7 ապրանքախումբ թանկացել են ԵԱՏՄ-ի պատճառով. ԻՔՄ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի՝ ՀՀ-ին տրամադրվում է ԵԱՏՄ միասնական մաքսային սակագներին (այսուհետ՝ ՄՄՍ) անցնելու անցումային շրջան՝ մինչև 2022թ., որի ընթացքում առավել շոշափելի ու կարևոր մոտ 770 ապրանքատեսակների ՄՄՍ-ից տարբերվող մաքսային դրույքաչափերը պետք է աստիճանաբար հարմարեցվեն դրան: Այսպիսով, ըստ վերոնշյալ պայմանագրի հավելված 4-ի՝ 2018թ.-ին նախատեսվում են մաքսային սակագների փոփոխություններ մի շարք ապրանքախմբերում: Հատկապես ուշադրության է արժանի «Ընտանի թռչնի միս և մսամթերք»ապրանքախումբը, որի համար սահմանվում է 18% մաքսային դրույքաչափ՝ նախկին 14-ի փոխարեն, միևնույն ժամանակ, նախատեսվում է մինչև 2022թ. այն հասցնել 50%-ի: Ընդ որում, 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին այս ապրանքախմբի ներմուծման գերակշիռ մասը բաժին է ընկել հենց երրորդ երկրներին: Այսպես, ԵԱՏՄ երկրներից «Ընտանի թռչնի միս և մսամթերք» ապրանքախմբի ներմուծումը կազմել է մոտ 6 մլն դոլար, մինչդեռ երրորդ երկրներից ներմուծումը կազմել է 24 մլն դոլար: Սա նշանակում է, որ 2018թ.-ին այս ապրանքախմբի ներմուծումը զգալիորեն կթանկանա: Դա վերաբերում է նաև հաջորդող ժամանակաշրջաններին, երբ դրա դրույքաչափը էլ ավելի բարձրանա: Հաջորդ ապրանքախումբը, որի մասով նույնպես նախատեսված են փոփոխություններ, «Հանքային, քիմիական պարարտանյութեր» ապրանքախումբն է: Այս դեպքում սահմանվում է 2% մաքսային դրույքաչափ, մինչդեռ նախկինում այս ապրանքախմբի համար ներմուծման մաքսատուրք նախատեսված չէր: Այս դեպքում նույնպես 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսների դրությամբ ներմուծման գերակշիռ մասը բաժին է ընկել երրորդ երկրներին՝ մոտ 19 մլն դոլար, իսկ ԵԱՏՄ երկրներից ներմուծումը կազմել է մոտ 6,5 մլն դոլար: «Մազերի, ատամների խնամքի միջոցներ» ապրանքախմբի համար նույնպես սահմանվում է 2% մասքսային դրույքաչափ՝ նախկին զրոյական մաքսատուրքի փոխարեն: Այս ապրանքախմբի՝ երրորդ երկրներից ներմուծման ծավալը կազմել է 9,3 մլն դոլար: «Տրիկոտաժե գործվածքներ» ապրանքախմբի մաքսային դրույքաչափը զրոյական մակարդակից բարձրացվել է 3%: Ընդ որում, այս ապրանքախմբի գրեթե ամբողջ ներմուծումը բաժին է ընկնում երրորդ երկրներին՝ շուրջ 13 միլիոն դոլար: «Կենտրոնական ջեռուցման կաթսաներ» ապրանքախմբի համար նույնպես մաքսային դրույքաչափը սահմանվել է 3%: Այստեղ նույնպես ներմուծման գերակշիռ մասը բաժին է ընկնում երրորդ երկրներին՝ ավելի քան 6 մլն դոլար: «Սառնարաններ և այլ պաղեցնող սարքավորումներ»ապրանքախմբում ունենք երրորդ երկրներից ավելի քան 9.5 մլն դոլար ծավալով ներմուծում: Այս ապրանքախմբի համար սահմանվել է 2% դրույքաչափ՝ նախկին զրոյականի փոխարեն: «Ալյումինե նրբաթիթեղներ» հոդվածում մաքսային հարկման ենթակա (այսինքն՝ ոչ ԵԱՏՄ երկրներից եկող) ներմուծման ծավալը հասնում է 4.2 մլն դոլարի, իսկ դրա մաքսային դրույքաչափը սահմանվել է 3% (նախկին 0-ի փոխարեն): Այսպիսով՝ երրորդ երկրներից զգալի չափերի հասնող շուրջ 7 ապրանքախմբերում ունենք մաքսային դրույքաչափերի աճ: Մաքսադրույքների աճ (միջինում 2-3%) գրանցվել է նաև մի շարք այլ ապրանքախմբերում, մասնավորապես՝ «Խտացրած կաթ և կաթի սեր», «ներկեր և լաքեր», «կաղնուց անտառանյութեր», «ցիստեռններ և բաքեր», «խցան, թասակ և կափարիչ», «ալյումինե մետաղակոնստրուկցիաներ և դրանց մասեր» «ժամացույցի մեխանիզմներ» և այլ ապրանքախմբերում, սակայն երրորդ երկրներից այս ապրանքախմբերի ներմուծման ծավալները զգալի չեն, այդ պատճառով դրանց նկատմամբ կիրառվող մաքսային դրույքաչափերի աճը էական փոփոխությունների չի հանգեցնի: 2018թ.