Երևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավտոմեքենայի և հեծանիվի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Շահումյան գյուղի վարչական տարածքում, Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Վաչե Ս.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Արարատի մարզի բնակիչ 75-ամյա Գրիգոր Ա.-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հեծանվորդի մահը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հակոբ Պողոսյանը և Նվեր Հարությունյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտավազդ Սարգսյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գագիկ Առաքելյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

դիտվել է 64 անգամ
Լրահոս
38-ամյա տղամարդը ձերբակալվել է Դաշնակցական Գագիկ Սարգսյանի տնային կալանքը փոխարինվել է Բաց դատավարությունը Հայաստանում միակ պաշտպանվելու միջոցն է․ իրավապաշտպան Արմեն Գրիգորյանի դերակատարումը Հայաստանում տեղի ունեցած աղետների հարցում, թերևս, զիջում է միայն Նիկոլ Փաշինյանին Երևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել է Փաշինյանը որոշում է ստորագրել ԲԴԽ-ն դադարեցրել է Վիգեն Քոչարյանի լիազորությունները Վեհափառի և 6 եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը կքննվի Արմավիրի դատարանում ԵՄ-ն 200 միլիոն եվրոյի ներդրումներ կկատարի Հայաստանը շատ բան է կորցրել իր արժանի զավակներին չգնահատելու պատճառով․․․ Զգուշացում վարորդներին․ հայտնաբերվել են խախտումներ Աղմկոտ հարցազրույցի մասին, մի քանի դիտարկում Մասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է Ոսկու գինը նվազել է Չխաբվե՛ք Վեհափառի դատական գործերի շուրջ այս զարգացումներին․ Նիկոլն իր ծրագիրն ունի (video) #ՀԻՄԱ․ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած․ քննարկում (video) Մոսկվայում Փաշինյանին մի բան են հիշեցնելու․․․ թուրքական հերթական ներխուժման վտանգի մասին մոռացե՞լ եք (video) Փաշինյանի նոր հեղափոխությունը պետք է շատ արագ կանխել․․․ մեծ աղետ է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Իշխանությունների հանդեպ չունեմ ոչ մի գրամ կարեկցանք և ըմբռնում «Փաշինյանը չի էլ թաքցնում․ Վիվառոյի Վիգենի հետ ինքն իր հարցերն ունի»․ Սուրեն Սուրենյանց (video) Հենց վաղը պետք է դատարանում Անդրանիկ Թևանյանի գործը կարճվի․ ասեմ՝ ինչու (video) ԱՄԷ-ն Իրանի հարձակումներից հետո կառուցում է առևտրային և էներգետիկ այլընտրանքային ուղիներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am