Լավրովն անհնար է համարում Սև ծովում նավերին հասցվող հարվածների մորատորիումի վերահսկումը

Անհնար է վերահսկել Սև ծովում քաղաքացիական ապրանքներ փոխադրող նավերին հասցվող հարվածների մորատորիումի կատարումը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա ասել է «Սամա Մենշովա» առցանց նախագծին տված հարցազրույցում։

«Մենք հռետորաբանությունն օգտագործել ենք այն բանի համար, որ հստակ, ոչ երկիմաստ նախազգուշացնենք մի շարք բաների մասին։ Նախազգուշացրել ենք, որ Ռուսաստանում քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական ահաբեկչական գրոհները կհանգեցնեն Ուկրաինայի համար շատ ավելի ծանր պատասխան արձագանքի։ Դա այժմ տեղի է ունենում», – ասել է Լավրովը։

«Այնտեղ արդեն պաշտոնատար անձինք սկսում են խոսել, որ «մենք չենք դիմանա ձմռանը, եկեք ինչ-որ բան անենք»։ Նրանք առաջարկել են, համոզել են թուրքերին՝ «եկեք ռուս-ուկրաինական մորատորիում սահմանենք Սև ծովում քաղաքացիական ապրանքներ փոխադրող նավերին հասցվող հարվածների համար»։ Սա անհնար է վերահսկել», – հայտարարել է նախարարը։

Շարունակելով պատասխանել հարցին՝ Լավրովը հիշեցրել է «Սևծովյան նախաձեռնության» մասին, որն առաջարկվել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի կողմից և գործելու էր մինչև 2023 թվականը։

«Մենք ընդունեցինք այս նախաձեռնությունը։ Եվ ուկրաինացիներն անընդհատ չարաշահում էին այն, քանի որ պարբերաբար զենք էին տեղափոխում քաղաքացիական նավերով։ Եվ այն, ինչ մեզ խոստացել էին այս նախաձեռնությամբ (անարգել մուտք համաշխարհային շուկաներ), Եվրոպան արգելափակեց, ուստի մենք հրաժարվեցինք այդ պատմությունից։ Հիմա նրանք փորձում են այն կրկին վերակենդանացնել։ Սա միանգամայն անընդունելի է և միանգամայն անիրատեսական», – ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։

դիտվել է 94 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ «Հայկ Սարգսյանը (շիշ բռնող) Նիկոլին քարշ կտա դատարա՞ն, թե՞ Նիկոլը․․․» (video) Եթե մեր նպատակը պարզապես «կոմֆորտ կյանք» ունենալը լիներ, գիտե՞ք՝ ինչ կանեինք․ Լևոն Քոչարյան (video) Չեմպիոնների լիգան վերադառնում է. մեկնարկում է լիգայի փուլը, օրվա հանդիպումները Նիկո՛լ, դու մենակ չես, մենակ չես, մենակ չես․․․ (video) ԱՄՆ-ում հնարավոր է հանդիպեն Թուրքիայի ու Հունաստանի առաջնորդները Խոշոր ավտովթար Երևանում․ «Hongqi»-ն բախվել է ծառին, կա վիրավոր «Տո ստի մերն էլ, ստի հերն էլ, Արաբատ ես, թե Արարատ»․ Տիգրան Չոբանյան (video) Լավրովն անհնար է համարում Սև ծովում նավերին հասցվող հարվածների մորատորիումի վերահսկումը Առողջական ի՞նչ վիճակում է գտնվում Ռոբերտ Քոչարյանը․ մանրամասնում է փաստաբանը (video) Ավինյանը սպառնացել է ավագանու ընդդիմադիր անդամին 2-3 ամսում Ռուսաստանի հետ կապված լուրջ հարց է լուծվելու․ Պուտինն էլ չի սպասելու․ Ագնեսա Խամոյան (video) Ջերմաստիճանը կնվազի Ինչ են ասել մասնավոր զրույցներում ԵՄ դեսպանները՝Հայաստանում տիրող բռնապետության վերաբերյալ․ Քոչարյան (video) Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը չի բացառում ՄԻԵԴ և ՄԱԿ դիմելը Ալեն Սիմոնյանը դաստիարակության զոհ է․ Լարիսա Ալավերդյան (video) Ուիթքոֆ․ կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններ Ոչ մի դրամ հարկ չեն թաքցրել, խոչընդոտում են, որ ցավեցնեն․ Լևոն Քոչարյան (video) Թանգարանից գողացել են 4 նկար՝ 9 միլիոն եվրո արժողությամբ Գոռգոռոցներ Ավինյանի և Զառոկյանի միջև․ «Ձեր ամբարտավան բերանը չբացե՛ք, կպատժվե՛ք» (video) Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակչում է ՔԿ-ն 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվերի և անհայտ կորածների մասին Վանաձորի «Դանիելյան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ Հայտնաբերվել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել է 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել․ Յոլյան Իրանն ԱՄՆ-ին սպառնացել է Հորմուզի նեղուցի լիակատար շրջափակմամբ՝ ի պատասխան տնտեսական պատժամիջոցների
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am