Սահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները․ հայտարարություն

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հարաբերությունների կարգավորման, սահմանային անցակետերի բացման ու տնտեսական համագործակցության վերաբերյալ ուղերձ են հղել։

«Մենք՝ որպես Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (UMBA) և Վանի առևտրաարդյունաբերական պալատի (Van TSO) ներկայացուցիչներ, 2026 թվականի սեպտեմբերի 3-4-ը Երևանում կայացած երկկողմ հանդիպումները համարում ենք կարևոր ու նշանակալի քայլ՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ու տնտեսական համագործակցության զարգացման առումով։ Երևանում կազմակերպված ծրագրի շրջանակներում Վանի առևտրաարդյունաբերական պալատը ներկայացնող 80 գործարար հանդիպումներ են ունեցել հայ գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ, քննարկվել են փոխադարձ առևտրի ու ներդրումային հնարավորությունները, գնահատվել երկու երկրների գործարար համայնքների միջև համատեղ աշխատանքի ու առկա տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Մենք հավատում ենք, որ գործարար աշխարհը կարող է զգալի ներդրում ունենալ փոխըմբռնման, վստահության և ընդհանուր տնտեսական շահերի վրա հիմնված հարաբերությունների զարգացման գործում՝ անկախ սահմաններից և քաղաքական տարաձայնություններից։ Մենք կարծում ենք, որ Թուրքիայի և Հայաստանի միջև տնտեսական ու առևտրային հարաբերությունների զարգացումը զգալի ներդրում կունենա ոչ միայն երկու երկրների գործարար համայնքների, այլև սահմանամերձ շրջանների, ինչպես նաև Վանի ու Երևանի տնտեսական և սոցիալական զարգացման գործում։Այս համատեքստում կարևորվում են․

– Երկու երկրների միջև առևտրի ծավալների աճը։

– Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանային անցակետերի բացումն ու սահմանային անցումների փոխադարձ դյուրացումը։- Տրանսպորտային կապերի բարելավումը և առկա հաղորդակցային ուղիների ավելի արդյունավետ օգտագործումը։

– Գործարարների միջև փոխադարձ այցելությունները և երկկողմ ձևաչափով (B2B) հանդիպումների ավելացումը։

– Համատեղ ներդրումների և արտադրությունների հնարավորությունների գնահատումը։

– Համագործակցության ամրապնդումը զբոսաշրջության, լոգիստիկայի, գյուղատնտեսության, սննդի, տեքստիլի, արդյունաբերության ալ ճյուղերում և ծառայությունների ոլորտներում։- Գործարար աշխարհում կորպորատիվ հաղորդակցության կայուն հաստատումը։

Կարծում ենք․Սահմանային անցակետերի բացումը նշանակում է ոչ միայն առևտրի խթանում, այլև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կարևոր քայլ, որը կծառայի երկու երկրների ժողովուրդների միջև շփումների, տնտեսական փոխգործակցության ու փոխադարձ վստահության ամրապնդմանը: Սահմանների բացումն առևտրի, ներդրումների, զբոսաշրջության և մշակութային փոխգործակցության համար մեծ նշանակություն ունի տարածաշրջանի տնտեսական ներուժի բացահայտման գործում:

Վանը կարող է դառնալ Թուրքիայի և Կովկասի միջև առևտրի ու լոգիստիկայի բնական կամուրջ, և Վանի ու Երևանի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդումը կնպաստի տարածաշրջանային առևտրի զարգացմանն ու երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդմանը։

Երևանում հաստատված կապերը չպետք է մնան միայն գործնական հանդիպումներ. դրանք պետք է շարունակվեն փոխադարձ այցելություններով, առևտրային կապերով ու կոնկրետ համագործակցությամբ:

Մենք ընդգծում ենք, որ այս գործընթացը մշտական և կայուն դարձնելու ամենակարևոր քայլերից մեկը սահմանային անցակետերի բացումն ու կանոնավոր առևտրային ուղիների ստեղծումն է:

Գործարար համայնքների միջև այս շփումները դիտարկում ենք որպես կառուցողական նախաձեռնություն, որը սոցիալ-տնտեսական առումով նպաստում է Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին ու Հարավային Կովկասի հեռանկարին, և մեր վճռականությունն ենք հայտնում շարունակել ջանքերը փոխադարձ վստահության ամրապնդման, առևտրային հարաբերությունների զարգացման, սահմանային անցակետերի բացման և տարածաշրջանային խաղաղությանն ու բարգավաճմանն աջակցելու համար։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը համակարծիք են, որ առևտուրը փոխադարձ վստահության ամրապնդման ամենահզոր գործիքներից մեկն է. սահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները, իսկ տնտեսական համագործակցությունը նպաստում է երկարատև հարաբերությունների հաստատմանը։ Այս ըմբռնմամբ հանրությանը հարգանքով տեղեկացնում ենք, որ շարունակելու ենք մեր ջանքերը՝ երկու երկրների գործարար համայնքների միջև հաղորդակցությունն ու համագործակցությունը բարելավելու, առևտրի ծավալները մեծացնելու և սահմանային անցակետերի բացման գործընթացին աջակցելու ուղղությամբ»։

Երևանում սեպտեմբերի 3-4-ն անցկացվել է Հայաստանի և Թուրքիայի գործարար համայնքների մասնակցությամբ երկօրյա համաժողով։

Այն կազմակերպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։

Համաժողովի նպատակն էր մեկ հարթակում համախմբել Հայաստանի և Թուրքիայի գործարար ու պետական կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հնարավորությունները, բացահայտելու փոխգործակցության նոր ուղղություններ ու ձևաչափեր, ինչպես նաև խթանելու նոր գործարար կապերի և գործընկերությունների ձևավորումը։

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է Ալիևի պարտադրած սահմանադրական փոփոխությունները կտապալվեն․ Արամ Վարդևանյան Այսօր Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է Ձերբակալվել է Բաղրամյան պողոտայում 29-ամյա անձի դանակահարnւթյան մեջ կասկածվողը Ալիևն ատելության, ապամարդկայնացման, հայ ժողովրդին հեգնելու բառամթերքով հարուստ ելույթ է ունեցել․ Տաթևիկ Հայրապետյանը Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ Գալստյան Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին Ողբերգական վթար. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Կրակովում մասսայական սպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերվել է ևս երեք դի Գայլերի հարձակման հետևանքով գյուղացու 75 ոչխարներից 11-ը անկել են, ևս 14-ը՝ վնասվել Սահմանադրությունը սակարկության առարկա չէ․ Հարություն Հարությունյան Ձյուն կտեղա Արտակարգ իրավիճակ․ Հրազդանի կիրճում «Ռեալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Ընդդիմությունը պետք է կենտրոնանա ոչ թե ձևաչափի, այլ՝ աշխատանքի բովանդակության վրա․ Բադալյան Ալիևն օդանավակայանում անձամբ դիմավորել է Ադրբեջան այցելած Էրդողանին Տոկաևը շտապել է շնորհավորել է Ալիևին Այս զիջումների շղթան պետք է կանգնեցնել, քանի դեռ ուշ չէ․ Անուշ Միրզոյան Եզրաս Սրբազանը Սարատովում օծել է Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am