Հայաստանում ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ցեմենտի շուկայում լուրջ խնդիրներ են առաջացել։ «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած մի շարք կառուցապատողներ հայտնում են, որ վերջին շրջանում ցեմենտի էական դեֆիցիտ է նկատվում, և անհրաժեշտ քանակությունը ձեռք բերելը գնալով դժվարանում է։ Մեր զրուցակիցների փոխանցմամբ՝ որոշ կառուցապատողներ ստիպված են բառացիորեն տարբեր վաճառքի կետերից փոքր խմբաքանակներով ցեմենտ հավաքել՝ շինարարական աշխատանքները չկանգնեցնելու համար։ Որոշ դեպքերում ապրանքը ձեռք են բերում նույնիսկ պարտքով կամ նախնական պայմանավորվածություններով՝ սպասելով նոր խմբաքանակների մատակարարմանը։


«Ժողովուրդ» օրաթերթին առայժմ չի հաջողվել պաշտոնապես պարզել, թե ինչով է պայմանավորված շուկայում ստեղծված իրավիճակը և արդյոք պետական մարմինները արձանագրել են ցեմենտի պակաս։ Սակայն ուշագրավ է, որ խնդիրը ծագում է հենց այն ժամանակահատվածում, երբ Հայաստանի ցեմենտի շուկայի երկու խոշոր խաղացողների շուրջ էական փոփոխություններ են տեղի ունենում։

«Արարատցեմենտ»-ի շուրջ ամիսներ շարունակ իրավական և քաղաքական գործընթացներ են ընթանում։ Նիկոլ Փաշինյանի՝ գործարանի պետականացման մասին հայտարարությունից հետո ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնվել է պետությանը, իսկ հուլիսի 31-ին Էկոնոմիկայի նախարարի հրամանով ընկերությունում կառավարիչ է նշանակվել Դավիթ Գևորգյանը։ Գործարանը փաստացի խլվեց կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանից։

 

 

Մյուս խոշոր արտադրողը՝ տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտը», օրերս նոր սեփականատեր է ձեռք բերել։ Գործարանը գնել է գործարար Նարեկ Նալբանդյանը, որը հայտարարել է արտադրությունը վերականգնելու և ներդրումային ծրագիր իրականացնելու մտադրության մասին։ Սակայն այս պահին գործարանի արտադրական հզորությունները դեռ չեն վերադարձել շուկա։ Այս ամենին գումարվում է ներմուծման գործոնը։ Հայաստանի ցեմենտի շուկան վերջին տարիներին էապես կախված է եղել նաև ներմուծումից, մինչդեռ կառավարությունը հունիսին երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման նկատմամբ ժամանակավոր սահմանափակում և լիցենզավորման նոր կարգ է սահմանել։

Պաշտոնական վիճակագրությունն էլ ցույց է տալիս, որ դեռ մինչև այս զարգացումները տեղական արտադրության նվազման միտում կար. 2025 թվականին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է շուրջ 10 տոկոսով, իսկ 2026 թվականի հունվար-ապրիլին՝ ևս 4 տոկոսով։

Այս ֆոնին Իրանի շուրջ շարունակվող ռազմական լարվածությունն ու մատակարարման հնարավոր խափանումները լրացուցիչ ռիսկ են ստեղծում ներմուծման համար։ Այս պահին, իհարկե, փաստական հիմք չկա պնդելու, որ կառուցապատողների նկարագրած դեֆիցիտն ուղղակիորեն «Արարատցեմենտ»-ի շուրջ իշխանության սկսած գործընթացների հետևանքն է։ Սակայն ժամանակագրական համընկնումը և շուկայի կառուցվածքը առնվազն հարցեր են առաջացնում։ Ստացվում է՝ երկրի խոշոր արտադրողներից մեկի կառավարումը պետությունն է ստանձնել, մյուս խոշոր գործարանը տարիներ շարունակ չի արտադրել և նոր է սեփականատեր փոխել, ներմուծման ուղղությամբ էլ կան սահմանափակումներ ու արտաքին ռիսկեր։ Իսկ այս ամենի հետևանքներն արդեն, ըստ կառուցապատողների, զգացվում են շինհրապարակներում։

Եթե ցեմենտի մատակարարման խնդիրը շարունակվի, այն կարող է այլևս միայն շինանյութի շուկայի խնդիր չլինել․ շինարարությունների ժամկետների երկարաձգումը և ինքնարժեքի հնարավոր աճը կարող են իրենց հերթին ազդել նաև բնակարանաշինության և անշարժ գույքի շուկայի վրա։

Հարցն այժմ մեկն է՝ արդյո՞ք կառավարությունը վերահսկում է ցեմենտի շուկայում ստեղծված իրավիճակը և ունի՞ ծրագիր հնարավոր դեֆիցիտը արագ հաղթահարելու համար, թե՞ իշխանության՝ շուկայի խոշորագույն արտադրողներից մեկի շուրջ սկսած գործընթացների տնտեսական հետևանքները հաշվարկված չեն եղել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 151 անգամ
Լրահոս
Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև Ջերմաստիճանը կտրուկ կնվազի Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է Ալիևի պարտադրած սահմանադրական փոփոխությունները կտապալվեն․ Արամ Վարդևանյան Այսօր Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է Ձերբակալվել է Բաղրամյան պողոտայում 29-ամյա անձի դանակահարnւթյան մեջ կասկածվողը Ալիևն ատելության, ապամարդկայնացման, հայ ժողովրդին հեգնելու բառամթերքով հարուստ ելույթ է ունեցել․ Տաթևիկ Հայրապետյանը Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ Գալստյան Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին Ողբերգական վթար. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Կրակովում մասսայական սպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերվել է ևս երեք դի Գայլերի հարձակման հետևանքով գյուղացու 75 ոչխարներից 11-ը անկել են, ևս 14-ը՝ վնասվել Սահմանադրությունը սակարկության առարկա չէ․ Հարություն Հարությունյան Ձյուն կտեղա Արտակարգ իրավիճակ․ Հրազդանի կիրճում «Ռեալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Ընդդիմությունը պետք է կենտրոնանա ոչ թե ձևաչափի, այլ՝ աշխատանքի բովանդակության վրա․ Բադալյան Ալիևն օդանավակայանում անձամբ դիմավորել է Ադրբեջան այցելած Էրդողանին Տոկաևը շտապել է շնորհավորել է Ալիևին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am