Նիկոլի համար Հայոց ցեղասպանությունը ոչ թե ազգային ինքնության և անվտանգության հիմնասյուն է, այլ անցյալի «բեռ»

Արմեն Հովասափյանը գրում է. «Մի քանի տարի է՝ ՀՀ օկուպացիոն կառավարիչները բաց տեքստով ակնհայտորեն կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության փաստը և դրա հետ կապված պարբերաբար մտացածին ու անհոդաբաշխ ցնդաբանություններ տիրաժավորում։

Միանշանակ նշածս թեման շատ զգացմունքային է ու խորքային, և անընդհատ ինձ հարց եմ տալիս, օրինակ՝ ինչպե՞ս կվարվեին հրեաները, եթե իրենց պետական պաշտոնյաներից մեկը, առավել ևս երկրի ղեկավարը, թեկուզ ակնարկով կասկածի տակ դներ Հոլոքոստի փաստը։ Դուք էլ եք չէ՞ համաձայն, որ սյուր պատկեր կլինի։

Գաղտնիք չէ, որ ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Հոլոքոստի փաստը ոչ միայն պատմագիտական, այլև իրավական հաստատված իրողություն է․ ասեմ ավելին, Հոլոքոստը հրեաների ինքնության և հավաքական հիշողության առանցքային բաղադրիչն է։ Հետևավբար նմանօրինակ դրսևորումներն իսրայելյան հասարակության կողմից անմիջապես կդիտվեր որպես ինքնության դավաճանություն, իսկ այդպիսի խոսույթը՝ ինքնանվաստացնող։ Դրանից բացի միանշանակ կլիներ հասարակական ահռելի ճնշում, այս վարքագծի դրսևորումը կդառնար քաղաքական սկանդալ․ ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունները, անգամ սեփական կուսակցական շրջանակները կպահանջեին վերջինիս հրաժարականը։

Եթե կարճ ասեմ՝ հրեա ղեկավարի կամ պաշտոնյայի կողմից Հոլոքոստի ժխտումը հավասարազոր կլիներ իր ժողովրդի ինքնության և հիշողության դեմ քաղաքական ինքնասպանության․ նա միաժամանակ կկորցներ ներքին լեգիտիմությունը, միջազգային վստահությունը և ենթարկվեր իրավական հետապնդումների այնտեղ, որտեղ օրենքը դա սահմանում է։

Հայաստանում չկա այնպիսի պետական և հասարակական համակարգ, որը կարող է պահել այդ «կարմիր գիծը»։ Եթե Հոլոքոստի թեմայով հրեաները ստեղծել են գիտելիքահեն, իրավական, կրթական ու ինստիտուցիոնալ բազա, որը թույլ չի տալիս որևէ մեկին խաղալ այդ թեմայով, ապա Հայաստանում ցեղասպանության հիշողության պաշտպանությունը մնացել է հիմնականում սփյուռքի ուսերին։

Հիմա փաստերով․ 2021 թ․ մայիսի 24-ին․․ «Մենք պիտի որոշենք՝ շարունակո՞ւմ ենք մեր քաղաքականությունը կառուցել ցեղասպանության սպառնալիքի շուրջ, թե՞ ասում ենք՝ հերիք է»։ 2021 թ․ օգոստոս․ «Ցեղասպանության հիշատակի շուրջ կառուցված քաղաքականությունը մեզ թուլացրել է, մենք պետք է հրաժարվենք այդ մոտեցումից»։ 2024–2025 թթ․ ասուլիսներում և հարցազրույցներում Նիկոլը մի քանի անգամ նշել է․ «Աշխարհը մեզ չի պարտք ոչ ցեղասպանության ճանաչման հարցում, ոչ էլ անվտանգության ապահովման»։

Փաշինյանն իշխանության եկավ հեղափոխության ալիքի վրա, ու իր հիմնական քաղաքական կապիտալը ոչ թե ազգային ինքնության կամ պատմական հիշողության պահպանումն էր, այլ «կոռուպցիայի», «թալանի վերացման» ու «ժողովրդավարական արժեքների» մասին կեղծ խոստումները։

