտների 49%-ը նաև հայտնել է, որ առնվազն շաբաթը մեկ անգամ օգտագործում է արհեստական բանականության չաթբոթեր (OECD-ի միջինը՝ 46%)։ Աշակերտների միայն 10%-ն է նշել, որ երբեք կամ գրեթե երբեք չի օգտագործում արհեստական բանականության չաթբոթեր (OECD-ի միջինը՝ 14%)։

Զեկույցի հեղինակները պնդում են՝ նոր տեխնոլոգիաները կարող են օգտագործվել ուսուցումը բարելավելու համար, սակայն՝ որոշակի սահմանափակումներով։

Օրական ավելի քան հինգ ժամ թվային սարքեր օգտագործելու դեպքում, ըստ հետազոտության, աշակերտների առաջադիմությունը սկսում է նվազել։

Գրագիտության առումով մտահոգիչ ցուցանիշներ են նաև աշխարհի մակարդակով. դեռահասները ոչ միայն քիչ են կարդում, այլ նաև նշաձողն իջած է բնագիտական ու մաթեմատիկական առարկաներից: Նվազել է նաև «գերազանցիկների» թիվը․ մաթեմատիկայի գծով, օրինակ, գերազանց արդյունքների է հասել մասնակիցների 5%-ը, 2015-ի 11%-ի համեմատությամբ:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
«Թքածը լիզելու նուրբ արվեստը»․ «ՔՊ-ականի հետողորմյան» (video) Ձեզ դեմ պետք է քվեարկել․ մինչև ձեր գալը մի ողջ պետություն է եղել, որը հիմա չկա․ Էդգար Ղազարյան (video) Հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանում. «Ազատություն» Պետտուրքն ավելանում է. ՀՀ քաղաքացիություն ստանալու համար՝ 250,000 դրամ, հրաժարվելու՝ 1,5 մլն դրամ «Դուք մարզպետ եք եղել, որ Տավուշից գյուղեր են հանձնել», «Կարողա՞ առաջարկեք ինձ արտաքսեն» (video) Արևմուտքը դառնում է Զելենսկու հանցակիցը. ՌԴ ԱԳՆ #ՀԻՄԱ․ «Խնդիր չկա, եթե Փաշինյանն այդպիսի մшհ է իր համար ուզում, բայց…»․ Նաիրի Հոխիկյան (video) Ադրբեջանում գտնվող 19 անձինք ՀՀ անձնագիր կրող անհատներ են. մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք. Դավիթ Իշխանյանի խոսքը՝ ադրբեջանական բանտից Թեժ լեզվակռիվ «Ուժեղ Հայաստանի» ու ՔՊ–ի պատգամավորների միջև (video) ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանում Վեհափառն ընդունել է «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» կազմակերպության ներկայացուցիչներին Ովքե՞ր են Փաշինյանի հետ մեկնել Ֆրանսիա․ հայտնի է պատվիրակության կազմը և ծախսերի աղբյուրը. «Արմլուր» Էդ գումարը որտե՞ղից ենք գեներացնելու․ Նարեկ Կարապետյանը ծանր փաստեր դրեց ֆինանսների նախարարի դիմաց (video) Ադրբեջանն ու Հայաստանը հյուսիսից հարավ կիրականացնեն սահմանազատման աշխատանքներ․ Բայրամով #ՈՒՂԻՂ․ Նիկոլին «կզացնելու» բումերանգը եկավ․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Բյուրեղ» թաղամասում խուլիգանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում «Խելքներդ գլուխներդ հավաքե՛ք, ձեզ էլ են կոտ*րելու»․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) 33-ամյա վարորդը «Opel»-ով մխրճվել է բենզալցակայանի մեջ՝ կոտրելով էլեկտրասրուսնը ԻՀՊԿ-ն հայտարարել է Պարսից ծոցում 8 նավթատարի և 2 ամերիկյան նավի ուղղությամբ հարվածների մասին Թեժ իրավիճակ ու լեզվակռիվ Նարեկ Կարապետյանի ու ՔՊ-ականների միջև (video) Խաղաղության պայմանագիրը կստորագրվի Հայաստանի կողմից նոր Սահմանադրությունն ընդունելուց հետո. Բայրամով Թքած էդ 100 հազարի վրա․․․ կատաստրոֆա է, դուք էս թվերը լսեք․ Մեսրոպ Մանուկյանը՝ Թունյանին (video) «Հուլիսի 30-ի դրությամբ որքա՞ն է կազմել պետական պարտքը․․․ կեղծ թվե՞ր, թե՞․․․» (video) «Որպեսզի հաղթանակ կերտած մարդիկ մնան, ՀՀ այսօրվա տիրակալները պետք է հեռանան»․ Արթուր Խաչատրյան Հասրաթյան․ «Պետք է հասկանալ՝ ինչ ենք փոխում և ինչ գին ենք վճարելու»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am