-ին 14 ապրանքատեսակների գծով Հայաստանը միանում է ՄՄՍ-ին, որոնցից 7 ապրանքատեսակի համար մաքսային դրույքաչափերի փոփոխություն չի նախատեվում, իսկ մնացած 7-ի դեպքում դրույքաչափերը աճում են 2-ից 3 տոկոսով: Այպիսով՝ 2018թ.-ին մասքսային դրույքաչափերի աճը իր ազդեցությունը կարող է թողնել  վերը նշված 7 ապրանքախմբերում, որոնց ներմուծման ծավալները երրորդ երկրներից զգալի են: Հիշեցնենք, որ ապրանքատեսակներից շատերի մասով դրույքաչափերի էական աճ նախատեսված է 2020 թվականից: Առաջիկա տարիներին թանկացող ապրանքներին կանդրադառնանք առանձին:               Հովհաննես Մելքումյան

դիտվել է 50 անգամ
Լրահոս
«Փաշինյանն անդունդի եզրին է»․ ի՞նչ է եղել իրականում Գագիկ Ծառուկյանի տանը․ Սուրենյանց (video) Ալիևի ու Նիկոլի նմանությունը․ մի տարբերություն՝ Ալիևը «թրիք մաքրող կոլխոզնիկ չի»․ Ադիբեկյան (video) Մբապեն ԱԱ-ների պատմության մեջ երկու բացառիկ ռեկորդ է սահմանել 3 միլիոն վարչապետ էինք, հիմա դառանք 3 միլիոն ռագատկի քար․ լոռեցիներ (video) Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվեցին Հպարտ եմ, որ իմ հոր անունը շատերի համար միայն անուն չէ, այլ ձեռք մեկնած օգնություն․ Էմմա Ծառուկյան Հիշե՛ք խոսքս․ Արծվաշենով կուտը տալիս են, որ Նիկոլը ձեզ ծախի․․․ Արմինե Ադիբեկյան (video) Փաշինյանը «գլխատում է»․ ռուսներին մի բան է ասելու, ու․․․ Սուրեն Սուրենյանց (video) Ասե՛մ՝ ինչու է Փաշինյանը սևեռված կանանց նկատմամբ այս սարսափելի խոշտանգումների վրա․ Փոստանջյան (video) Սա ողբերգություն է․ սկանդալային ձայնագրությունը բացահայտել է Փաշինյանի ծրագիրը․ Արամ Սարգսյան (video) Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան (video) Նիկո՛լ, կարո՞ղ է Արեգնազ Մանուկյանը պետական գաղտնիք պարունակող քո գրառումներն է փոխանցել․ Ադիբեկյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ծառուկյանի ուղերձը․ Նիկոլի գաղտնի պլանի բացահայտում»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա Փաշինյանի ազդակն է կին ընդդիմադիր բոլոր գործիչներին․ բայց նա սխալվում է իր հաշվարկներում․ Խամոյան «Նիկո՛լ, լավ եք արել, որ Ծառուկյանի էդ կադրերը նկարել եք, գիտե՞ս՝ հետո դա ոնց է օգտագործվելու». Փոստանջյան (video) Մեր ամրությունը փորձելու օրերի մեջ ենք․ նախկին կին քաղբանտարկյալ Ինչ-որ իրավիճակներում ես ավելի շատ շանսեր ունեմ Անգլիայի թագուհին լինելու, քան Աշոտյանի գործի մեջ կա որևէ իրավական հետք. Նաիրա Զոհրաբյան Ռուսաստանը բաց է իր նպատակներին բանակցությունների միջոցով հասնելու համար. Պեսկով Բաքուն պնդում է՝ Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցվել է Հայրենիքից ստացած տպավորություններն ու հոգևոր ապրումները նոր ներշնչանք կհաղորդեն ուխտավորներին. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Առաջ sms էր ուղարկում, հիմա հրապարակային ասում է՝ էս պտի անես․ Քոչարյանը՝ դատավորին (video) Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը. Գուգարաց թեմ «Նիկո՛լ, քո ձեռքը հասավ Արեգնազի զավակին էլ․ մայրը գազան է դառնում, երբ․․․ »․ Ագնեսա Խամոյան (video) «18 թվից մինչև էսօր էս աբսուրդի թատրոնի մասնակից եմ ու չեմ հակասնում՝ ինչի մեջ եմ մեղադրվում»․ Ռոբերտ Քոչարյան Իսպանիայում 40 աստիճան շոգի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել. BBC
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am