Կա ևս մի առանցքային դետալ․ ինչպես հայտնի է՝ Հայոց ցեղասպանության հարցը միշտ եղել է թուրքական և արևմտյան շահերի խաչմերուկում։ Երբ Նիկոլը կասկածի տակ է դնում, նսեմացնում ցեղասպանության թեման, Արևմուտքում դա ընկալվում է որպես Թուրքիայի հետ «հաշտեցման պատրաստակամություն» կամ՝ նիկոլերենով ասած՝ «խաղաղության խաչմերուկ»։ Այսինքն՝ նրա քայլերը դիտարկվում են որպես պրագմատիկ զիջում, այլ ոչ թե ազգային դավաճանություն։

Նիկոլի համար Հայոց ցեղասպանությունը ոչ թե ազգային ինքնության և անվտանգության հիմնասյուն է, այլ անցյալի «բեռ», որը խանգարում է իր այսօրվա քաղաքական մանևրներին։ Իսկ ամենաողբրգական ու դառը ճշմարտությունն այն է, որ այսքան բաց տարվող քաղաքական վարքագիծն անգամ չսթափեցրեց հանրությանը և հերթական անգամ ընտրություններում (չնայած զոռբայությամբ) կարողացավ համապատասխան թվով ձայն հավքել»։

դիտվել է 175 անգամ
Լրահոս
Անդրանիկ Թևանյանի գործը միջպետական սկանդալ կարող է դառնալ․ Դերենիկ Մալխասյանը մանրամասնում է (video) Հիշու՞մ եք՝ Փաշինյանն ինչ հարայ-հրոց էր կապել, ու տեսեք՝ ինչ տեքստ է Քննչական ուղարկել․ Սուքիասյան (video) Արմեն Գրիգորյա՛ն, դու էդ գրքում մի բան ունեիր գրելու․ Հենրիխ Դանիելյան (video) «Ռուսների համբերության բաժակը լցվել է․ ի՞նչ չի արել հայ ժողովուրդն իր վերնախավի հետ» (video) «Ասեմ՝ կուլիսներում Փաշինյանը ինչ առևտուր է փորձել անել Պուտինի հետ»․ Բոզոյան (video) Եվրոն մի փոքր էժանացել է Ընտրել են Ասլանյանին Վեհափառի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ գործը կրկին հայտնվեց Սերժ Ռուշանյանի վարույթում Իրադրության կարգավորման համար ԱՄՆ-ն պետք է վերադառնա փոխըմբռնման հուշագրին. Արաղչի «Չաղ Ռուստամի» և Աշոտ Կյուրեղյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 21 օրով. մանրամասներ դատական նիստից «Ո՞վ կգնա Վիվառոյի Վիգենի հետևից» (video) ՔԿ-ն հորդորում է զերծ մնալ զոհերի թվի վերաբերյալ որևէ շահարկումից Գործն այնքան անհեթեթ է, որ նույնիսկ մեծն Մասիս Մելքոնյանը չի կարողացել կալանք տալ․ Լևոն Քոչարյան (video) Նիկոլի համար Հայոց ցեղասպանությունը ոչ թե ազգային ինքնության և անվտանգության հիմնասյուն է, այլ անցյալի «բեռ» Ո՞նց է բացվում «Վիվառոյի թալանի» սխեման․ անունները տրված են․ Արմինե Ադիբեկյան (video) Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման պատճառների մասին Մարիաննա Ղահրամանյանն ընտրվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ «Աննա՛, հերիք է մեզ բռնության ենթարկես, ցույց տաս՝ դու պերվի կռուգում ֆռացող աղջիկ ես». Ադիբեկյան (video) Նիկո՛լ, դե տղա եք, անունները հրապարակեք․ Արմինե Ադիբեկյան (video) Հունգարիան վտարում է 10 ռուս դիվանագետի «ՆԳ նախարարը շողոքորթեց Աննային․ ո՞րն է նպատակը» (video) «Աստված իր մեծ գործերը սկսում է լռության մեջ». Տեր Հեթում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am