Բյուրեղավանում ջրի որակի շուրջ մտահոգությունները նոր թափ են ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բյուրեղավանում ջրի որակի շուրջ առաջացած մտահոգությունները նոր թափ են ստացել։ Սեպտեմբերի 6-ին վեց քաղաքացի դիմել է բուժօգնության, և նախնական տվյալներով՝ նրանց մոտ արձանագրվել է աղիքային վարակ։ Իրավիճակի ֆոնին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ ՀՎԿԱԿ-ը, Բյուրեղավանի բնակիչներին հորդորել է ժամանակավորապես չխմել ծորակի ջուրը և այն չօգտագործել սննդի պատրաստման նպատակով։

Ավելի ուշ ՀՎԿԱԿ-ը տեղեկացրել է, որ ծորակի ջուրը բնակիչները կարող են օգտագործել միայն եռացնելուց հետո։ Այս հանգամանքը, սակայն, մի շարք հարցեր է առաջացնում։ Մասնավորապես՝ ՀՎԿԱԿ-ի առաջին նախազգուշացումը տարածվել է այն ժամանակ, երբ ջրի լաբորատոր հետազոտության վերջնական արդյունքները դեռևս հայտնի չեն եղել։

Այսինքն՝ բնակիչներին ջուրը չօգտագործելու հորդորը տրվել է նախքան հետազոտությունների վերջնական պատկերի ստացումը։ ArmLur.am-ը Բյուրեղավանում զրուցել է համայնքապետ Հակոբ Բալասյանի հետ։ Զրույցի ընթացքում նկատելի էր համայնքապետի ընդգծված վերաբերմունքը ջրամատակարարման, ջրի որակի և այդ հարցերում համայնքապետարանի ու «Վեոլիա Ջուր»-ի պատասխանատվության մասին մեր հարցադրումներին։ Մասնավորապես, համայնքապետի դժգոհությունն առաջացրին այն հարցերը, որոնցում մենք բարձրաձայնում էինք քաղաքացիների բողոքները՝ ջրի որակի, հնարավոր աղտոտվածության, ջրամատակարարման և ջրատար խողովակների մաքրման ժամկետների վերաբերյալ։ Բալասյանը պնդում էր, որ այս պահին դեռ հայտնի չէ, թե որն է քաղաքացիների առողջական խնդիրների պատճառը, և այդ պատճառով չի ցանկանում թիրախավորել ջրի որակը։ Սակայն այստեղ առաջանում է մեկ այլ կարևոր հարց․ եթե խնդրի պատճառը դեռ հայտնի չէ, ապա ի՞նչ հիմքով է ՀՎԿԱԿ-ը բնակիչներին նախ հորդորել ընդհանրապես չօգտագործել ծորակի ջուրը, իսկ ավելի ուշ թույլատրել այն օգտագործել միայն եռացնելուց հետո։

Հատկանշական է նաև, որ Բյուրեղավանի ջրի որակի վերաբերյալ հարցերը նոր չեն։ Նախորդ հետազոտությունների ընթացքում ջրի մեջ հայտնաբերվել էր երեք տեսակի վիրուս։

Հետևաբար, այսօրվա իրավիճակը ևս բնականաբար առաջացնում է բնակիչների և հանրության մտահոգությունը՝ արդյոք առողջական խնդիրները որևէ կապ ունեն ջրի որակի կամ ջրամատակարարման համակարգի հետ։ Այս հարցի պատասխանը ստանալու համար ArmLur.am-ը դիմել է ՀՎԿԱԿ-ին։ Կենտրոնից մեզ հայտնեցին, որ լաբորատոր հետազոտությունները դեռ ընթացքի մեջ են, և մոտավորապես 4-5 աշխատանքային օրվա ընթացքում հնարավոր կլինի ստանալ վերջնական պատկեր։ ՀՎԿԱԿ-ից ընդգծեցին, որ իրականացվել է նմուշառում, իսկ հետազոտությունների արդյունքները համապատասխան մարմիններին կներկայացվեն իրենց իրավասությունների շրջանակում։

Կենտրոնից նաև պարզաբանեցին, որ այս փուլում տարբեր ենթադրություններ կարող են լինել, սակայն մասնագիտական մեկնաբանությունները պետք է հիմնված լինեն ապացույցների և փաստերի վրա։ Ըստ ՀՎԿԱԿ-ի՝ անհրաժեշտ է սպասել լաբորատոր հետազոտությունների արդյունքներին, այնուհետև դրանք համադրել մյուս իրավասու մարմինների տվյալների հետ՝ իրավիճակի վերաբերյալ ամբողջական պատկեր ստանալու համար։

Այս ամենին զուգահեռ նկատենք, որ Բյուրեղավանի բնակիչների հիմնական հարցը շարունակում է մնալ նույնը՝ եթե ջրի հետ կապված որևէ վտանգ չկա, ինչո՞ւ է ՀՎԿԱԿ-ը նախազգուշացրել բնակիչներին այն չօգտագործել, իսկ հետո թույլատրել միայն եռացնելուց հետո։ Իսկ եթե վտանգի հավանականությունը կա, ապա ինչո՞ւ դրա մասին հստակ և ամբողջական տեղեկատվություն չի ներկայացվում հանրությանը։ Այս հարցերի պատասխանները կարող են տալ միայն լաբորատոր հետազոտությունների արդյունքները և տարբեր պատասխանատու մարմինների տվյալների համադրումը։ ArmLur.am-ը հետևողական կլինի խնդրին և ՀՎԿԱԿ-ի կողմից ախտորոշման պատասխանները հայտարարելուց հետո կհայտնի այդ մասին»։

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video) Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը Ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից. Սուրենյանց ՔՊ-ի հաղթելու շանսերը վատ են, չվախենա՛ք․ Աղավնի Սուքիասյան (Ուժեղ Հայաստան) (video) Արևաշատ գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը ՌԴ-ն ու Ադրբեջանը գալու են այդ հարցերի հետևից․․․ Փաշինյանը գնալու է այդ քայլին․ Նարեկ Կարապետյան (video) Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան Ադրբեջանցիները մեր անտառները ոչնչացնում են, Փաշինյանը խոսում է 90-ականների վառելափայտից Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցին ՔՊ-ի «պարագլուխներին յուբկա հագցրեց»․ Խաչիկ Մանուկյան (video) «Արա՛, կարողա՞ գիտես՝ հորդ դուքյանն ա․․․ ո՞վ ես դու, որ երեկ նման բան հայտարարեցիր»․ Աշոտ Անդրեասյան (video) Պուտինը ներքին հեղափոխություն է արել․ Թրամփի բլեֆը չի անցնելու․ վերլուծաբան (video) Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության Գագիկ Ծառուկյանը ամեն օր էդ էր ասում, Սամվել Կարապետյանը՝ նույնը, Ռուսաստանը էդ ժամանակ ինչ էր անում (video) Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին Ստեփանավանը սկիզբն է․ սա պայթելու է․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը՝ Ստեփանավանից (video) Թուրքիան հյուսիս-արևելքում ունի նոր հնարավորություններ Հայաստանի հետ. թուրք դեսպան «Ռուսաստանը բա ու՞ր է․․․»․ թեժ բանավեճ Անժելա Թովմասյանի և Հայկ Այվազյանի միջև (video) Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցն անվանել Թրամփի նեղուց, իսկ Ատլանտյանը՝ Ամերիկյան օվկիանոս Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am