Տղաներ ջան, սպասեք մեզ, գալիս ենք. «Ես եմ» ծրագրի առաջին մասնակիցները մեկնում են ծառայության

ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առթիվ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ տոնական համերգ: Ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը`տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ կառավարության, Ազգային ժողովի ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, Զինված ուժերի սպաներ, հասարակական, քաղաքական գործիչներ և այլք: Համերգային տոնական ծրագրի մեկնարկից առաջ հանդիսավորությամբ բեմ բարձրացվեցին ՀՀ և Զինված ուժերի դրոշները, Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթի Սուրբ խաչը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ ամեն տարի Բանակի օրը նշվում է հպարտությամբ և երախտագիտությամբ: Երախտագիտությամբ այն գործիչների հանդեպ, ովքեր կանգնած են եղել բանակի ձևավորման ակունքներում, բոլոր այն գեներալների, սպաների զինվորների, կամավորականների ու աշխարհազորայինների հանդեպ, ովքեր իրենց սխրանքով են կռել Հայոց բանակի համբավը և ապահովել Հայոց երկու պետությունների անվտանգությունը: «Մեր 26-ամյա Զինված ուժերն անհամեմատ ավելի երկար պատմություն, ավանդութներ ու մարտական ուղի ունեցող Հայոց բանակի հետևորդն են: Ինչպես երկար մարտական ուղի անցած յուրաքանչյուր զորքի պարագայում, մեր բանակի պատմության մեջ էլ եղել են հաղթանակներ ու պարտություններ, նվաճումների, փառք ու կորուստների դառնություն, հավատարմություն և դավաճանություն, հերոսներ և դասալիքներ: Հայտնի է, թե այդ դեպքերից, որի ժամանակ վերելք ենք ապրել, որի ժամանակ՝ նահանջ: Անհատին, հասարակությանը, ժողովրդին թուլացնելու, հնազանդեցնելու, պարտության մատնելու կարճ ուղին միշտ եղել է սեփական ուժերի նկատմամբ անվստահություն, կասկածանք սերմանելը, իր գաղափարական հենքից, արմատներից, ինքնության ճանաչումից և գիտակցումից կտրելը: Մեզ երկար ժամանակ ներշնչել են, որ տառապյալների, հայրենազրկվածների, կոտորածներից մազապուրծ եղածների ժառանգներ ենք՝ մոռացության տալով մեր փառավոր հաղթանակների պատմությունը: Այնինչ՝ մեր նորագույն պատմությունն այլ բան է հուշում: Եղած հաղթանակներն են հնարավորություն տվել մեզ վերագտնելու մեր ինքնությունը»,- ասաց Վիգեն Սարգսյանը: Նախարարի խոսքով, Սարդարապատից և Մեծ հայրենական պատերազմից մինչև Արցախյան հերոսամարտ բազում առիթներ ենք ունեցել հպարտանալու մեր բանակի հզորությամբ, մեր պապերի, հայրերի և եղբայրների սխրանքով, մեր ժողովրդի համախբվածությամբ և միասնականությամբ՝ ամենահայտնի մարշալներից մինչև անհայտ զինվոր: Ներկաները Հայոց բանակի բոլոր ժամանակների զինվորների հիշատակը հարգեցին ոտնկայս ծափահարություններով: Արցախյան պատերազմի հերոս, լեգենդար Կոմանդոսը մեզ հետ զրույցում իր շնորհավորանքի խոսքը փոխանցեց հայ ժողովրդին և սահմանին կանգնած զինվորներին: «Առաջին հերթին քաջ առողջություն, բարի ծառայություն և բարի վերադարձ: Մեր բանակի մասին շատ կարելի է խոսել, բայց այսօր տեսնում եք, որ մեր բանակի հաջողությունների մասին խոսում ենք ոչ միայն մենք, այլև միջազգային մասնագետները: Այն, ինչ ունենք, պետք է սրբորեն պահպանել և ավելացնել: Առանձնահատուկ ջերմությամբ եմ ուզում խոսել մեր երիտասարդների մասին: Նրանց նմանը չկա: Հավատացնում եմ, իրենք մեզ անցել են»,-ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը: Հայոց բանակի հաջողությունների, սխրագործությունների մասին առանձնահատուկ ջերմությամբ է խոսում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, նախկինում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: «Բանակի մարտունակությունը գնահատում եմ բավական բարձր, և այն օրեցօր ավելի է բարձրանում, կարևոր է բանակի հագեցվածությունն ապահովելուն ուղղված աշխատանքը: Այսպես նպատակային քայլերով առաջ ենք