Վեհափառն ընդունել է «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» կազմակերպության ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» (Churches for Middle East Peace) կազմակերպության պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների տնօրեն Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի։ Հայտնում են Մայր Աթոռից:
Հանդիպմանը Վիգեն արքեպիսկոպոսը Նորին Սրբությանը ներկայացրեց պատվիրակության անդամներին՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ու քրիստոնեական համայնքների զորակցության ուղղությամբ կազմակերպության կողմից տարվող աշխատանքներին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր գնահատեց կազմակերպության գործունեությունը՝ մասնավորապես խաղաղության ամրապնդման, քրիստոնեական համայնքների իրավունքների պաշտպանության և Եկեղեցիների միջև համագործակցության զորացման ուղղությամբ գործադրվող ջանքերը։
Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց աշխարհում և հատկապես Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտություններին ու դրանց հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Այս համատեքստում Նորին Սրբությունը նաև բարձրաձայնեց բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության խնդիրները։
Հայոց Հայրապետն անդրադարձավ նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ժողովրդի առջև ծառացած արդի մարտահրավերներին՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպությանը Եկեղեցուն և հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցության համար։
Զրույցի ընթացքում պատվիրակության անդամները վերահաստատեցին իրենց զորակցությունը Հայոց Եկեղեցուն և պատրաստակամություն հայտնեցին շարունակելու ջանքեր գործադրել ամերիկյան եկեղեցական ու հասարակական շրջանակներում հայ ժողովրդի դիմագրաված դժվարությունների և Հայոց Եկեղեցու առաքելության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Մերձավոր Արևելքում հայկական ներկայության ու քրիստոնեական ժառանգության պահպանությանը, ինչպես նաև տարածաշրջանի հայ համայնքների առջև ծառացած մարտահրավերներին։ Այս առնչությամբ կարևորվեցին Եկեղեցիների համատեղ ջանքերը՝ ի նպաստ խաղաղության, արդարության և ժողովուրդների արժանապատիվ ու անվտանգ կյանքի ապահովման։

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Պետտուրքն ավելանում է. ՀՀ քաղաքացիություն ստանալու համար՝ 250,000 դրամ, հրաժարվելու՝ 1,5 մլն դրամ «Դուք մարզպետ եք եղել, որ Տավուշից գյուղեր են հանձնել», «Կարողա՞ առաջարկեք ինձ արտաքսեն» (video) Արևմուտքը դառնում է Զելենսկու հանցակիցը. ՌԴ ԱԳՆ #ՀԻՄԱ․ «Խնդիր չկա, եթե Փաշինյանն այդպիսի մшհ է իր համար ուզում, բայց…»․ Նաիրի Հոխիկյան (video) Ադրբեջանում գտնվող 19 անձինք ՀՀ անձնագիր կրող անհատներ են. մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք. Դավիթ Իշխանյանի խոսքը՝ ադրբեջանական բանտից Թեժ լեզվակռիվ «Ուժեղ Հայաստանի» ու ՔՊ–ի պատգամավորների միջև (video) ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանում Վեհափառն ընդունել է «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» կազմակերպության ներկայացուցիչներին Ովքե՞ր են Փաշինյանի հետ մեկնել Ֆրանսիա․ հայտնի է պատվիրակության կազմը և ծախսերի աղբյուրը. «Արմլուր» Էդ գումարը որտե՞ղից ենք գեներացնելու․ Նարեկ Կարապետյանը ծանր փաստեր դրեց ֆինանսների նախարարի դիմաց (video) Ադրբեջանն ու Հայաստանը հյուսիսից հարավ կիրականացնեն սահմանազատման աշխատանքներ․ Բայրամով #ՈՒՂԻՂ․ Նիկոլին «կզացնելու» բումերանգը եկավ․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Բյուրեղ» թաղամասում խուլիգանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում «Խելքներդ գլուխներդ հավաքե՛ք, ձեզ էլ են կոտ*րելու»․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) 33-ամյա վարորդը «Opel»-ով մխրճվել է բենզալցակայանի մեջ՝ կոտրելով էլեկտրասրուսնը ԻՀՊԿ-ն հայտարարել է Պարսից ծոցում 8 նավթատարի և 2 ամերիկյան նավի ուղղությամբ հարվածների մասին Թեժ իրավիճակ ու լեզվակռիվ Նարեկ Կարապետյանի ու ՔՊ-ականների միջև (video) Խաղաղության պայմանագիրը կստորագրվի Հայաստանի կողմից նոր Սահմանադրությունն ընդունելուց հետո. Բայրամով Թքած էդ 100 հազարի վրա․․․ կատաստրոֆա է, դուք էս թվերը լսեք․ Մեսրոպ Մանուկյանը՝ Թունյանին (video) «Հուլիսի 30-ի դրությամբ որքա՞ն է կազմել պետական պարտքը․․․ կեղծ թվե՞ր, թե՞․․․» (video) «Որպեսզի հաղթանակ կերտած մարդիկ մնան, ՀՀ այսօրվա տիրակալները պետք է հեռանան»․ Արթուր Խաչատրյան Հասրաթյան․ «Պետք է հասկանալ՝ ինչ ենք փոխում և ինչ գին ենք վճարելու» Հաջորդ թիրախում Կրոսն է. Մխիթարյանը մոտենում է ՈւԵՖԱ-ի բացարձակ ռեկորդակիրներին Սկանդալ էր՝ ձեր քույրն ասել է, որ հատ-հատ կծամի բոլորի ականջները. Ղազարյանի խոսքը հունից հանեց (video) Զինված հետապնդում՝ «Բյուրեղ» թաղամասում․ «Իշխանություն»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am