Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը չի բացառում ՄԻԵԴ և ՄԱԿ դիմելը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը չի բացառում Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) և միջազգային այլ կառույցներ դիմելու հնարավորությունը․ փոխանցում է Sputnik Արմենիան:
Փաստաբան Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ նախ անհրաժեշտ է սպառել ներպետական իրավական պաշտպանության միջոցները, որից հետո հնարավոր կլինի դիմել միջազգային կառույցներին։ Բացառություն կարող է լինել այն դեպքում, եթե հիմնավորվի, որ ներպետական ատյաններն արդյունավետ չեն։
Խուդոյանը նշել է, որ հնարավոր տարբերակներից են ինչպես ՄԻԵԴ-ը, այնպես էլ ՄԱԿ-ը։ Նրա խոսքով՝ Քոչարյանի պաշտպանությունը պատրաստվում է օգտագործել բոլոր իրավական մեխանիզմները։
