«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կյուրեղյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 21 օրով. մանրամասներ դատական նիստից

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Մասիվի նստավայրում` նախագահությամբ դատարվոր Մասիս Մելքոնյանի, շարունակվում է Ռուստամ Ստեփանյանի (Չաղ Ռուստամ) և Աշոտ Կյուրեղյանի գործով դատական նիստը։

Քննարկվեց մեղադրյալների խափանման միջոցը երկարաձգելու, փոփոխելու հարցը:

Դատախազն ասաց, որ դեռևս բարձր են գնահատվում վկայի նկատմամբ ազդեցություն ունենալու և այլ հանցանքներ կատարելու ռիսկերը: Նա առաջարկեց, որ կալանքը երկարաձգվի երկու ամիս ժամկետով:

Ռուստամ Ստեփանյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը նշեց, որ ակնհայտորեն իր պաշտպանն ու մյուս մեղադրյալն անմեղ են:

«Որևէ ապացույց գոյություն չունի, որ Ռուստամ Ստեփանյանն առնչվել է որևէ զենքի հետ կամ որևէ մեկին ասել է սպանություն կատարել: Կալանքի տակ պահելը խոշտանգում է ու պատժի միջոց: Իմ պաշտպանյալն իր վարքագծով հիմնավորել է, որ խախտում թույլ չի տվել, երկու անգամ գտնվել է տնային կալանքում, երբեք չի խախտել իր նկատմամբ կիրառված սահմանափակումները: Անձն իր վարքագծով հիմնավորել է իր օրինապաշտ լինելը: Ի վերջո ամբողջ քրեական գործի նյութերը հետազոտված են, բոլոր վկաները հարցաքննված են, միայն մեկ վկա է մնացել, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում՝ մեկուսարանում: Այս ժամանակահատվածում մահացել է մեղադրյալների հայրը»,-ասաց պաշտպանը:

Ռուստամ Ստեփանյանն ասաց, որ իր միակ ակնկալիքը օբյեկտիվությունն է, ուրիշ ոչինչ:

«Այս մարդիկ որէև ձևով առնչություն չունեն այդ հանցանքի հետ: Մեր պաշտպանյալները փորձե՞լ են խոչնդոտել, չեն փորձել, փորձե՞լ են փախոստի դիմել, չեն փորձել: Որևէ փաստական տվյալ որևէ մեկը չի կարող վկայակոչել, որովհետև չկան: Աշոտ Կյուրեղյանը դատարանի դրած բոլոր պահանջները անշեղորեն կատարել է: Մեր պաշտպանյալներն ինչ մեղավոր են, որ պետությունն չի կարողանում այլ երկրում գտնվող վկայի հարցաքննությունը կատարել: Մարտ ամսից սպասում ենք այդ հարցաքննությանը, որի պատճառով պարբերաբար երկարաձգվում է մեր պաշտպանյալների կալանքը: ՌԴ-ում կալանքի տակ գտնվող վկայի վրա կարո՞ղ են մեր պաշտպանյալները ազդեցություն ունենալ, սա աբաուրդ է»-ասաց մեղադրյալ Աշոտ Կուրեղյանի պաշտպանը:

«Այս ամեն ինչի հետ ես կապ չունեմ, ուզում եմ ձեզ խնդրել օբյեկտիվ ու բարեխիղճ լինել»,-ասաց Աշոտ Կուրեղյանը:

Դատարանի որոշմամբ Ռուստամ Ստեփանյանի և Աշոտ Կյուրեղյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարաձգվեց 21 օրով:

Նիստը հետաձգվեց և նշանակվեց մայիսի 28-ին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռուստամ Ռոբերտի Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սերգեյ Գագիկի Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու նպատակով մի խումբ անձանց՝ Աշոտ Տիգրանի Կյուրեղյանի, Հարություն Արծվիկի Սահակյանի և Սուրեն Արմենի Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել ու պահել ակոսափող հրազեն հանդիսացող «ԱԿ-103» տեսակի, 7.62մմ տրամաչափի, «171252475» համարի գործարանային արտադրության ինքնաձիգ և ակոսափող հրազենից կրակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7.62մմ տրամաչափի գործարանային արտադրության առնվազն 54 փամփուշտ, այնուհետև Աշոտ Կյուրեղյանի հետ կազմակերպել և ղեկավարել են մյուս հանցակիցների՝ Հարություն Սահակյանի ու Սուրեն Գրիգորյանի գործողությունները, որոնց անմիջական մասնակցությամբ 2024թ. հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել են Սերգեյ Գագիկի Գրիգորյանին:

