Խոշոր ավտովթար Երևանում․ «Hongqi»-ն բախվել է ծառին, կա վիրավոր
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևանում՝ Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում, բախվել են 23-ամյա Մարիամ Ն․-ի վարած «Chevrolet Volt» և 51-ամյա Արայիկ Պ․-ի վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները․ փոխանցում է shamshyan.com-ը։
Բախման հետևանքով «Hongqi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ խոտածածկույթի վրա և բախվել ծառին։
Վթարի հետևանքով «Hongqi»-ի 65-ամյա ուղևոր Սոֆյա Ն․-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վարորդները հիվանդանոց տեղափոխվելուց հրաժարվել են։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