գնալու: Ինչ վերաբերում է այս օրվան, ապա կարող եմ մի բան ասել, ինձ համար անձնապես երկու տոն կա՝ ՀՀ անկախության օրը և ՀՀ Զինված ուժերի կազմավորման օրը: Սահմանին կանգնած զինվորներին մաղթում եմ զգոնություն, երբեք չկորցնեն աչալրջությունը»,-ավելացրեց Դավիթ Տոնոյանը: Զինվորների դժվարին պահերին միշտ նրանց կողքին է ՀՀ Զինված ուժերի Ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանը: Վիրավոր զինվորների կյանքը փրկելը, նրանց ոտքի կանգնեցնելը նրա աշխատանքի առանցքում է: «Սրտանց շնոհավորում եմ բոլորին, սահմանին կանգնած զինվորներին: Մեր բանակը միշտ եղել է հզոր և այդպես էլ կմնա, մեր բանակը հաղթանակներով է առաջ գնալու: Մաղթում եմ, որ մեր զինվորները խաղաղ երկնքի տակ ծառայեն: Երիտասարդ զինվորների հետ հաճախ եմ շփվում, վստահաբար կարող եմ ասել, որ անկախ իրավիճակից, նրանց մարտական ոգին միշտ բարձր է»,-ասաց Գայանե Հովհաննիսյանը: Հունվարի 28-ն առանաձնահատուկ օր է «Ես եմ» ծրագրի մասնակիցների համար: Այն ոչ միայն ՀՀ զինված ուժերի կազմավորման օրն է, այլև նրանց զորակոչման: Տոնական համերգային ծրագրի ավարտից հետո նրանք կուղևորվեն զորամասեր: «Շատ կարծիքներ եմ լսել մեր բանակի մասին, ուզում եմ գնալ և անձամբ տեսնել այդ ամենը: Ուզում եմ ծառայել, իմ Հայրենիքի հանդեպ իմ պարտքը կատարել: Ինձ համար մեծ պատիվ է»,-ասաց «Ես եմ» ծրագրի մասնակից Գառնիկ Հարոյանը: Մեծ ոգևորությամբ է ծառայության մեկնում նույն ծրագրի մասնակից Ալբերտ Պողոսյանը: «Արդեն ծառայած մեր տղաների ոգևորությունը փոխանցվում է մեզ: Դա տեսնելով ուզում ենք գնալ և միանալ նրանց: Տղաներ ջան, սպասեք մեզ, գալիս ենք: Մեր բանակը հզոր է և այդպես էլ լինելու է: Խաղաղություն ու անփրձանք ծառայություն բոլորին»,-ասաց Ալբերտ Պողոսյանը:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Ռուսաստանը և Ուկրաինան 386 գերիների փոխանակում են կատարել Ցեղասպանության դեպքում շարունակում է խաթարված մնալ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը Ծառերի համատարած սպանդ․ բնակիչներն ահազանգում են Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Հալեպում Մոռացության մատնելու փոխարեն կատարվածից դասեր է պետք քաղել․ ԱԱԾ պահեստազորի սպաներ Թուրքիայում տեղի կունենա «Հայկական հարց» խորագրով համաժողով Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանին քննադատած պատմության ուսուցչի արդարացման դատական ակտը Երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքներն ու վայրագությունները. Կանադայի վարչապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան Երևանում վառվում է հավերժական կրակը։ 1.5 միլիոն կորած կյանք։Ցեղասպանություն․ Ֆրանսիացի նախարարներ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն Հայոց ցեղասպանության տարելիցին համերաշխություն եմ հայտնում աշխարհի հայ համայնքներին․ Ֆրենկ Փալոն Ցեղասպանության թանգարան ինստիուտի կայքը անդրադարձել է Վեհափառի այցին, ժամեր անց հեռացվել է գրառումը Մակրո՛ն, դե մի բան էլ խոսիր քո ձեռքով նաև բերված նոր ցեղասպանության մասին․ Նահապետյան (video) Զախարովան՝ Ստեփանակերտի տաճարի ոչնչացման մասին. «Ու՞ր են ՀՀ պաշտոնյաների արձագանքները» (video) Պուտինի այսօրվա ուշագրավ հայտարարության հետքերով․․․ Հայկ Նահապետյան (video) Աննա Հակոբյա՛ն, էդ ի՞նչ են քեզ ստիպել․ Արամ Սարգսյան (video) Սասուն Միքայելյա՛ն, մի բենզակալոնկի համար էլ ո՞նց ես խայտառակվելու (video) Ինչո՞վ են կարևոր ՀՀ-ի գալիք ընտրությունները Մոսկվայի համար․ Հայկ Այվազյան (video) Աննա՛, ասե՞մ՝ ինչ էիր կորցրել Ծիծեռնակաբերդում․ քաղաքացի (video) «Խորոված լափելով, ո՞ր քաղաքացուն ես հիշելու, Նիկո՛լ»․ Արամ Սարգսյան (video) Ի՞նչ զգուշացրեց Մարիա Զախարովան (video) «Ադրբեջանի ԱԳՆ-ի վայնասունը․ ի՞նչ են պահանջել Նիկոլից»․ Հայկ Նահապետյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am