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 11-ին սպանվեց Սերգեյ Գրիգորյանը (Ֆազ)։

Քննությամբ պարզվել էր, որ Չաղ Ռուստամ մականվամբ հայտնի Ռ.Ստեփանյանի և (Ֆազ) մականվամբ հայտնի Ս.Գրիգորյանի միջև անձնական հարցի կապակցությամբ դեռևս 2018 թվականից ձևավորվել են թշնամական հարաբերություններ: Իրավիճակն առավել լարվել է 2020թ. դեկտեմբերին, որի պատճառը եղել է Ռ.Ստեփանյանի մտերիմ անձի ինստագրամյան էջից սեռական բնույթի հայհոյանքների տեսքով մեկնաբանություններ գրելը Ս․Գրիգորյանի և վերջինիս մտերմուհու վերաբերյալ:

24news.am

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Ձեզ ասում եմ՝ հանրաքվեն ինչ ճակատագիր էլ ունենա, Նիկոլի համար կատաստրոֆա է լինելու․․․ (video) Փաշինյանի՝Մոսկվա այցի ժամանակ Հայաստանի ճակատագիրն է որոշվելու․ կմտնի Թուրքիան,եթե․․․ Երվանդ Բոզոյան (video) Մարդիկ պետք է տեսնեն՝ ինչ է կատարվում Արեգնազի և Թևանյանի դատական նիստին․ Գևորգ Ստեփանյան (video) Փաշինյանն ամենօրյա վախերի մեջ է ապրում․ իրեն ծառայող «ԱԱԾ-ին» չի վստահում. Գեղամ Մանուկյան (video) Անդրանիկ Թևանյանի գործը միջպետական սկանդալ կարող է դառնալ․ Դերենիկ Մալխասյանը մանրամասնում է (video) Հիշու՞մ եք՝ Փաշինյանն ինչ հարայ-հրոց էր կապել, ու տեսեք՝ ինչ տեքստ է Քննչական ուղարկել․ Սուքիասյան (video) Արմեն Գրիգորյա՛ն, դու էդ գրքում մի բան ունեիր գրելու․ Հենրիխ Դանիելյան (video) «Ռուսների համբերության բաժակը լցվել է․ ի՞նչ չի արել հայ ժողովուրդն իր վերնախավի հետ» (video) «Ասեմ՝ կուլիսներում Փաշինյանը ինչ առևտուր է փորձել անել Պուտինի հետ»․ Բոզոյան (video) Եվրոն մի փոքր էժանացել է Ընտրել են Ասլանյանին Վեհափառի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ գործը կրկին հայտնվեց Սերժ Ռուշանյանի վարույթում Իրադրության կարգավորման համար ԱՄՆ-ն պետք է վերադառնա փոխըմբռնման հուշագրին. Արաղչի «Չաղ Ռուստամի» և Աշոտ Կյուրեղյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 21 օրով. մանրամասներ դատական նիստից «Ո՞վ կգնա Վիվառոյի Վիգենի հետևից» (video) ՔԿ-ն հորդորում է զերծ մնալ զոհերի թվի վերաբերյալ որևէ շահարկումից Գործն այնքան անհեթեթ է, որ նույնիսկ մեծն Մասիս Մելքոնյանը չի կարողացել կալանք տալ․ Լևոն Քոչարյան (video) Նիկոլի համար Հայոց ցեղասպանությունը ոչ թե ազգային ինքնության և անվտանգության հիմնասյուն է, այլ անցյալի «բեռ» Ո՞նց է բացվում «Վիվառոյի թալանի» սխեման․ անունները տրված են․ Արմինե Ադիբեկյան (video) Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման պատճառների մասին Մարիաննա Ղահրամանյանն ընտրվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ «Աննա՛, հերիք է մեզ բռնության ենթարկես, ցույց տաս՝ դու պերվի կռուգում ֆռացող աղջիկ ես». Ադիբեկյան (video) Նիկո՛լ, դե տղա եք, անունները հրապարակեք․ Արմինե Ադիբեկյան (video) Հունգարիան վտարում է 10 ռուս դիվանագետի «ՆԳ նախարարը շողոքորթեց Աննային․ ո՞րն է նպատակը» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am