Էյֆելյան աշտարակը փակվել է

Էյֆելյան աշտարակի աշխատակիցները գործադուլ են հայտարարել հինդուիստական ​​խմբի մասնավոր այցի ժամանակ կին աշխատակիցներին տղամարդկանցով փոխարինելու պատճառով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ France 24-ը հաղորդում է, որ բողոքի ակցիայի պատճառով Էյֆելյան աշտարակը սեպտեմբերի 7-ին փակ է եղել։ CGT արհմիության հայտարարության համաձայն՝ աշխատակազմը դատապարտում է ղեկավարության կարգադրությունը, որի համաձայն կանայք «մեկուսացվել են, փոխարինվել կամ ստիպված եղել աչքի չընկնել՝ իրենց սեռով պայմանավորված»։

«Ոմանց խնդրել են հեռանալ իրենց տեղից և գնալ այլ հատված։ Որոշ տեղերում նրանց փոխարինել են տղամարդիկ, – ասվում է հայտարարության մեջ։

– Եվ բոլոր կին աշխատակիցներին հրահանգվել է չանցնել որոշակի հատվածներով, քանի դեռ պատվիրակությունն այնտեղ է եղել»։

Պարբերականը նշում է, որ պատվիրակության այցը համընկել է Սեն գետում Bochasanwasi Akshar Purushottam Swaminarayan Sanstha (BAPS) հոգևոր շարժման կողմից կազմակերպված մշակութային միջոցառման՝ նավակների երթի հետ։ BAPS-ը սեպտեմբերի 6-ին Փարիզի մոտ օծել է իր առաջին խոշոր տաճարը Ֆրանսիայում։

Էյֆելյան աշտարակը շահագործող SETE ընկերությունը հայտարարել է, որ պատվիրակությունը խնդրել է այցը կազմակերպել այնպես, որ սահմանափակվի «կանանց հետ շփումը»։ Ընկերությունը նաև խոստովանլ է, որ «այս պայմանները չպետք է ընդունվեին»։

«Պայմանները չէին համապատասխանում SETE-ի արժեքներին, ոչ էլ տղամարդկանց և կանանց միջև հավասարության սկզբունքներին», – ասել է ընկերությունը՝ խոստանալով ընդունել «հետևանքները»։

Փարիզի քաղաքապետ Էմանուել Գրեգուարը X-ում գրառման մեջ իր աջակցությունն է հայտնել գործադուլին՝ կին աշխատողների բացառումը որակելով որպես «անընդունելի» և նշելով, որ դա հակասում է «Էյֆելյան աշտարակի կողմից պաշտպանվող արժեքներին»։

Ֆրանսիայի հավասարության նախարար Ավրորա Բերժեն զայրացած է արձագանքել միջադեպին՝ գրելով X-ում. «Ֆրանսիայում մենք կանանց չենք խնդրում ջնջել իրենց։ Ոչ մի դոգմա, ոչ մի կրոն Հանրապետության օրենքներից վեր չէ»։

Էյֆելյան աշտարակը, որը տարեկան ընդունում է գրեթե յոթ միլիոն այցելուի, սեպտեմբերի 7-ին ամբողջ օրը փակ էր եղել, բայց անձնակազմի ներկայացուցչի խոսքով՝ սեպտեմբերի 8-ին այն կբացվի սովորականի պես։

դիտվել է 142 անգամ
Լրահոս
2-3 ամսում Ռուսաստանի հետ կապված լուրջ հարց է լուծվելու․ Պուտինն էլ չի սպասելու․ Ագնեսա Խամոյան (video) Ինչ են ասել մասնավոր զրույցներում ԵՄ դեսպանները՝Հայաստանում տիրող բռնապետության վերաբերյալ․ Քոչարյան (video) Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը չի բացառում ՄԻԵԴ և ՄԱԿ դիմելը Ալեն Սիմոնյանը դաստիարակության զոհ է․ Լարիսա Ալավերդյան (video) Ուիթքոֆ․ կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններ Ոչ մի դրամ հարկ չեն թաքցրել, խոչընդոտում են, որ ցավեցնեն․ Լևոն Քոչարյան (video) Թանգարանից գողացել են 4 նկար՝ 9 միլիոն եվրո արժողությամբ Գոռգոռոցներ Ավինյանի և Զառոկյանի միջև․ «Ձեր ամբարտավան բերանը չբացե՛ք, կպատժվե՛ք» (video) Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակչում է ՔԿ-ն 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվերի և անհայտ կորածների մասին Վանաձորի «Դանիելյան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ Հայտնաբերվել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել է 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել․ Յոլյան Իրանն ԱՄՆ-ին սպառնացել է Հորմուզի նեղուցի լիակատար շրջափակմամբ՝ ի պատասխան տնտեսական պատժամիջոցների Պատասխան եք տալու, չգնա՛ք այդ քայլերին․ Լևոն Քոչարյանը՝ իրավապահներին (video) Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազ չի լինի Նարեկ Նալբանդյանը մի բան կա, որ չի տվել Նիկոլին․ Տիգրան Չոբանյան (video) Սյունիքի մարզի Գորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք Նախագահ Քոչարյանը ձևավորելու է այդ առանցքը․․․ Փաշինյանն ուզում է հենց դա կոտրել․ Ագնեսա Խամոյան (video) 5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են Շրջանցիկ թունելում «Lada»-ն բախվել է «Nissan»-ին․ վերջինը գլխիվայր շրջել է, «Lada»-ն՝ կողաշրջվել Գործող իշխանությունը շարունակում է գլուխ կախ ընդունել ադրբեջանական անհեթեթությունները․ Աբրահամյան «Ապտակներ Մոսկվային Ալիևից․․․ Նիկոլին ծանր ժամեր են սպասվում Ռուսաստանում»․ Տիգրան Չոբանյան (video) ԵԱՏՄ անդամ երկրների առաջարկած հանրաքվեով «ընտրելու բան չկա»․ Արտակ Զաքարյան Ավինյանը զայրացավ․ «Պիկ ժամին Երևանում 2 մլն-ից ավել մարդ կա» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am