Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ցանկանում «տեղավորել»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից անակնկալ ազատված Արմեն Գրիգորյանի համար Նիկոլ Փաշինյանը շարունակում է նոր աշխատանք փնտրել։ Ընդ որում՝ խոսքը, մեր աղբյուրների փոխանցմամբ, շարքային պաշտոնի մասին չէ. վարչապետը ցանկանում է Գրիգորյանին նշանակել բավական բարձր կարգավիճակ ունեցող պաշտոնում։

Ինչպես արդեն գրել էինք, Արմեն Գրիգորյանի՝ ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատումից հետո Նիկոլ Փաշինյանը նրան առաջարկել էր մնալ կառավարությունում՝ վարչապետի խորհրդականի կարգավիճակով։ Մեր տեղեկություններով, սակայն, Գրիգորյանը հրաժարվել է այդ առաջարկից՝ չցանկանալով շարունակել աշխատանքը կառավարության ներսում։

Դրանից հետո, ըստ մեր աղբյուրների, Փաշինյանը Գրիգորյանին առաջարկել է մեկնել Ռուսաստանի Դաշնություն և զբաղեցնել Հայաստանի դեսպանի պաշտոնը։ Սակայն այս առաջարկը ևս մերժվել է։

Ու հիմա, կարծես, վարչապետը նոր տարբերակ է փնտրում։

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը քննարկում է Արմեն Գրիգորյանին եվրոպական որևէ երկրում բարձր պաշտոնում գործուղելու տարբերակը։ Խոսքը, մեր աղբյուրների բնորոշմամբ, այնպիսի եվրոպական երկրի մասին է, որը Հայաստանի համար ունի առանձնահատուկ նշանակություն և միջազգային գործընթացներում էական դերակատարում։

Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս տարբերակը, ի տարբերություն նախորդ առաջարկների, կարծես թե հենց Արմեն Գրիգորյանի սրտով է։ Այսինքն՝ Փաշինյանը փորձում է գտնել այնպիսի երկիր՝ դեսպանի կարգավիճակում, որը Գրիգորյանը չի մերժի։

Թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը, այս պահին դեռ հստակ չէ։ Մեր տեղեկություններով՝ այդ հարցում վերջնական որոշում չկա, և Նիկոլ Փաշինյանը շարունակում է տարբերակներ դիտարկել։

Ուշագրավ է, որ Գրիգորյանի պաշտոնանկությունը տեղի ունեցավ նրա՝ ԱԽ քարտուղարի պաշտոնում երկար տարիներ աշխատելուց հետո։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել էր դեռ 2018 թվականի մայիսից՝ կարճ ժամանակով 2021-ին տեղափոխվելով ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոն, ապա վերադառնալով ԱԽ քարտուղարի պաշտոնին»։

դիտվել է 224 անգամ
Լրահոս
Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին Ողբերգական վթար. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Կրակովում մասսայական սպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերվել է ևս երեք դի Գայլերի հարձակման հետևանքով գյուղացու 75 ոչխարներից 11-ը անկել են, ևս 14-ը՝ վնասվել Սահմանադրությունը սակարկության առարկա չէ․ Հարություն Հարությունյան Ձյուն կտեղա Արտակարգ իրավիճակ․ Հրազդանի կիրճում «Ռեալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Ընդդիմությունը պետք է կենտրոնանա ոչ թե ձևաչափի, այլ՝ աշխատանքի բովանդակության վրա․ Բադալյան Ալիևն օդանավակայանում անձամբ դիմավորել է Ադրբեջան այցելած Էրդողանին Տոկաևը շտապել է շնորհավորել է Ալիևին Այս զիջումների շղթան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ․ Անուշ Միրզոյան Եզրաս Սրբազանը Սարատովում օծել է Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարը «Hongqi»-ն Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ բախվել է էլեկտրասյանը Հայտնվել են արգելափակման մեջ Ալիևը կրկին խոսել է 44-օրյա պատերազմում հաղթանակի մասին Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Տիգրան Կ․-ն իր վարած մեքենայով է վրաերթի ենթարկել Սյուզաննա Ղ․-ին​ Հայաստանի սահմանադրական ապագան չի կարող որոշվել Բաքվում․ Մխիթարյան Հայտնի են հայ շախմատիստների արդյունքները Հայաստանի իշխանությունը խաղաղության օրակարգ չունի․ Բադալյան Ռուսաստանը երբեք չի հրաժարվել հակամարտության դիվանագիտական լուծումներից. ՌԴ ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am