ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Իսրայելի իշխանություններին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում՝ նշելով մարտական գործողությունների պատճառով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի աճող թիվը։ Այս մասին ասված է Գուտերեշի գրասենյակի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Գլխավոր քարտուղարը խորին անհանգստություն է հայտնում Լիբանանի հարավում, հատկապես Նաբաթիայի շրջանում, իսրայելական ռազմական գործողության էսկալացիայի կապակցությամբ։ Նա դատապարտում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճող թիվը։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները», — նշվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ լիբանանյան բանակի հրամանատարությունը զորքերին հրամայել էր ուժեղացնել բնակավայրերի պարեկությունը հարավային Նաբաթիա նահանգում՝ իսրայելական ռմբակոծություններից հետո։
