Լոռու մարզի ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ

ՆԳՆ քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական հետևողական միջոցառումների շնորհիվ ձեռք են բերվել նոր տվյալներ՝ քրեական ենթամշակույթ կրող անձանց անօրինական արարքների վերաբերյալ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ քրեական աստիճանակարգության բարձր կարգավիճակ ունեցող 46-ամյա մի տղամարդ Վանաձորի 25-ամյա բնակչի հետ ստեղծել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում և տարիներ շարունակ նախապատրաստել ու կատարել տարբեր հանցագործություններ։

Քրեական ոստիկանների հետագա միջոցառումներով հիմնավորվել են նոր դրվագներ, ի հայտ են եկել քրեական ենթամշակույթ կրող այլ անձանց վերաբերյալ տվյալներ։

Պարզվել է, որ կալանավայրում գտնվող 46-ամյա տղամարդու որդին հոր միջնորդությամբ, անօրինական ազդեցությունը օգտագործելու միջոցով մասնավոր հարցերին առնչվող խնդիրներին քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից ճանաչված վարքագծի կանոններին համապատասխան լուծում տալու համար դիմել է տնային կալանքում գտնվող Վանաձորի 25-ամյա բնակչին, որն էլ, քրեական ենթամշակույթի բարքերին համապատասխան, միջամտել է վեճին։

Մեկ այլ դրվագով՝ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող մի անձ տեղակացել է մեկ այլ անձի կողմից կատարված գործողության մասին, որն, այսպես ասած, հակասում է քրեական ենթամշակույթի բարքերին։ Նա դիմել է նույն Վանաձորի 25-ամյա բնակչին, որն էլ հարցը լուծել է՝ դիմելով Վրաստանի բնակիչ քրեական ենթամշակույթի մի ներկայացուցչի։


Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է։ 46 և 25-ամյա անձինք կալանավորված են։

Շարունակվում է նաև իրավապահների հետևողական պայքարը քրեական ենթամշակույթի դեմ։

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Թող Ադրբեջանը հայկական ԱԷԿ-ի վիճակով Հայաստանից շատ չմտահոգվի․ կայանի գլխավոր տնօրեն Ողբերգական դեպք՝ Երևանում. ջրատար խողովակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել. ադրբեջանագետ Լոռու մարզի ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Կալանավորումներ Գեղարքունիքի մարզի վարչության պետի և տնօրենների կաշառքի գործով Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում «Հայաստանյան և ադրբեջանական իշխանությունները միմյանցից առանձնապես չեն տարբերվում»․ Տիգրան Աբրահամյան «Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին «Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի Ի՞նչ է ասել Անդրանիկ Թևանյանը դատավորին․․․ փակ նիստից մանրամասնում է փաստաբանը (video) «Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է, ընտրությունները հետաձգում են ՉԼ․ Ռեալը Մադրիդում հաղթեց Ինտերին, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video) Ղահրամանյան․ Չափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը ԱՄԷ. Միջազգային ջրային ուղիները պետք է զերծ մնան ցանկացած տեսակի սահմանափակումներից Որքա՞ն են մեզ վիզա «խփում», որքա՞ն՝ ուրիշներին․ կշշմե՛ք (video) Goal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկը Հորդորում եմ՝ դադարեցնել գեներալի դեմ սանձազերծված քարոզչական կեղտոտ կամպանիան Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն. «Հրապարակ» Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ․ «Ժողովուրդ» Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ցանկանում «տեղավորել» Ո՞վ է թունավորել մարդկանց․ շարքային քաղաքացին պատժվում է. «Ժողովուրդ» 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am