ԱՄԷ-ն Իրանի հարձակումներից հետո կառուցում է առևտրային և էներգետիկ այլընտրանքային ուղիներ

Արաբական Միացյալ Էմիրությունները, իրանական պատերազմի հետևանքները հաշվի առնելով, ստեղծում է էներգակիրների արտահանման և առևտրի այլընտրանքային ուղիներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին սեպտեմբերի 7-ին հայտարարել է ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարգաշը։

«Ոչ մեր էներգակիրների արտահանումը, ոչ էլ մեր առևտրային և տնտեսական գործունեությունը պատանդ չեն դառնա», – Աբու Դաբիում անցկացվող Hili Forum-ում ասել է Գարգաշը։

Նրա խոսքով՝ ԱՄԷ-ն ընդլայնում է իր արևելյան ափի երկայնքով նավահանգիստների կարողությունները, ինչպես նաև զարգացնում է խողովակաշարերը, երկաթուղային ցանցը և այլընտրանքային միջանցքների առևտրային ուղիները։ Գարգաշը նշել է, որ թեև Իրանի հետ հարաբերությունները հնարավոր է վերականգնել, սակայն վստահության վերականգնումը հարևան երկրների հետ կարող է տևել տասնամյակներ։

«Իրանի հետ ֆունկցիոնալ հարաբերությունները կարող է և պետք է վերականգնվեն, սակայն վստահության վերականգնումն այլ հարց է», – ասել է Գարգաշը։

ԱՄԷ-ն, որը Իրանի համար կարևոր տնտեսական օղակ է, օգոստոսին դադարեցրել էր Իսլամական Հանրապետության հետ բոլոր ֆինանսական և տնտեսական գործարքները՝ պայմանավորելով դա Թեհրանի կողմից ռազմական էսկալացիայով և իրանական կողմից եկող հրթիռային սպառնալիքներով։ Գարգաշը նաև քննադատել է արաբական ծոցի երկրների արձագանքը Իրանի հարձակումներին՝ նշելով, որ նրանց համատեղ գործողությունները բավարար չեն եղել։

«Երկար տարիներ մենք ընդհանուր առմամբ համաձայն ենք եղել Իրանի կողմից ստեղծվող մարտահրավերի բնույթի շուրջ։ Հետևաբար խնդիրը իրավիճակը հասկանալու պակասը չէր։ Այս պատմական մարտահրավերին դիմակայելիս մեր թերությունն այն էր, որ ընդհանուր ըմբռնումը չկարողացանք վերածել բավականաչափ միասնական և ռազմավարական արձագանքի»,- ասել է նա։

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Մոսկվայում Փաշինյանին մի բան են հիշեցնելու․․․ թուրքական հերթական ներխուժման վտանգի մասին մոռացե՞լ եք (video) Փաշինյանի նոր հեղափոխությունը պետք է շատ արագ կանխել․․․ մեծ աղետ է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Իշխանությունների հանդեպ չունեմ ոչ մի գրամ կարեկցանք և ըմբռնում «Փաշինյանը չի էլ թաքցնում․ Վիվառոյի Վիգենի հետ ինքն իր հարցերն ունի»․ Սուրեն Սուրենյանց (video) Հենց վաղը պետք է դատարանում Անդրանիկ Թևանյանի գործը կարճվի․ ասեմ՝ ինչու (video) ԱՄԷ-ն Իրանի հարձակումներից հետո կառուցում է առևտրային և էներգետիկ այլընտրանքային ուղիներ Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները «քայլ են դեպի խաղաղություն». Կրեմլ Նարեկ Նալբանդյանի վրա ներվայնանալով՝ Նիկոլը նոր բացահայտում արեց (video) Պարզվել է՝ ապօրինի է Մոսկվայում Նիկոլի դիմաց են դա դնելու․ Ռուսաստանի շտապելն ու Պեսկովի այսօրվա խոսքը․ Սուրեն Սուրենյանց (video) ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսության համար պայմաններ չկան․ Զախարովա Նիկո՛լ, վատ լուր ունեմ քո համար Եվրոպայից․ Նաիրա Զոհրաբյան (video) Ապարանում «Mercedes Viano»-ն դուս է եկել հանդիպակաց և բախվել «Mercedes ML»-ին Ոստիկանության բաժնում քաղաքացուն խոշտանգել են, որ խոստովանական ցուցմունք կորզեն․ փաստաբան Ինչ վիճակում է Պապիկյանն իմացել Կոռնիձորի միջադեպի մասին (video) Գիտե՞ք՝ Նիկոլն ինչի է անընդհատ ասում՝ փող չունեմ, փող չունեմ․․․ Դերենիկ Մալխասյան (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում Նիկո՛լ, «շիշ բռնողը» քեզ թեմա է տվել, միլիարդեր Վիգենով ե՞րբ ես զբաղվում (video) Կիվուի հստակ ուղերձը․ ինչ ծրագրեր ունի Ինտերը Մխիթարյանի հետ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ Ալե՛ն, անձնական և ինտիմ կյանքը լռություն է սիրում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am